00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական քաղաքականության մեջ թուրքական հնարքները կարող են վերածվել «ռուսական ապտակի»

© Official site of the President of RFПрезиденты РФ Владимир Путин и Турции Реджеп Эрдоган перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса.
Президенты РФ Владимир Путин и Турции Реджеп Эрдоган перед началом специальной сессии 23-го Мирового энергетического конгресса. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի անկանխատեսելի նախագահ Ռեջեփ Էրդողանն արդեն որերորդ անգամ ստիպում է սիրիական հակամարտության բոլոր մասնակիցներին իրենց ուշադրությունը կենտրոնացնել Անկարայի արարքների վրա։ Ընդ որում` թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներն այնքան հեշտությամբ են իրենց արտահայտություններով և գաղափարներով մանիպուլյացիայի ենթարկում մյուսներին, որ ապշում ես։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Վերջին երկու օրերին Թուրքիայի դիրքորոշումը, որը արտահայտել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, կապված Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Աֆրինում, իրադարձությունների զարգացման հետ, բազմիցս փոփոխվել է։ Հակառակ դրան` թուրքական կադրային զորամասերը բավականին դանդաղ են տեղաշարժվում սիրիական քրդաբնակ շրջանի տարածքով։

«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սկսվելուց ի վեր (Անկարան նախընտրում է այն անվանել հակաահաբեկչական)` անցած ամսվա ընթացքում թուրքական զորամասերն առաջ են տեղաշարժվել Աֆրինի շրջանի ընդամենը 15-16 տոկոս տարածքով։

Իսկ եթե հաշվի առնենք, թե որքան զոհեր կան ռազմական գործողությունների հետևանքով թե՛ խաղաղ քրդական բնակչության, թե՛ թուրքական կադրային զորամիավորումների շարքում, ապա ժամանակն է խոսել Անկարայի բացահայտ ձախողման մասին։

Города мира. Эйндховен - Sputnik Արմենիա
Նիդեռլանդները չպետք է ներողություն խնդրի. Ժոել Ֆորդևինդ

Սակայն Չավուշօղլուն բոլորովին այդպես չի կարծում։ Հակառակը, Անկարայում համոզված են, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և առաջիկայում Աֆրին քաղաքը հնարավոր կլինի նվաճել։ Իսկ դրանից հետո կգա նաև Մանբիջի ժամանակը, որտեղ կենտրոնացած են ժողովրդական ինքնապաշտպանության քրդական զինված ջոկատների հիմնական ուժերը (YPG), ինչպես նաև ամերիկյան ռազմական տեսուչների ջոկատները (ինչպես նախընտրում են ասել իրենք՝ ամերիկացիները)։

Թե որքանով կարող է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության պնդումը սովորական պարծենկոտություն թվալ, որքանով՝ իրականություն, պարզ կլինի, երբ թուրքական բանակը կարողանա մոտենալ Մանբիջին։ Սակայն լուրջ կասկած կա, որ Չավուշօղլուի ասածների ճնշող մեծամասնությունն ընդամենը այն քաղաքականության գաղափարախոսական բաղադրիչն է, որը նախընտրում է Սիրիայում վարել Թուրքիան։

Դրանում Չավուշօղլուն Էրդողանից շատ չի տարբերվում։

Համեմատության համար նշենք, որ առաջինը նույն Չավուշօղլուն է ասել, որ անհրաժեշտության դեպքում թուրքական բանակը կհարվածի թե՛ ամերիկյան զինվորներին, թե՛ ռեսուրներին, որոնք խրամատավորվել են Մանբիջում։

Երբ ամերիկյան դաշտային հրամանատարներից մեկն արձագանքել է դրան, ասելով, որ այդ դեպքում թուրքերն անպայման լուրջ դաս կստանան, նախագահ Էրդողանը ամերիկյան զինվորականներին սպառնացել է «օսմանական ապտակով»։

Боевые действия турецкой армии на севере Сирии близ г. Африн - Sputnik Արմենիա
Աֆրինում թեժ է. կհաջողվի արդյո՞ք Վաշինգտոնին հասնել Թուրքիայի և Սիրիայի բախմանը

Եվ այդ ժամանակ Չավուշօղլուն քիչ է մնացել ներողություն խնդրի պետքարտուղար Թիլերսոնից, որը վերջերս այցելել էր Անկարա։ Այնպես որ, էքսցենտրիկության և անհավասարակշռության առումով Չավուշօղլուն Էրդողանից այնքան է հեռու, որքան լուսնից, որը զարդարում է նրանց պետական դրոշը։ Սակայն էլ ինչ զինվոր, որը չի ձգտում դառնալ գեներալ, իսկ արտգործնախարարը՝ նախագահ։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պահվածքը վերջին շրջանում սկսել փոխվել։ Նա ևս էքսցենտրիկ է դարձել, ինչով վաղուց հայտնի է Թուրքիայի նախագահը։

Ապտակները տարբեր են լինում, այդ թվում՝ ռուսական կայսերական…

Դա առավել ակնհայտ է դառնում վերջին շրջանում, Աֆրինի գործողություններում։ Անկլավի քաղաքական ղեկավարությունը լուրջ բանակցություններ է վարում Դամասկոսի հետ` սիրիական կադրային զորքերը Աֆրին տեղափոխելու համար, որտեղ սանձարձակություններ են կատարվում թուրքական բանակի և տեղի երիտասարդ թուրքամետ կամակատարների կողմից։

Իրականում թուրքերը հասկանում են, որ ցանկացած դեպքում այսօր զավթած տարածքը վաղը ստիպված կլինեն լքել։ Չէ՞ որ հենց Անկարան է հնարավոր ամեն ինչ անում, որպեսզի սիրիական ճգնաժամի դեմ պայքարում համագործակցի Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք կարևորել են Սիրիայի պետականության և տարածքային ամբողջականության պահպանումը։

Թուրքերը չեն համագործակցում ԱՄՆ-ի հետ միայն այն պատճառով, որ գիտակցում են՝ այն անպայման կփորձի Սիրիայի հյուսիսում ստեղծել նոր անկախ քրդական պետական միավորում։ Իսկ դա կլինի ոչ միայն «հարված գոտկատեղից ներքև»։ Դա տարածքային աղետ կլինի և թուրքական պետականության վախճանի սկիզբը։

Рабочий визит президента РФ В. Путина в Иран - Sputnik Արմենիա
Չհայտարարված պատերազմ. հայերը Թուրքիային դուրս մղելու հարցում կարող են օգնել Ռուսաստանին ու Իրանին

Մյուս կողմից, պատմականորեն այնպես է ստացվել, որ այն տարածքը, որի վրա ոտք է դրել թուրքական զինվորը, հետո շատ բարդ ու դժվար է եղել ազատագրել։

Իսկ հիմա նույն Աֆրինում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը թուրքերի համար հավասարազոր է մահվան։ Նրանք ստիպված են հեռանալ այն տարածքից, որն արդեն նվաճել են կադրային բանակային զորամիավորումները։ Չէ՞ որ եթե Աֆրին մտնեն սիրիական կադրային զորամիավորումները, դա կնշանակի, որ այդ հատվածում երկրի տարածքային ամբողջականությանը ոչինչ չի սպառնա։ Իսկ դա իր հերթին կնշանակի, որ Թուրքիան իսկապես պետք է հեռանա։

Ահա և նույն Չավուշօղլուն բոլոր միջոցներով փորձում է սողանցքեր գտնել։ Իր երկրի դիրքորոշումն այնպես բացատրել, որ եթե սիրիական բանակն ազատագրի Աֆրինը նույն քրդական զինված խմբավորումներից, ապա Անկարան ոչինչ չի անի։ Իսկ եթե Դամասկոսից Աֆրին ժամանած զորքերը սկսեն պաշտպանել նույն YPG-ի քրդերին, ապա թուրքերը չեն հաշտվի նման դիրքորոշման հետ։

Ավելին, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համարձակվել է ասել, որ իրերի նման դասավորության դեպքում Թուրքիան պատերազմ կհայտարարի Սիրիային։ Այ թե ասել է…

Իհարկե, կարելի է ենթադրել, որ Չավուշօղլուն այսպես է արտահայտվել՝ ելնելով բացառապես գաղափարախոսական նկատառումներից` հույս ունենալով, որ Անկարայի ինքնապաշտպանական բնազդը կաշխատի և նա պատերազմ չի հայտարարի Դամասկոսին։

Турецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция. - Sputnik Արմենիա
Սիրիական ծուղակ քրդերի համար. արդյո՞ք ԱՄՆ հատուկ ուժերը կհարվածեն թուրքական զորքերին

Հակառակ դեպքում թուրքերը ստիպված կլինեն պատերազմել ոչ միայն Սիրիայի դեմ, որը ռազմական առումով իսկապես շատ բաների ընդունակ չէ, այլ նաև իրանցիների ու ռուսների։ Իսկ նրանք ամեն դեպքում կպահպանեն և կպաշտպանեն այդ բազմաչարչար երկրի տարածքային ամբողջականությունը և պետականությունը։

Իսկ եթե բանը հասնի դրան, ապա թուրքական ղեկավարությունը ստիպված կլինի փորփրել պատմական արխիվները և գտնել նույն «ապտակ» բառի հոմանիշները, որն օգտագործել է Էրդողանը Մանբիջում դիրքավորված ամերիկացիների մասին խոսելիս։ Օսմանյան ապտակի մասին անձամբ ես ոչինչ չգիտեմ, սակայն ինչ վերաբերում է պարսկականին, առավել ևս՝ ռուսականին, ապա էլ ո՞վ, եթե ոչ թուրքերը կիմանան դրա մասին։

Լրահոս
0