00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարսիա Մարկեսին ավելի քան 20 տարի լրտեսել են

© Sputnik / Анатолий Гаранин / Անցնել մեդիապահոցКолумбийский писатель Габриэль Гарсия Маркес
Колумбийский писатель Габриэль Гарсия Маркес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրողի որդին կարծում է, որ Գաբրիել Գարսիա Մարկեսին լրտեսել են, որովհետև նա Նյու Յորքում բացել է Prensa Latina լրատվական գործակալությունը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատողներն ավելի քան 20 տարի լրտեսել են աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին, գրում է Washington Post թերթը։

Թերթի տվյալների համաձայն, գրականության Նոբելյանի դափնեկրին սկսել են լրտեսել 1961թ.–ին։ Լրտեսելու հրամանը տվել է բյուրոյի այդ ժամանակվա ղեկավար Էդգար Հուվերը։ Այդ ժամանակ 33–ամյա Մարկեսը կնոջ և որդու հետ ժամանել է Նյու Յորք, որպեսզի աշխատի Prensa Latina լրատվական գործակալությունում։

Թերթը վկայաբերում է ՀԴԲ–ի գաղնազերծված փաստաթղթերը, որոնց գոյության մասին նախկինում չի հայտարարվել։ ՀԴԲ–ն գրողին վերաբերող գործը տրամադրել է թերթին։ Ներկայացված գործի 133 էջերը դեռ գաղտնի են մնում։ Հնարավոր է` դրանցում տեղեկություն լինի այն մասին, թե ինչ պատճառով է ԱՄՆ–ի իշխանությունը լրտեսել անվանի գրողին։

Ռոդրիգո Գարսիան` գրողի որդին, նշել է, որ ընտանիքի անդամները երբեք չեն նկատել, որ իրենց կամ իրենց հորը լրտեսում են, բայց միաժամանակ չի զարմացել այդ փաստից։

«Հաշվի առնելով այն փաստը, որ ինչ–որ տղա Նյու Յորքում կոլումբիական լրատվական գործակալություն է բացում, տարօրինակ կլիներ, եթե նրան չհետևեին հատուկ ծառայությունները»,– նշել է գրողի որդին։

Մարկեսը մահացել է 2014 թվականին ապրիլի 17-ին։ Նա 87 տարեկան էր, ավելի քան կես դար բնակվում էր Մեխիկոյում։

Գրող, լրագրող և քաղաքական գործիչ Մարկեսը Նոբելյան մրցանակի է արժանացել 1982 թվականին։ Համաշխարհային ճանաչում ունեցող գրողի գրչին են պատկանում «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը»,, «Գնդապետին ոչ ոք չի գրում» հայտնի ստեղծագործությունները։

Լրահոս
0