ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ընտրողների աննախադեպ քանակ է եկել այսօր քվեարկելու Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատուն, լրագրողներին ասաց Երևանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո։
Իվան Վոլինկինը դեսպանատուն է ժամանել և քվեարկել Երևանի ժամանակով ժամը 13:10–ին։
Լրագրողների հետ զրույցում նա աննախադեպ անվանեց ընտրատեղամաս եկած քաղաքացիների քանակը։
«Մարդիկ ընտրում են Ռուսաստանի ապագան, իրենց երեխաների և թոռների ապագան։ Նման ակտիվությունը բավական հասկանալի է», – ասաց Վոլինկինը։
Նրա խոսքով` արդեն ժամը 13։00-ի մոտ ավելի քան 1600 քաղաքացի էր քվեարկել, և այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է անցյալ ընտրությունների վիճակագրությունը։
Sputnik Արմենիայի այն նկատառմանը, թե քվեարկողների մեծամասնությունը հայեր են, դեսպանն ուշադրություն դարձրեց, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, սակայն բնակիչների թվում շատ են նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։
![Посол Российской Федерации в Республике Армения Иван Волынкин на выборах президента России 2018 Посол Российской Федерации в Республике Армения Иван Волынкин на выборах президента России 2018 - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1095/78/10957864_0:0:1600:1065_600x0_80_0_0_048beb58f31a17139f3023fabce163f0.jpg)
Բացի այդ, քաղաքացիների մեծ մասը բարեկամներին հյուր է եկել Ռուսաստանից։ Եվ բնական է, որ նրանք ուրախ են իրենց քաղաքացիական պարտքը Երևանում կատարելու հնարավորության համար։
Նշենք նաև, որ տեղի ժամանակով ժամը 13:00–ին ընտրություններին արդեն 1670 մարդ է քվեարկել։