00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մայրիկ, թեյնիկը դիր, Օսկար եմ բերում», կամ ինչպես ջրի ձևը հաջողության բանաձև դարձավ

© AFP 2024 / FREDERIC J. BROWNГильермо дель Торо
Гильермо дель Торо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոտնատակ տված կարմիր գորգ, ճմրթված ծրարներ, երախտիքի խոսք, արցունքներ և Ջիմի Քիմելի սրամտությունից ծնված ժպիտներ։ Նշանակում է` ավարտվեց մարտի 5-ին նախորդող գիշերը, որը հոլիվուդյան աստղերի համար Ծննդյան տոնի գիշերից հետո ամենանվիրականն է, իսկ կինոսերների համար` ամենասպասվածը։

Լոս Անջելեսի լեգենդար «Դոլբի» թատրոնում Ամերիկյան կինոակադեմիան 90-րդ անգամ բաժանեց բաղձալի «ասպետին», որը մարմարե պատվանդանին կանգնած` հաղթական կեցվածքով ձեռքում սեղմում էր թուրը։

«Օսկարի» հոբելյանական 90-րդ մրցանակաբաշխությունը, բացի այն, որ շատ սպասված էր, ինչ-որ չափով նաև կանխատեսելի դարձավ։

Режиссер Гильермо дель Торо (слева) и Алехандро Гонсалес Иньярриту на красной дорожке 70-го Каннского международного кинофестиваля. - Sputnik Արմենիա
Լավագույնին ընտրեցին. հայտնի է 2018 թվականի «Օսկարին» արժանացած ֆիլմը

Դեռ մրցանակաբաշխությունից առաջ մի շարք պարբերականներ և համաշխարհային բուքմեյքերներ գրեթե առավելագույն ճշգրտությամբ հաշվարկել էին այս կամ այն անվանակարգում հաղթելու հավանականության գործակիցները, սակայն դա որևէ կերպ չխանգարեց, որ բազմամիլիոնանոց լսարանը գամվի էկրաններին և ուրախանա մեկի հաղթանակի և տխրի մյուսների չստացած մրցանակների համար։

Եվ այսպես, բրիտանացի դերասան Գարի Օլդմանը ստացավ իր առաջին «Օսկարը» Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորելու համար։ Ակադեմիկոսները գնահատեցին Օլդմանի անճանաչելի կերպարանափոխությունը և դերասանական հսկայական աշխատանքը։ Մրցանակը ստանալիս դերասանը երախտիքի խոսքեր ասաց 99-ամյա մորը, որը, նրա խոսքով, մեծ է «Օսկարից»։ Միևնույն ժամանակ, Օլդմանն ասաց. «Մայրիկ, թեյնիկը դիր, Օսկար եմ բերում»։

Սպասված էր նաև Ֆրենսիս ՄքԴորմանդի մրցանակը` «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում քինախնդիր Միլդրեդ Հեյզի դերի համար։

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը հայտարարելիս տխրեցին Անդրեյ Զվյագինցևի արվեստի երկրպագուները։ Արձանիկը մեկնեց Չիլի` «Ֆանտաստիկ կին» ֆիլմի համար։ Չիլիացի ռեժիսոր Սեբաստիան Լելիոյի ֆիլմը պատմում է մի մարդու մասին, որը փոխել է սեռը և զուգընկերոջ մահից հետո գլխավոր կասկածյալ է դարձել։

Հիմնական ինտրիգը ծավալվեց «լավագույն ֆիլմ» անվանակարգի շուրջ, որում մրցում էին Մարտին Մաքդոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմն ու Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը։ Մինչև վերջին պահը քչերը կարող էին հարյուր տոկոսով երաշխավորել վերջինի հաղթանակը։ Երբ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակից և Ոսկե գլոբուսից հետո դել Տորոն «Օսկար» ստացավ ռեժիսորական վարպետության համար, շատերը կարծեցին, թե ակադեմիկոսները «լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը կտան Մաքդոնախին։ Այս ինտրիգը հավանաբար միակն էր և ամենաերկարատևը, չէ՞ որ լավագույն ֆիլմը հայտարարում են ամենավերջում։

Айрин Шарафф с Элизабет Тейлор во время примерок костюмов фильма Клеопатра - Sputnik Արմենիա
Հոլիվուդի լեգենդը. ինչո՞ւ է օսկարակիր Այրին Շարաֆը թաքցրել իր հայկական ծագումը

Եվ ահա բեմ դուրս եկան Հոլիվուդի լեգենդար աստղեր Ուորեն Բիթին ու Ֆեյ Դանաուեյը և ընդամենը երկու բառ ասացին` «Ջրի ձևը», դրանից հետո դել Տորոն դարձավ երեկոյի արքան։

Մեքսիկացի գաղթած ռեժիսորների նոր ալիքի ակնառու շարքի ներկայացուցիչ Գիլերմո դել Տորոն, լավագույն ռեժիսորը դառնալով, հավասարվեց իր հայրենակիցներ` Ալֆոնսո Կուարոնի և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի ցուցանիշներին, իսկ «Ջրի ձևը»` համր կնոջ և չխոսկան երկկենցաղ մարդու սիրո պատմության մասին ռոմանտիկ հակաֆաշիստական հեքիաթը, դեռ երկար ժամանակ անվերջանալի բանավեճերի, կրքոտ վրդովմունքների և անկեղծ հիացմունքի թեմա կմնա։

Ֆիլմը լի է կոնյունկտուրային և ակադեմիայի կողմից պարտադրվող կլիշեներով` «համր հերոսուհի», «սևամորթ ընկերուհի»,«զառամյալ համասեռամոլ», միաժամանակ ինքնատիպ ու նուրբ լուծում ունի. ֆանտաստիկ հեքիաթի ժանրում պատմում է հասարակության մեջ անձնազոհ «ուրիշների» վճռական դերի մասին` ոչ միայն հանդուրժողականության և մարդասիրության ուղերձ հղելով, այլև հեքիաթը հակաֆաշիստական մանիֆեստի վերածելով, յուրովի մի կողմ հրելով ֆենթեզիի ժանրային և պատմողական սահմանները։

Ռեժիսորի ընտրած ջրի ձևը և փոխաբերությունը ինքնատիպ հաջողության բանաձև դարձավ` հերթական անգամ ցույց տալով, որ ջուրը ոչ միայն կյանք է պարգևում, այլև հղկում է ստեղծագործական խոչընդոտները։

Հ.Գ.

2018 թվականի «Օսկարի» մրցանակակիրները

Լավագույն ֆիլմ` Գիլերմո դել Տորո, «Ջրի ձևը»

Լավագույն ռեժիսոր` մեքսիկացի Գիլերմո դել Տորո («Ջրի ձևը»):

Լավագույն դերասան` «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդման:

Լավագույն դերասանուհի` Ֆրենսիս ՄքԴորմանդ՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

Լավագույն վավերագրական ֆիլմ` «Իկարուս»։

Լավագույն ձայնային մոնտաժ, լավագույն մոնտաժ` բրիտանական արտադրության «Դյունկերկ»:

Լավագույն օտարերկրյա ֆիլմ` «Ֆանտաստիկ կին»:

2-րդ պլանի լավագույն դերասանուհի` Էլիսոն Ջենին («Ես, Տոնյան»):

2-րդ պլանի լավագույն դերասան` Սեմ Ռոքուել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ` «Սիրելի բասկետբոլ»։

Լավագույն անիմացիոն ֆիլմ` «Կոկո»:

Լավագույն վիզուալ էֆեկտների համար պարգևատրվել է «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը, որն արձանիկի է արժանացել նաև «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:

«Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում «Օսկար» են ստացել «Դո՛ւրս այստեղից» ու «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմերը:

Լրահոս
0