00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի դա Վինչին, կամ ինչու Ռուդոլֆ Խաչատրյանի հայրը չհամակերպվեց որդու ընտրության հետ

© Sputnik / Անցնել մեդիապահոցАвтопортрет Рудольфа Хачатряна
Автопортрет Рудольфа Хачатряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր կախարդական արվեստով զարմանալի ու առեղծվածային նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը հանգիստ կարող էր գեղանկարիչ չդառնալ. նրանց ընտանիքը սովորական, ոչ այնքան ունևոր երևանյան ընտանիք էր, որը հեռու էր արվեստից։ Սակայն 1937 թվականի մարտի չորրորդ օրն այդ տանը ծնվեց մի երեխա, որը պետք է դառնար հայ մեծագույն նկարիչներից մեկը։

Նա ուզում էր միայն նկարել սովորել։ Մնացած ամեն ինչի նա ոչ թե ընդունակ չէր, այլ բացարձակ հետաքրքրություն չուներ։ Ռուդոլֆ Խաչատրյանին բացառության կարգով շատ վաղ տարիքում Գեղարվեստի ուսումնարան ընդունեցին, սակայն նա այնտեղ երկար չսովորեց։ Նախ` տանել չէր կարողանում ոչ մի տեսակի թելադրանք, հետո էլ՝ ուսումնարանում դպրոցական ծրագրով էին նկարել սովորեցնում։

Ռուդոլֆի համար դա վաղուց անցած փուլ էր, ու անհետաքրքիր դարձավ։ Դրա համար էլ նրան հեռացրին ուսումնարանից, իսկ տանը հոր հետ մշտական վիճաբանություններ սկսվեցին։ Հայրը համբերությունը կորցնում էր միայն այն մտքից, որ որդին կարող է պորտաբույծ լինել։ Ռուդոլֆն օրեր շարունակ թափառում էր երևանյան փողոցներում կիսաինքնաշեն մոլբերտով ու ինչ-որ բան էր նկարում։

Нубар Паша - Sputnik Արմենիա
Եգիպտոսի եռակի հայ վարչապետը, ում անունով փողոցներ կան Կահիրեում և Ալեքսանդրիայում

Այն ժամանակ արդեն նրան գրավում էին մարդկանց մարմիններն ու դեմքերը։ Ռուդոլֆն առանձնապես ուշադիր էր ծեր մարդկանց իմաստության ու տխրության նկատմամբ, փորձում էր հասկանալ՝ ինչպիսի կյանք են ապրել ու ինչ հասկանում էր՝ պատկերում էր։ Ասում են՝ մի անգամ Օպերայի շենքի մոտ աշխատելու ընթացքում նրան մոտեցավ Երվանդ Քոչարը։

Քոչարին, առանց չափազանցության, ամբողջ Երևան ու հանրապետության մնացած բնակիչների մեծ մասը դեմքով գիտեր։ Նրան դիմում էին ոչ թե անունով, այլ «Մաեստրո». և ահա մի անգամ Մաեստրոն մոտեցավ նկարող Ռուդոլֆին ու նրա մեջքի հետևում կանգնեց։

Տասնհինգամյա տղան տանել չէր կարողանում, երբ նկարելու ընթացքում նրան հետևից նայում էին, թեև ոչ ոք դա չի սիրում, հատկապես՝ այդպիսի պայթյունավտանգ տարիքում։ 1952 թվականին Քոչարն արդեն 53 տարեկան էր, բնականաբար, տղայի աչքերում նա ծերունի էր։ Ռուդոլֆը միանգամից «աքլորացավ», սակայն իմաստուն «ծերունին» նայում էր ոչ թե նրան, այլ նրա նկարին։ Մինչ Ռուդոլֆը սկսում էր հասկանալ՝ ով է նայում իր վարժություններին, Քոչարն ասաց, որ նա մոտակայքի իր արհեստանոց բերի բոլոր աշխատանքները, որքան որ կկարողանա։

Ռուդոլֆը բերեց։ Քոչարը երկար նայեց նկարներին, հետո հաղթական բացականչեց․ «Լեոնարդոյի ոգին ողջ է»։ Մաեստրոյի հիացմունքը շնորհալի երիտասարդի համար այդքան էլ հասկանալի չէր, քանի որ նա դեռ չգիտեր՝ Լեոնարդոն ով է, բայց որոշակի հպարտություն զգաց։

Армянская церковь на Невском проспекте в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Կայսրուհու ոսկերիչը․ ինչպես Իվան Լազարևն ապացուցեց Եկատերինային, որ ինքը Լազարյան է

Քոչարը գնաց Ռուդոլֆի ծնողների մոտ, որպեսզի փորձի բացատրել նրանց իրենց որդու կոչումը, այն, որ նա դերձակ չէ, այլ նկարիչ։ Ռուդոլֆի ծնողներն ուզում էին, որ նա սովորի հորեղբոր մոտ ու դերձակ դառնա։ Հայրն այդպես էլ չընդունեց, որ գեղանկարչությունը կարող է մասնագիտություն լինել։ Ու Ռուդոլֆը գնաց շինարարությունում քարտաշ աշխատելու, որպեսզի կարողանա հացի փող վաստակել։ Իսկ երեկոյան, երբ նրա մեջքն անտանելի ցավում էր, երկու իրար բացառող ցանկություն էր ունենում․ ընկնել քնել ու նստել նկարակալի առաջ։

Հաղթում էր անողոք երկրորդ ցանկությունը, ու Ռուդոլֆը Մաեստրոյի հսկողության տակ նկարում էր այնքան ու այնպես, որ տասնութ տարեկանում՝ 1955 թվականին, մասնակցեց իր կյանքի առաջին ցուցահանդեսին։ Քոչարն ասաց, որ ինքն արդեն կարող է մեռնել, ու որ եթե հենց հիմա էլ մեռնի, կարող է հանգիստ լինել, քանզի իր անունն արդեն գրվել է հայ արվեստի պատմության մեջ։

Ռուդոլֆ Խաչատրյանը դրանից հետո կես դարից ավելի ապրեց՝ ոչ միայն պատմության մեջ գրվելով, այլ կենդանի դասական դառնալով։ Քոչարի դպրոցը բարձրագույն ակադեմիա էր, նա ոչ մի անգամ չզղջաց, որ ժամանակին չավարտեց ուսումնարանը․ ի՞նչ կարող էր այն տալ։ Ռուդոլֆ Խաչատրյանն ինքնուս է, բայց լեզուս չի պտտվում ինքնուս անվանել այն նկարչին, որին դաստիարակել է Քոչարը։

Ինչպես և բոլորը, նա տարվեց մոդեռնիզմով, նրան գրավում էր կուբիզմը, հետո սյուրռեալիզմը։ Իսկ երբ հանդիպեց իր ապագա կնոջն ու որոշեց նրա դիմանկարը նկարել, բոլոր այդ «իզմերը» վայրկենապես չքացան, քանի որ նրանք կարող էին միայն պղծել սիրելի կնոջ մարմնի կենդանի գծերի ֆանտաստիկ կախարդանքը։

Նա կատարյալ էր նկարում, քանի որ հենց ամենասկզբից էլ մարդկանց դեմքեր ու մարմիններ էր նկարել։ Ռուդոլֆը վերադարձավ իր սեփական ակունքներին՝ ավելի իմաստուն դարձած ու հոգեբանություն հասկացած։ Իսկ մոդելների արտաքինը միայն համատեղվում էր այդ գիտելիքների հետ՝ անմահ դիմանկարներ ստեղծելով։ Հիմա նա արդեն գիտեր՝ ով է Լեոնարդոն, նա արդեն ինքն էր դարձել այնպիսին, որ մահանալով յուրաքանչյուր նկարում, վերակենդանանում էր հաջորդում։

…1995 թվականին ՄԱԿ-ի 50-ամյակն էր նշվում։ Ամենաարժեքավոր նվերներից մեկը Ռուդոլֆ Խաչատրյանի «Միավորում» նկարն էր, որը նվիրեց Հայաստանի Հանրապետությունը։

Լրահոս
0