00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. Թուրքմենչայի պայմանագիրը հայկական պետականության վերականգմանն ուղղված քայլ էր

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ու Նախիջևանի խանությունների` Ռուսական կայսրության իշխանության տակ անցնելը խթանեց հայկական մշակույթի զարգացումը։ Այդ կարծիքին է ՀՀ ԱԺ փոխխոսնակը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը Հայաստանի անկախության վերականգման լուրջ շրջան էր։ Նման կարծիք է հայտնել ՀՀ Աժ փոխխոսնակը` ելույթ ունենալով Երևանում կայացած «Թուրքմենչայի խաղաղության 190-ամյակը. պատմությունը և ներկան» համաժողովին։

Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը սկսվում է Կիևյան Ռուսիայի ժամանակից. հենց այդ շրջանում են հաստատվել ու ամրապնդվել առևտրային կապերը` պատմության ընթացքում շարունակաբար ամրապնդվելով և զարգանալով։

Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Հայաստանը փոխվում է, մարտահրավերները մնում են նույնը. Շարմազանով

«1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, այնուհետև Հայկական մարզի ստեղծումը կարևոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ հայկական խորհրդանիշերով սեփական զինանշանը, որի վրա պատկերված էին Արարատ լեռը Նոյան տապանով և Սուրբ Էջմիածինը», — ասել է Շարմազանովը։

Նա նշել է, որ այդ պայմաններում հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ։ Դեռևս հայ արձակագիր Նար-Դոսը գրում էր, որ Տոլստոյն ու Դոստոևսկին իր վրա հսկայական ազդեցություն են ունեցել։

Մեծն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էլ գրում էր, որ հենց Լերմոնտովն ու Պուշկինն են դրդել նրան պոեմներ գրել։

«Հետագայում հայերը և ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում: Ռուս-թուրքական պատերազմների հերոսներն էին գեներալներ Վալերիան Մադաթովը, Բեհբութովը, Լազարևը, Միքայել Լոռիս-Մելիքովը», — նշել է Շարմազանովը։

Նրա խոսքով` հայերը ռուսների հետ ազատագրեցին Եվրոպան ֆաշիզմից։ Մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը, գեներալներ Սաֆարյանն ու Պարսեղովը` պաշտպանելով Մոսկվան ու Լենինգրադը` նաև Հայաստանն էին պաշտպանում։

Փոխխոսնակի համոզմամբ` հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի և Հովհաննես Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական բռնազավթումից:

Շարմազանովն ընդգծեց, որ այսօր հայերն ու ռուսները դաշնակիցներ են։

Заключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունը՝ դեմքերով․ խոսակցությունները դադարում են, սկսվում է աշխատանքը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովն ընթերցեց ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ողջունի խոսքը։

«Այս տարի նշում ենք Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը։ Խաղաղ պայմանագրի պայմաններով` Երևանի ու Նախիջևանի խանությունները Ռուսաստանի կազմում էին ընդգրկված։ Պայմանագրի տեքստը կազմել էր անվանի ռուս դիվանագետ ու բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Անգնահատելի է նրա դերն այնպիսի կարևորագույն պատմական խնդրի լուծման հարցում, ինչպիսին հայերի վերաբնակեցումն է Պարսկաստանից Արևելյան կայսրություն», — Վոլինկինի խոսքը մեջբերեց Իվանովը։

Այն փաստը, որ այդ հողերն անցան Ռուսական կայսրության տիրապետության տակ, Վոլինկինի կարծիքով, մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի ճակատագրում։ Տարբեր տվյալների համաձայն` պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մոտ 140 հազար հայ Թուրքիայից ու Իրանից պատմական հայրենիք տեղափոխվեցին։

Նա նշեց, որ Թուրքմենչայի պայմանագիրը հայ-ռուսական հարաբերությունների պատմության նոր էջ բացեց։

«Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ երկու եղբայրական ժողովուրդները պատրաստ են միահամուռ ուժերով հաղթահարել ցանկացած դժվարություն», — նշել է Վոլինկինն իր ուղեձում։

Նրա խոսքով` ներկայումս հարաբերություններն ամրապնդվել են տասնյակ պայմանագրերի, ինտենսիվ քաղաքական երկխոսության, գործընկերության զարգացման ու համագործակցության շնորհիվ։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը բացահայտ ցինիզմ է

Երևանում այսօր մեկնարկել է «Թուրքմենչայի խաղաղություն. 190 տարի: Պատմությունը և ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովը: Միջոցառումը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական և կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունները:

Թուրքմենչայի պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներին վերջ տալու համար։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Ըստ Թուրքմենչայի պայմանագրի` Ռուսաստանի կազմում են հայտնվել նաև Արևելյան Հայաստանի տարածքները` Երևանյան ու Նախիջևանի խանությունները։

Լրահոս
0