00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եգիպտոսի եռակի հայ վարչապետը, ում անունով փողոցներ կան Կահիրեում և Ալեքսանդրիայում

© Public domainНубар Паша
Нубар Паша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
19–րդ դարի վերջին Եգիպտոսը նվաճելու փորձեր էին անում օսմանյան թուրքերը, բրիտանացիներն ու ֆրանսիացիները։ Այդ երկրում մի հայ էր ապրում, որին հարգում էին թե թուրքները, թե եվրոպացիները։ Նա հայտնի էր որպես այդ երկրի խնդիրները լուծող պատվարժան քաղաքացի։ Փայլուն դիվանագետի կենսագրությանն է անդրադառնում Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

1825 թվականին լույս աշխարհ եկավ Իզմիրի վաճառական Մկրտիչ Մելիքյանի որդին։ Մկրտիչն ամուսնացած էր Պողոս Յուսուֆյանի հարազատ քրոջ հետ։ Յուսուֆյանը նույնպես Զմյուռնիայից էր, սակայն ոչ թե առևտրական, այլ նախարար էր ու փոխսուլթան Մուհամեդ Ալիի` Եգիպտոսի լիիրավ կառավարչի, անձնական քարտուղարը։ Ալին ալբանացի էր։ Մկրտչի որդուն Նուբար կոչեցին։

Բնականաբար, նման բարեկամությունը կլիներ չօգտագործել սեփական շահերի համար, և Մկրտիչը համեստություն չարեց։ Նա ընդլայնեց իր առևտրի աշխարհագրությունը Եգիպտոսում։ Աշխատանքային ուղևորություններից մեկի ժամանակ հայրն իր հետ տարավ նաև որդուն։ Տղան բավական խելացի և աշխույժ էր, նա այնքան դուր եկավ Պողոս բեյին, որ վերջինը որոշեց անձամբ զբաղվել Նուբարի դաստիարակությամբ։

Музей ВОВ. Форма адмирала Исакова - Sputnik Արմենիա
Կարսում ծնված ծովակալը` «առանց ոտքի, բայց գլխով»

Նուբարին սկզբում ուղարկեցին ուսանելու Շվեյցարիա, այնուհետև Ֆրանսիա` Թուլուզի ճիզվիտական վարժարան։ Ճիզվիտները պատանու վրա առանձնակի տպավորություն չգործեցին, սակայն նա հիանալի կրթություն ստացավ և Եգիպտոս վերադառնալով` հարազատ քեռու մոտ սկսեց քարտուղար աշխատել։

Նուբարը 20 տարեկան էր, երբ դարձավ Աբաս փաշայի անձնական քարտուղարը։ Պապի` Մուհամեդի մահից հետո Աբասն էր կառավարում Եգիպտոսը։ Երիտասարդը Լոնդոն մեկնեց, որտեղ փայլուն պաշտպանեց Եգիպտոսի և մասնավորապես Մուհամեդի ընտանիքի իրավունքները թուրք սուլթանի հավակնություններից։ Նուբարն ապացուցեց իշխանության ժառանգորդության իրավունքը Մուհամեդի տոհմի համար և Եգիպտոս վերադառնալով` արժանացավ փաշա պատվավոր կոչմանը. այդուհետ նրան սկսեցին Նուբար փաշա անվանել։

Նման կոչումն, իհարկե, ոչ միայն բարոյական պարգև էր, այլև լրացուցիչ իրավունքներ և հնարավորություններ էր տալիս, չէ՞ որ նա Եգիպտոսի լիազոր նախարար էր դարձել։ Աբասի մահից հետո նրան փոխարինելու եկած Մուհամեդ Սաիդ փաշայի կարճատև կառավարման օրոք,Նուբարն ավարտին հասցրեց Կիպրոսից մինչև Սուեզ հասնող երկաթգծի կառուցումը։

Հաջորդ կառավարիչը Նուբար փաշայի ընկերն էր` Իսմայիլ փաշան, նրանք գրեթե հասակակիցներ էին։ 1858 թվականին Նուբարը միայն իրեն հայտնի պատճառներով համառորեն պնդեց, որ Իսմայիլը գնացք չնստի։ Այդ գնացքով մեկնեց Իսմայիլի ավագ եղբայրը` արքայազն Ահմեդը, որը և զոհվեց երկաթուղային վթարի հետևանքով։

Իսմայիլը Նուբարին իր ամենավստահելի մարդն էր համարում և կարևոր առաքելությամբ նրան Կոստանդնուպոլիս ուղարկեց. Նուբարը պետք է պաշտոնապես ձևակերպեր Իսմայիլի` Եգիպտոսի կառավարչի իրավունքների ստանձնումը Օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի մոտ։ Հայտնի չէ, թե ինչն էր ավելի կարևոր` այդ փաստաթղթերի ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ Նուբարը պետք է թույլտվություն ստանար Սուեզի ջրանցքը կառուցելու համար։ Բացի թույլտվությունից, Նուբարը, լինելով արդեն արտգործնախարար, հասավ նրան, որ սուլթանը հսկայական ներդրումներ արեց այդ ջրանցքը կառուցելու համար, ինչն արդեն մեծ հաջողություն էր։

Группа AYAS - Sputnik Արմենիա
Ծանր ռոք ու հայկական սթիրիչուելս՝ «մետալի» համով

1876 թվականին Եգիպտոսը, իսկ ավելի կոնկրետ Իսմայիլ փաշան, պարտություն կրեց անհասկանալի պատճառներով Հաբեշստանի հետ սկսած պատերազմում, պետական գանձարանը դատարկվեց։ Արդյունքում Իսմայիլը Սուեզի ջրանցքի ընկերության բաժնետոմսերի փաթեթը զիջեց Անգլիային, քանի որ Եգիպտոսի պետական պարտքն աճել էր մինչև այն ժամանակվա համար աննկարագրելի 10 մլն ֆունտի։ Անգամ Ֆրանսիան և Անգլիան հանձնաժողով ստեղծեցին Եգիպտոսի ֆինանսական վիճակն ուսումնասիրելու նպատակով։

Այդ ծայրահեղ պահին Իսմայիլ փաշան դիմեց Նուբարին` խնդրելով ստանձնել երկրի կառավարումը։ Դա հենց խնդրանք էր, ոչ թե առաջարկ։ Նուբարն ընկերոջ խնդրանքը չմերժեց։ 1878 թվականի ամռանը Նուբար փաշան գլխավորեց «եվրոպական» անունը ստացած կաբինետը։ Անգլիացիները պնդեցին, որ ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնի Չարլզ Վիլսոնը, իսկ հասարակական աշխատանքների նախարարի աթոռին ֆրանսիացի նստեց։ Նուբարն, այդպիսով, դարձավ մի երկրի վարչապետ, որին այլևս անկախ համարել չէր կարելի։

Այդ ժամանակ էլ Ռուսաստանը հաղթեց թուրքական արշավում` ընդլայնելով իր ազդեցությունը Փոքր Ասիայում և Բալկաններում։ Այդ փաստն, իհարկե, շատ էր նյարդայնացնում եվրոպացիներին։ ՈՒստի Բեռլինում վեհաժողով հրավիրվեց, որի ժամանակ Եվրոպայի պետությունները հավաքվեցին վերանայելու պատերազմի արդյունքները։ Վեհաժողովից առաջ Բեռլին ժամանեց նաև հայկական պատվիրակությունը` Խրիմյան հայրիկի գլխավորությամբ` հույսով, որ հայկական հարցը կներառվի օրակարգում։ Սակայն պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել վեհաժողովի աշխատանքին։

Ованес Заназанян на вечере чествования футбольной команды Арарат-73 (10 октября 2013). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Ընդմիշտ «Արարատի» ավագ կամ ինչո՞ւ Խուրցիլավան Զանազանյանի ձեռքը չսեղմեց

Նուբարը Օսմանյան կայսրությունում հայերի հարցի վերաբերյալ սեփական ծրագիրն ուներ։ Հմուտ դիվանագետ Նուբար փաշան ենթադրում էր, որ Օսմանյան կայսրության հայերը քաղաքական անկախության չեն հավակնի, սակայն միևնույն ժամանակ նրանց պետք էր լիարժեք քաղաքացիական ազատություն և իրավունքներ շնորհել, ինչը կապահովեր թե նրանց անկախությունը, թե գույքի անձեռնմխելիությունը։ Նուբար փաշայի ծրագրի մանրակրկիտ լուսաբանումը երկար տեղ կզբաղեցներ, բացի այդ այն կյանքի կոչել չհաջողվեց, այդ պատճառով սահմանափակվենք միայն ձախողման փաստը նշելով։

Եգիպտոսի տնտեսական վիճակը Անգլիայից կախվածություն ձեռք բերելուց հետո ավելի ու ավելի էր վատանում։ 1879 թվականին Նուբար փաշան հեռացավ պաշտոնից, թեև ֆրանսիացիներն ու անգլիացիները փորձում էին պահել նրան։ Այնուհետև նա վերադարձավ` երկար համոզելուց հետո, սակայն այդ ժամանակ արդեն Եգիպտոսի վրա Մեծ Բրիտանիայի ճնշումն այնքան էր մեծացել, որ Նուբար փաշան ասաց. «Ինձ տրված է ոչ թե Եգիպտոսը կառավարել, այլ Եգիպտոսի բրիտանական կառավարությունը։ Ես այստեղ կարծես մեքենայի անիվները յուղելու համար լինեմ»։

1886 թվականին Լոնդոնում Նուբար փաշան Եգիպտոսի համար աննշան զիջումների հասավ։ Ընդ որում` նա չէր թաքցնում, որ բրիտանական կարգերն անձամբ իրեն շատ են ճնշում։ 1888 թվականի հունիսին նա կրկին հեռացավ պաշտոնից և գրեթե 6 տարի չզբաղվեց պետական գործունեությամբ։

1894 թվականին Աբաս II-ը Նուբար փաշային խնդրեց գլխավորել իր կառավարությունը։ Նուբարն այս էլ որերորդ անգամ համաձայնեց։ Սակայն 1.5 տարի անց` 1895 թվականի նոյեմբերին, 70-ամյա Նուբար փաշան, որն ապրում էր առանց որևէ կարիքի, կրկին հրաժարվեց վարչապետի պաշտոնից` այս անգամ վերջնականապես։ Կյանքի վերջին 4 տարիները Նուբար փաշան անցկացրեց Կահիրեում և Փարիզում, Ֆրանսիայի մայրաքաղաքում էլ կնքեց մահկանացուն` 100 մլն ֆրանկ կարողություն թողնելով։

Նրան թաղեցին Կահիրեի քրիստոնեական արվարձանում` Հելիոպոլիսի հայկական գերեզմանատանը։ Նրա անվան փողոցներ կան Կահիրեում և Ալեքսանդրիայում, իսկ Մուհամեդ Ալի փաշայի անվան օպերային թատրոնի մոտ կանգնացվել է Նուբար փաշայի արձանը։

Լրահոս
0