00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի իշխանությունը՝ դեմքերով․ խոսակցությունները դադարում են, սկսվում է աշխատանքը

© Photo : official site of the pre-election campaign of the RPAЗаключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван, Армения
Заключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուսումնասիրելով հայկական քաղաքական վերնախավի ֆոտոդիմանկարները՝ պրոֆեսիոնալ դիմագետը կարող էր շատ հետաքրքիր բաներ ասել նրանց մասին։ Ոչ պրոֆեսիոնալը՝ նույնպես։ Երկու դեպքերում էլ ակնհայտ է մի բան․ դեմքերը փոխվում են։

Պրոֆեսիոնալներին թողնենք իրենց գործը, տեղի ունեցողին նայենք սովորական դիտողի աչքերով։

Ի՞նչ ենք տեսնում։ Կառավարության նիստերի սեղան։ Նախարարները զրուցում են, ինչ-որ մեկը մտախոհ է, մյուսը՝ անհանգիստ․ սպասում են վարչապետի հայտնվելուն։

Համեմատության մեջ դիտարկում ենք նախարարներին։ Նկատում ենք չպատճառաբանված ինքնագոհությունը և անզուսպ անպատկառությունը քչացել է։ Աչքերում ավելի շատ իմաստ կա, շփման մեջ՝ քաղաքավարություն։ Նախորդ կառավարություններում շատ բան այլ կերպ էր, ոմանց դեմքերին նայելիս`մտածում էիր` մի քիչ էլ և բազմոցում փռված պարոնը կխռխռա։

Андрей Миронов - Sputnik Արմենիա
«Խոնարհվեք Մասիսին». ինչպես է Անդրեյ Միրոնովի մայրը հայկական կոշիկներ ստացել

Ներս է գալիս վարչապետ Կարապետյանը, խոսակցությունները դադարում են, սկսվում է աշխատանքը։ Վարչապետը նորաձև է հագնվում, գեղեցիկ սանրվածք ունի, սակավախոս է, զուսպ, ստորադասներին գովելիս՝ ժլատ։ Արտահայտությունները, հարցերը, մեկնաբանությունները վկայում են՝ վարչապետը միշտ «թեմայի մեջ» է։ Քաղաքացիների հետ շփման մեջ հասանելի է, պարզ է խոսում։ Մի ժամանակ կարող էր գրկել հասարակ քաղաքացուն, հիմա նման բան չի նկատվում։ Հավանաբար, նրան կանգնեցնում են պոպուլիզմի մեջ մեղադրանքները։

Արա Բաբլոյան՝ Ազգային ժողովի խոսնակը։ Խոսում է առանց ձայնը բարձրացնելու, սիրալիր է, ժպտերես, թույլ չի տալիս հավասարակշռությունից հանել իրեն, խուսափում է ընդդիմության հետ բախումներից։

Էդուարդ Շարմազանով՝ փոխխոսնակ։ Երբեմն զգացմունքային է, բայց անկեղծ է իր զգացմունքներում, պատրաստ է կատակել։ Պատրաստ չէ անպատասխան թողնել ՀՀԿ-ի հասցեին վիրավորական արտահայտությունները։ Կիրթ է, սրամիտ, հասանելի մամուլի համար։

Айрин Шарафф с Элизабет Тейлор во время примерок костюмов фильма Клеопатра - Sputnik Արմենիա
Հոլիվուդի լեգենդը. ինչո՞ւ է օսկարակիր Այրին Շարաֆը թաքցրել իր հայկական ծագումը

Արփինե Հովհաննիսյան՝ մյուս փոխխոսնակը։ Գրավիչ արտաքին տվյալների և խորը ներքին բովանդակության հազվագյուտ համադրություն։ Անհնար է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցչին պատկերացնել իր փաստարկներն արտաթորանքի տարայով ներկայացնելիս։

Ընդհանուր առմամբ` խորհրդարանի մասին։ Այն բազմազան է։ Ինտելեկտով, մշակույթով, անգամ`կենցաղով։  Կարո՞ղ են արդյոք մարդկանց դուր գալ պատգամավորները, որոնք ոչ այդքան սահուն խոսքը ներկայացնում են որպես իմաստազուրկ ճշմարտություն։ Ճիշտ պատասխանն է՝ չեն կարող։ Ոչ բոլորը կարող են պատգամավորություն անել․մտածում են, ինչպես կարողանում են, խոսում են, ինչպես ստացվի, աշխատում են, ինչպես կարող են։

Ալբերտ Էյնշտեյն․ «Եթե դուք պետք է ձկան մասին դատեք նրա ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա ողջ կյանքը կապրի՝ իրեն ամենավերջին անհաջողակը համարելով»։ Խնդիրն այն է, որ իրենց համար ապրում են, բարգավաճում, իսկ հիմար համարում են մյուսներին։ Այնուամենայնիվ, փոխվում է նաև պատգամավորական կորպուսը․ ինչ-որ մեկին չեն ընտրել, ինչ-որ մեկն ինքն է հեռացել, եկել շատ երիտասարդներ։

Արմեն Սարգսյան՝ հավանական նախագահը։ Այստեղ` մի քիչ մանրամասն․նա կարիք չունի հարմարվել լուսավոր Եվրոպային․ Անգլիայում երկար տարիների աշխատանքն իրենն արել է (ճիշտ է` որոշ դեսպաններ ունեցել ենք Եվրոպայի այլ երկրներում, բայց դա ասես խնձորը համեմատես ձմերուկի հետ)։

Նախագահ դառնալու հրավերը միանգամից չընդունեց․ ժամանակ խնդրեց տեղանքն ուսումնասիրելու, իրերի գրության հետ ծանոթանալու համար (քաղաքականություն, տնտեսություն, սոցիում)։ Ուսումնասիրեց, ծանոթացավ, համաձայնեց դառնալ թեկնածու։

Министр экономического развития РФ Алексей Улюкаев - Sputnik Արմենիա
Հայ նախարարի «խրտվիլակը», կամ ինչու՞ է պաշտոնյայի մարդավայել «ողջույնը» դառնում հրաժեշտի գազել

Առաջին տպավորությունները։ Բոլոր առումներով կայացած անձնավորություն։ Ակնհայտ է գործի նկատմամբ գրագետ մոտեցումը, դրա էության մեջ խորանալու ձգտումը, որոշում կայացնելիս չշտապելը, բայց նաև չձգձգելը։ Շփման մեջ մեղմությունը թվացյալ է։ Լրագրողներից երեք հարց խնդրեց, երեք հարցին էլ պատասխանեց։ Ընդդիմության մեջ թշնամիներ չի տեսնում, այլ` ուղղակի այլախոհներ։ Երևում է, որ հեղափոխության փոխարեն նախընտրում է էվոլյուցիա, փողոցային բողոքների փոխարեն՝ քվեարկություն, ճնշումների փոխարեն՝ փոխզիջման որոնում։ Կապրենք, կտեսնենք։

Պատկառելի տեսք, զգացվում է գեղեցկի նկատմամբ ձգտում․ բոլոր հիմքերն ունի: (Լավ կնայվեր սիգարով)։

Ո՞վ մնաց։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ «Արյունալի ռեժիմ», «Հանցախումբ», «Գլխավոր կոռուպցիոներ»․ այս ամենը նրա մասին ընդդիմությունից։ Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը, նոր նախագահ (ամենայն հավանականությամբ) Արմեն Սարգսյանը, նոր նախարարները․ բոլորը` նրա օրոք։ Կյանքը շարունակվում է։ Նայում ենք և հետևություններ անում։

Ինչպիսի՞ փոփոխություններ ենք ցանկանում տեսնել։ Հասարակությունը չբաժանել «կարմիրների» և «սևերի», այլ սովորել լսել միմյանց։ Երկուսն էլ պատկերացում ունեն, թե ինչպես պետք է կառուցվի կյանքը Հայաստանում։ Պետք է սովորել հարգել այդ պատկերացումները և ճնշել բոլորին  ենթարկեցնելու ցանկությունը։

Լրահոս
0