00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը փոխվում է, մարտահրավերները մնում են նույնը. Շարմազանով

© Sputnik / Karen Yepremyan Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов
Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը փոխում է կառավարման համակարգը, բայց աշխարհաքաղաքական մարտահրավերները մնում են նույնը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադարձել է ներքաղաքական հարցերին ու արտաքին մարտահրավերներին:

Հայաստանն աստիճանաբար անցում է կատարում դեպի կառավարման նոր համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվելու իշխանության թևերի տարանջատումը, ավելի է կայանալու քաղաքական բազմակարծությունը: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով նոր Սահմանադրության նախատեսված կառավարման նոր համակարգին, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Премьер министр РА Карен Карапетян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը գիտի` որն է Հայաստանի զարգացման նոր փուլի հրամայականը

«Այս համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Այն  ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանն ունի վերահսկողական գործիք կառավարության նկատմամբ», — ասաց նա:

Այդուհանդերձ, Շարմազանովի բնորոշմամբ, քաղաքական որոշ ուժեր նախագահի անուղղակի ընտրության հարցը փորձում են նախընտրական օրակարգի վերածել: Աժ փոխխոսնակն իր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց դրա փոխարեն զբաղվել  Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական անվտանգության մարտահրավերներով:

Շարմազանովն ընդգծեց Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթում հնչած հիմնական թեզիսները,  այն է` Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետների ոչ թե հակադրման, այլ համադրման կողմնակիցն է, ինչի ապացույցը ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ համագործակցությունն է, Թուրքիան և Ադրբեջանը մեր տարածաշրջանի հիմնական սպառնալիքներն են, իսկ դրանց ղեկավարների հայտարարություններն ավելի վտանգավոր են դառնում միջազգային հանրության լռության ու անտարբերության ֆոնին։ Հայ- թուրքական հարաբերություններում ցանկացած պայման անընդունելի է հայկական կողմերի համար։ Հելսինկյան սկզբունքները հավասարազոր են, որևէ սկզբունք չի գարող գերական լինել ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ:

«Հայաստանը շարունակելու է ամրապնդել իր տեղը տարածաշրջանում` միաժամանակ ուշադրություն դարձնելով անվտանգության համակարգի ամրապնդմանն ու ապահովելով իր քաղաքացիների անվտանգությունն ու առաջընթացը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ պատգամավորների հայտարարություններով խորհրդարանն ավարտեց ԱԺ հերթական նիստը: Բայց պատգամավորներն առայժմ չեն լքի խորհրդարանի տարածքը, քանի որ 18:30–ին կմեկնարկի ԱԺ լրացուցիչ նիստը` կառավարության առաջարկած օրակարգով:

Լրահոս
0