00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարների անկեղծությունը չափվում է նաև ՊՈԱԿ-ներով

© Sputnik / Asatur YesayantsАшот Манукян и Давид Локян
Ашот Манукян и Давид Локян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նախարարներին հանձնարարել է պարզել` որքան գումար է ծախսվում պետական բյուջեից ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի ֆինանսավորման համար և որքանով են այդ ծախսերն արդարացված: Մինչ նախարարները կկատարեն վարչապետի հանձնարարականը, փորձեցինք սեփական հետաքննությունն անցկացնել ու պարզել՝ ինչն է վարչապետին կասկածելի թվացել:

ԵՐԵՎԱՆ, 1 Հոկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. 2016թ-ին պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ստացել 41 պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Դրանց ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 5.7 մլրդ դրամ, ավելի կոնկրետ՝ 5 736 863 020 դրամ:

Սրանք այն պաշտոնական տվյալներն են, որ հրապարակված են ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Մինչդեռ մի շարք մասնագետներ պնդում են, որ ՊՈԱԿ-ներն իրականում ավելի շատ գումարներ են ծախսում, օրինակ` պաշտոնական կայքում չարտացոլված դրամաշնորհների տեսքով:

Իսկ պաշտոնական տեղեկատվությունը վկայում է, որ գրեթե բոլոր նախարարություններն իրենց կազմում ունեն իրենց իսկ մասնագետների վերապատրաստումն իրականացնող ՊՈԱԿ-ներ, ընդ որում` դրանցից յուրաքանչյուրը տարեկան այդ գործառույթի համար մի քանի հարյուր միլիոն դրամ է ստանում:

Օրինակ` ֆինանսների նախարարության «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման համար պետական բյուջեից տարեկան 110 106 900 դրամ գումար է ստանում, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ 11 200 000 դրամ:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը հանձնարարում է երազել

Իսկ արդարադատության նախարարության կազմում վերապատրաստում և ուսուցում իրականացնող մի քանի կազմակերպություն կա, որոնք միասին շուրջ 1 մլրդ դրամ գումարի ֆինանսավորում են ստանում: Այսպես՝ «Արդարադատության ակադեմիա»-ի տարեկան բյուջեն ավելի քան 318 մլն դրամ է: Բացի այդ, նախարարությունն իր կազմում նաև «Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ ունի, որի ֆինանսավորումն էլ 345 166 200 դրամ է: Ընդ որում, եթե առաջինը ոլորտի մասնագետների ուսուցում ու վերապատրաստում է իրականացնում, ապա երկրորդը՝ բացառապես նախարարության աշխատակիցների: Համեմատության համար նշենք, որ նույն գերատեսչության կազմում գտնվող իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակություն իրականացնող ՊՈԱԿ-ը շուրջ 10 անգամ նվազ ֆինանսավորում ունի:

Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շատ ավելի մեծ ֆինանսավորում ունի: Միայն գյուղատնտեսական կենդանիների պատվաստման համար այս կազմակերպությունն այս տարի բյուջեից 620 476 200 դրամ է ստացել, ևս 135 239 500 դրամ էլ՝ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման համար:

Артак Манукян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարեն Կարապետյանը պետք է առաջինը օպտիմալացնի իր ՊՈԱԿ-ները

Գրեթե նույն գործառույթներով մեկ այլ ՊՈԱԿ էլ գործում է նույն նախարարության ենթակա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմում: «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն, ըստ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշում, կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի,բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննություններ, և այդ ամենի համար տարեկան 347 892 300 դրամ ստանում:

Ինչևէ, ՊՈԱԿ-ների վրա ծախսվող գումարների արդյունավետության հարցը հետաքրքրել է նաև նոր վարչապետին: Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում նախարարներին հանձնարարեց ուսումնասիրել իրենց գերատեսչությունների կազմում գործող այդ կառույցների արդյունավետությունը:

Կառավարության աշխատակազմն ինքն էլ 3 ՊՈԱԿ-ներ ունի: Դրանցից մեկը զբաղվում է գնումների գործընթացի կազմակերպմամբ, երկրորդը՝ կառավարության կայքի խմբագրական աշխատանքներով, հեռուստահաղորդման պատրաստմամբ, միջոցառումների նկարահանումներով, իսկ երրորդը՝ կառավարության աշխատակազմին ամրացված շենքերի և գույքի սպասարկմամբ: Կառավարության 3 ՊՈԱԿ-ները միասին այս տարի պետական բյուջեից 735 741 200 դրամ են ստացել:

Վարչապետի հանձնարարականը, բացի ՊՈԱԿ-ներից, ներառում էր նաև տարբեր ծրագրերի իրականացման համար ստեղծված գրասենյակները, որոնք, որպես կանոն, ծրագրի ավարտից հետո չեն լուծարվում, այլ շարունակում են աշխատել նույն պետական կառույցի արդեն այլ ծրագրերի շրջանակներում: Իսկ թե քանիսն են դրանք և որքան տարեկան գումար են ծախսում ՀՀ պետական բյուջեից ու արտաքին աղբյուրներից երկրին տրամադրվող վարկերից ու դրամաշնորհներից, մեզ պարզել չհաջողվեց: Բանն այն է, որ, ի տարբերություն ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի մասին պաշտոնական տեղեկատվություն ուղղակի գոյություն չունի:

Нарек Саркисян - Sputnik Արմենիա
Քաղաքաշինության նախարարություն այլևս չկա

Փոխարենը որոշ ԾԻԳ-երի մասին տարիներ շարունակ բացահայտումներ է արել Վերահսկիչ պալատը: Օրինակ` 2015թ-ին ՎՊ-ն ուսումնասիրել էր Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ- ի գործունեությունը և պարզել, որ 1995 թվականից ի վեր այն Գյուղզարգացման միջազգային հիմնադրամի հետ համատեղ 6 ծրագիր է իրականացրել՝ 78.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Իրականում, ըստ ՎՊ-ի, ԾԻԳ-ը ստանձնել է միջնորդ բանկի գործառույթ` ստացած գումարը վարկերի տեսքով տրամադրելով գյուղական աղքատ համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնողներին, ստացել տոկոսները, բայց որևէ կերպ չի վերահսկել պետության կողմից երաշխավորված ֆինանսական ռեսուրսների տնօրինումը: Արդյունքում գումարները վատնվել են, ծրագրերը մնացել են չկատարված:

Թե ինչ բացահայտումներ կանեն իրենց ղեկավարած ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի մասին կառավարության անդամները և որքանով անկեղծ կլինեն դրանց վատնած գումարները հաշվելիս, առաջիկայում, թերևս, առիթ կունենանք տեսնելու:

Լրահոս
0