00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը լուծարում է, նախարարը` ներողություն խնդրում ապագա գործազուրկներից

© Sputnik / Asatur Yesayants Вардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը սկսում է լուծարել ՊՈԱԿ-ները: Առաջիկա նիստի օրակարգում արդեն իսկ ներառված են 3 ՊՈԱԿ-ների լուծարման մասին նախագծեր:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Թե որքան գումար կտնտեսի ՀՀ պետական բյուջեն վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ոչ արդյունավետ ՊՈԱԿ-ները լուծարելու արդյունքում, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե քանի մարդ այս կրճատումների հետևանքով առանց աշխատանքի կմնա:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ այս տեղեկատվությունը նոր է հավաքագրվում ու մշակվում:

Բայց ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների լուծարումից, ըստ նախարարի, կտնտեսվի 150-200 մլն դրամ, աշխատանքը կկորցնի շուրջ 50 մարդ:

«Մարդկանց կրճատելը շատ բարդ բան է, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք, որ այդ մարդիկ ընտանիք ունեն: Բայց երկու երնեկ մի տեղ չի լինում: Հնարավոր չէ ունենալ արդյունավետ տնտեսություն, արդյունավետ տնտեսական, ծախսային քաղաքականություն՝ առանց ցավոտ քայլերի: Պետք է որոշակի քայլեր անել, որոնք կլինեն ցավոտ, բայց կարևոր»,- ասաց նախարարը:

Իսկ կարևորն, ըստ Վարդան Արամյանի, այն է, որ հարկատուից վերցված գումարը ծախսվի արդյունավետ:

«Եթե մարդը նստած իր աթոռին ստանում է եկամուտ ու ոչ մի արժեք դրա դիմաց չի ստեղծում, ես՝ որպես ֆինանսների նախարար, դրա նկատմամբ անտարբեր չպետք է լինեմ»,-ասաց նա:

Արամյանը խոստովանում է, որ իր համար հեշտ չէ հանդիպել այդ ՊՈԱԿ-ների կոլեկտիվների հետ, նայել մարդկանց աչքերին ու նման որոշում կայացնել: 

«Ես ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված բոլոր այն մարդկանցից, որոնց մենք ստիպված ենք ազատել աշխատանքից: Բայց խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որովհետև մենք որևէ անձնական բան չունենք նրանց դեմ»,- ասաց նախարարը:

ՊՈԱԿ-ները լուծարելու և դրանց գործունեությունը դադարեցնելու միանգամից 3 հարց է ընդգրկված կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

Ашот Манукян и Давид Локян - Sputnik Արմենիա
Նախարարների անկեղծությունը չափվում է նաև ՊՈԱԿ-ներով

Այդ նախագծերի համաձայն` առաջիկա օրերին կդադարեցվի նախկին քաղաքաշինության նախարարության կազմում գործող «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» և ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ների գործունեությունը: Իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն կլուծարվի:

«Էկոնոմիկա հանդեսը» 12 աշխատակից ունի, պետական բյուջեից տարեկան 99 312 500 դրամ ֆինանսավորում է ստանում: Ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը 36 աշխատակից ունի, բյուջեից տարեկան հատկացումը 80 315 300 դրամ է: Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ՊՈԱԿ-ի փոխարեն ստեղծել «Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն»՝ 15 հաստիքով և տարեկան 30 մլն ՀՀ դրամ բյուջեով:

Իսկ թե քանի մարդ գործազուրկ կմնա և որքան գումար կխնայվի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի» լուծարման արդյունքում, հայտնի չէ, քանի որ այս գրասենյակի ֆինանսավորման մասին տեղեկություններ չկան ո՛չ որոշման նախագծում, ո՛չ կառավարության պաշտոնական կայքի «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում» բաժնում:

Լրահոս
0