00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանի հանձնարարականի հետքերով. 445 գործազուրկ և 1.3 միլիարդի խնայողություն

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան է շահել պետական բյուջեն, ու որքան մարդ է տուժել վարչապետի հանձնարարականի կատարումից։ Sputnik Արմենիան պաշտոնական տվյալներ է ստացել կառավարությունից։

Նելլի Դանիելյան, Sputnik.

2016թ-ի սեպտեմբերի 29-ին ՀՀ-ի այն ժամանակ դեռևս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմնի անդամներին հանձնարարեց կրճատել պետական գումարներն անհարկի վատնող ՊՈԱԿ-ներն (պետական ոչ առևտրային կազմակերպություն) ու ԾԻԳ-երը (ծրագրի իրականացման գրասենյակ)։

Հրապարակավ տրված այս հանձնարարության հետագա ընթացքը հանրության համար անհայտ մնաց։ Դրանից շուրջ 1.5 տարի անց էլ կառավարությունը որևէ հայտարարություն չի արել այն մասին, թե ինչ արդյունքների է հանգեցրել հանձնարարականը։

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Կառավարությունը լուծարում է, նախարարը` ներողություն խնդրում ապագա գործազուրկներից

Պաշտոնական տվյալներ ստանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր կառավարությանը, որտեղից ստացված պատասխանի համաձայն` 2016-2017թթ-ի ընթացքում ՀՀ-ում փակվել է 6 ՊՈԱԿ և նպատակային վարկային ու դրամաշնորհային 6 ԾԻԳ, օպտիմալացվել կամ միացման ձևով վերակազմավորվել է 27 ՊՈԱԿ, 2 ԾԻԳ, որոնցից վերակազմավորվել է 1-ը։

Այս գործընթացի արդյունքում կառավարությանը հաջողվել է խնայել շուրջ 1 մլրդ 352 մլն դրամ։ Բայց եթե պետական բյուջեն վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքում շահել է, ՀՀ 445 քաղաքացի տուժել են։

ՀՀ ֆինանսների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2016-2017թթ-ի ընթացքում ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի լուծարման ու օպտիմալացման արդյունքում կրճատվել է 445 աշխատատեղ։

Կարեն Կարապետյանի կառավարման առաջին հանձնարարականներից մեկի կատարման արդյունքում խնայված գումարն առաջին հայացքից կարող է պատկառելի թվալ, բայց շուրջ 2 տասնյակ օպտիմալացված ՊՈԱԿ-ներն իրականում, պարզվում է, պետական բյուջեից սնվող կազմակերպությունների միայն մի աննշան մասն են։

Ֆինանսների նախարարությունից մեզ հայտնեցին, որ 2018թ-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 1859 ՊՈԱԿ և 6 ԾԻԳ։

Ашот Манукян и Давид Локян - Sputnik Արմենիա
Նախարարների անկեղծությունը չափվում է նաև ՊՈԱԿ-ներով

Թե գործող ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները միասին տարեկան որքան գումար են վատնում, դժվար է հաշվել։ Դրանց մասին տեղեկությունը ՀՀ կառավարության պաշտոնական կայքում լիարժեք չէ։ Այս պահին e-gov.am կայքում պետական բյուջեից ֆինանսավորում ստացած միայն 15 ՊՈԱԿ է նշված, որոնք բոլորը միասին 4 506 381 700 դրամի ֆինանսավորում են ստացել։

Համեմատության համար նշենք, որ 2017թ-ին նույն կայքում հրապարակվել էր ընդամենը 46 ՊՈԱԿ-ի ֆինանսավորման տվյալ։ Պետական բյուջեից դրանց ֆինանսավորումը կազմել է շուրջ 7 563 707 800 դրամ։

Հավելենք, որ եթե շուրջ 2000 ՊՈԱԿ-ներից մի քանի տասնյակի բյուջետային ծախսերը գոնե հրապարակվում են կառավարության կայքում, ապա ԾԻԳ-երի մասին տեղեկատվությունն ընդհանրապես չի հրապարակվում։

Լրահոս
0