00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրբելու «կրակոցը». ինչպես էր հայ գիտնականը պահպանում պատմությունը թուրքերից ու նացիստներից

© Sputnik / Абрам Штеренберг / Անցնել մեդիապահոցПортрет И.Орбели работы М.С.Сарьяна
Портрет И.Орбели работы М.С.Сарьяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր հարյուրավոր ճառերից մեկին աշխարհահռչակ արևելագետ, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ ու մի քանի երկրների ակադեմիաների իսկական անդամ, 1934-ից 1951 թվականներին Պետական Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին պատրաստվում էր այնպես, ասես դա իր կյանքի կարևորագույն ելույթն էր։ Դա Նյուրնբերգյան դատավարության համար նախատեսված ճառն էր։

Այդ օրը` 1946 թվականին, Էրմիտաժը, որի անունից նա որպես տնօրեն պետք է ելույթ ունենար, նրա գիտակցության մեջ համեմատվում էր համաշխարհային մշակույթի անվերադարձ կորած, ոչնչացված անգին նմուշների հետ։ Եվ նա այնպես ելույթ ունեցավ, ինչպես երբևէ կյանքում ելույթ չէր ունեցել։

Советская экспериментальная модель электромобиля ВАЗ-2801 - Sputnik Արմենիա
Ուղղակի փրկություն. ինչպես ՆԱՍԱ–ի փոխտնօրենի հայ եղբայրը դարձավ էլեկտրամոբիլի «հայրը»

Երբ նա խոսում էր Էրմիտաժի ռմբակոծությունների մասին, Գյորինգի և այլ նացիստների փաստաբանները փորձում էին նրա ճառի մեջ խոցելի տեղեր գտնել։ Փաստաբանները հետաքրքրվում էին՝ որքան լավ է նա տիրապետում հրետազորի նրբություններին, որպեսզի խոսի հրաձգությունների միտումնավորության մասին։ «Ես երբեք հրետանավոր չեմ եղել, սակայն Էրմիտաժի վրա երեսուն արկ է ընկել, իսկ դրա կողքի կամրջի վրա`միայն մեկ։ Ակնհայտ է, որ Էրմիտաժը որպես թիրախ է ընտրված եղել։ Այդ սահմաններում ես հրետանավոր եմ», — պատասխանել է Օրբելին, և նրա խոսքին այլևս հնարավոր չի եղել հակաճառել։

Իսկ դրանից երեք տասնամյակ առաջ Օրբելին, որը հայտնի հայկական տոհմի ժառանգ էր՝ քահանա Աբգար Օրբելիի ու իշխանուհի Վարվարա Արգունտինսկայա-Դոլգորուկայայի որդին էր, սրտից արյուն կաթալով ռուսական բանակի հետ լքել էր Վանը, որտեղ պեղումներ էր իրականացնում։ Դա նրա համար սգո օր էր, քանի որ արդեն տասը դաշտային սեզոնների ընթացքում նա իր ուսուցիչ Նիկողայոս Մառի հետ տարբեր մշակույթների, առաջին հերթին` հայկական մշակութային շերտի պեղումներով էր զբաղվում։

Ռուսական զորքերի նահանջելուն պես նա հանակարծակի հստակորեն պատկերացրեց, որ իր պեղածները ոչնչացվելու են։ Օրբելին վաղուց էր հասկացել, որ թուրքական իշխանությունները Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում մտածված ոչնչացնում են այլ ազգերի մշակութային հուշարձանները։ Արևմուտքում ոչնչացվում էր հունական ամեն ինչը, արևելքում` հայկականը, ու քանի որ թուրքերը երբեք իրենց հուշարձանները չեն ուենցել, ապա ոչնչացումը համատարած բնույթ էր կրում։

Եվ այդ ժամանակ Հովսեփ Օրբելին, որը կյանքում ձեռքում զենք չէր բռնել և չէր պատերազմել, գիտակցեց, որ ինքն էլ է պատերազմում։ Նա գիտակցեց, որ մշակութային ժառանգության (լինի դա հունական, թե՛ հայկական, թե՛ որևէ այլ ժողովրդի) հայտնաբերումն ու ցուցադրումը թուրքական յաթաղանից ավելի հզոր զենք է։ Այդպիսի մշակութային «կրակոցը» ռազմական առումով էլ ավելի լուրջ փաստարկ է, քան մինչև ատամները զինված թուրքական թափթփուկների բարբարոսական ջանքերը։

Իսկ Նյուրնբերգում Օրբելին երևի ավարտեց պատերազմը։ Իր պատերազմը` չսպասելով տարեսկզբին, երբ բարբարոսները պետք է պատժվեին, նա ամեն բան արեց, որպեսզի բարբարոսներն արժանի պատիժ ստանան։ Նա նույնպես հաղթեց՝ 1945 թվականի ընթացքում Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանի արժանանալով։ Շրջափակման ժամանակ Օրբելին իր Էրմիտաժում մնաց՝ փրկելով այն, ինչը հնարավոր էր փրկել։ Նա ինքն իրեն չէր խնայում և այդ ընթացքում կորցրեց առողջությունն ու տեսողությունը։

Нубар Паша - Sputnik Արմենիա
Եգիպտոսի եռակի հայ վարչապետը, ում անունով փողոցներ կան Կահիրեում և Ալեքսանդրիայում

Միայն 1943 թվականի նոյեմբերին Օրբելին Երևան եկավ, որպեսզի ստանձնի Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Պրեզիդիումի նախագահի պաշտոնը։ Նա անմիջապես հունի մեջ դրեց գիտական ու կազմակերպչական աշխատանքները, իսկ պատերազմից հետո Լենինգրադ վերադարձավ։

Ինը տարեկանում Հովսեփ Օրբելին ազատ խոսում էր չորս լեզվով`հայերեն, վրացերեն, ռուսերեն ու թաթարերեն։ Նրա ծննդավայր Քութաիսիից նրան ուղղարկում են Թիֆլիսի՝ տղաների երրորդ գիմնազիա, որտեղ նա սովորում է հունարեն, ու բնականաբար, լատիներեն։ Նաև ֆիզիկա, քիմիա և այլ բնական գիտություններ։ Ու պետք է չմոռանալ նշել, որ իրեն հարգող հայկական ընտանիքի զավակ լինելով՝ Հովսեփը կարող էր արհեստով հացի գումար վաստակել. նա տիրապետում էր ատաղձագործի, կարմրափայտագործի ու քարտաշի մասնագիտություններին։ Իսկ Թիֆլիսում նա յուրացրել էր տպարանային գործի հմտությունները։ Այդ ամենից հետո Հովսեփ Օրբելին եկավ Պետերբուրգ, ընդունվեց համալսարան` արևելյան լեզուների ֆակուլտետ։

Հովսեփ Օրբելին անգնահատելի գիտական աշխատանք է կատարել հայկական ու մերձարևելյան մշակույթի, հայկական արձանագրագիտության ու ժողովրդական էպոսի, քրդերենի, Վրաստանի ու Հայաստանի ճարտարապետության ոլորտներում։ Օրբելին խորհրդային կովկասագետների դպրոց է ստեղծել։ Պետական Էրմիտաժի ներկայիս տնօրենը՝ Բորիս Պիոտրովսկին, Հովսեփ Օրբելու աշակերտն է։

Автопортрет Рудольфа Хачатряна - Sputnik Արմենիա
Հայաստանի դա Վինչին, կամ ինչու Ռուդոլֆ Խաչատրյանի հայրը չհամակերպվեց որդու ընտրության հետ

…1932 թվականին ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմիսարիատը արևմտյան աճուրդներում վաճառում էր Էրմիտաժի հնագիտական գտածոները, որպեսի այն ժամանակ իրենց խիստ անհրաժեշտ տարադրամ ձեռք բերի։ Վաճառքի դրված նմուշների ցուցակն արդեն հաստատված էր, բայց Էրմիտաժի Արևելյան բաժնի աշխատակից Հովսեփ Օրբելին նյարդայնացավ. «Միայն իմ դիակի վրայով։ Կարող եք հենց այստեղ գնդակահարել ինձ, բայց քանի դեռ ողջ եմ, այդպիսի բան չի լինի։ Պետք է անհապաղ հեռանաք այստեղից, իսկ մենք արդեն բացում ենք պատուհանը, այսպիսի հյուրերից հետո միշտ սմբակների հոտ է մնում»։

Նա պահեց Էրմիտաժը թե այն ժամանակ, թե մեկ տասնամյակ անց։

Լրահոս
0