00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:21
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական ծուղակ քրդերի համար. արդյո՞ք ԱՄՆ հատուկ ուժերը կհարվածեն թուրքական զորքերին

© REUTERS / StringerТурецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция.
Турецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ե՛վ թուրքերի, և՛ քրդերի ինտելեկտը ու, կոպիտ ասած, ուղեղը չբավարարեց: Այդ պատճառով էլ ընկան ամերիկացիների կողմից նախապատրաստած ծուղակը: Ամերիկացիներին մեծ պատերազմ էր պետք տարածաշրջանում: Եվ նրանք, ցավոք, ստացան դա...

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ԱՄՆ-ն նպատակադրված ապակայունացնում է իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում, ընդհանրապես

Իրականում այն, ինչ կատարվում է այս օրերին Սիրիայի հյուսիսային հատվածում (խոսքը Թուրքիայի հետ սահմանային շրջանների մասին է, որտեղ խրամատավորել են քրդական մարտական ջոկատները), կարելի է հերթական լոկալ պարտություն անվանել, որը կրել են ամերիկացիները Սիրիայում:

Նրանք իսկզբանե համոզված էին, որ կկարողանան օգտագործել քրդական մարտական խմբավորումները Դամասկոսի և կոնկրետ Բաշար Ասադի դեմ:

Атака бомбардировщиков Ту-22М3 на позиции террористов в Сирии - Sputnik Արմենիա
Tu-22M3 ռմբակոծիչների հերթական գործողությունը Սիրիայի գրոհայինների դիրքերի վրա

Իսկ, երբ պարզ դարձավ, որ ռուսներն ու իրանցիները մտադիր չեն հանձնելու Ասադին, Վաշինգտոնը որոշեց օգտագործել քրդերին գոնե նրա համար, որպեսզի պառակտի Սիրիան ու նրա տարածքային ամբողջականությունը:

Ամերիկացիները խոստացան քրդերին աջակցել ամեն հարցում, որպեսզի կարողանան իրենց դիրքերն ամրակայել թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Զենք, գումար, օգնություն հրահանգիչների տեսքով. ամեն ինչ «Ժողովրդավարական միություն» (PYD) քրդական կուսակցության ղեկավարության և նրա մարտական թևի` YPG (Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ) տրամադրության տակ է:

Միայն թե նրանք կրկին պայթեցնեն Սիրիայում քաղաքական և ռազմական իրավիճակն ու թույլ չտան, որպեսզի կայունացման միտումը, ինչին ձգտում են Իրանն ու Ռուսաստանը, իրականություն դառան:

ԱՄՆ-ի պահվածքն այս ամենում բավական կանխատեսելի և պարզ էր: Չէ՞ որ այժմ ոչ ոք արդեն, կարծես, չի կասկածում, որ «Իսլամական պետության» ստեղծման նախագիծը մշակվել էր հենց այն վերլուծական ինստիտուտների նկուղներում, որոնք տեղակայված են Ատլանտիկ օվկիանոսի այն կողմում: Ահաբեկչական խմբավորման տապալումից հետո, թվում էր թե ամերիկացիներն իսկապես պարտվեցին: Սակայն այդպես չեղավ…

Турецкий военный конвой прибывает на турецко-сирийскую границу (21 января 2018). Провинция Килис, Турция. - Sputnik Արմենիա
Թուրքական զրահամեքենաները ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք

Ամերիկացիները ստիպված էին ընտրել դեպքերի զարգացման երկու տարբերակներից մեկը՝ կամ համակերպվել Սիրիայում տարած պարտության հետ (իսկ դրան ամերիկացիները պատրաստ չեն նույնիսկ բարոյապես) ու պարզապես լքել երկիրը, և ընդհանրապես տարածաշրջանը մինչև կգան լավ ժամանակները, կամ էլ` պայթեցնել երկրում և տարածաշրջանում ողջ իրավիճակը որևէ անտրամաբանական, դժվար կանխատեսելի քայլով:

Վաշինգտոնն ընտրեց երկրորդ տարբերակը` խաղադրույք կատարելով քրդերի վրա (որոնցով Սիրիան բնակեցված է 18%-ով) և նրանց խոստանալով ավելի քան 100 տարի փափագած անկախ պետականությունը:

Սահմանների պաշտպանության մասին Վաշինգտոնի հեքիաթներն արդեն չեն անցնում

Սիրիայում ստեղծվող իրավիճակի վերաբերյալ Թուրքիան, իհարկե, իր ծրագրերն ունի: Անկախ նույնիսկ նրանից, որ Անկարան այսօր, թվում է թե, հանդես է գալիս բարիկադների մյուս կողմից, որտեղ, ինչպես ասում են, դիրքերը պահում են Դամասկոսը, Մոսկվան ու Թեհրանը:

Իրականում թուրքերի համար, իհարկե, վատ չէր լինի, եթե Սիրիայում հնարավոր լիներ հանդարտեցնել ներքին իրավիճակն այն աստիճան, որ թուրք-սիրիական սահմանին հարաբերական անդորր լիներ: Որպեսզի ահաբեկիչներն ու զինյալները այս ու այն կողմ չգնային:

Беспилотник - Sputnik Արմենիա
Արցախյան հետհաշվարկ, կամ որտեղի՞ց Սիրիայում կամիկաձե դրոններ

Մյուս կողմից` դեռ անցյալ տարի, երբ Անկարան կադրային զորամիավորումներին ուղարկում էր առաջադրանք կատարելու «Եփրատի վահան» գործողությունների ժամանակ, բոլորը հասկանում էին, որ թուրքին այնտեղից, որտեղ նա արդեն ոտք է դրել, հարյուր անգամ ավելի դժվար կլինի դուրս բերել:

Թուրքիան շատ էր ուզում, որպեսզի առիթ ստեղծվի և նա բանակի այն ստորաբաժանումներին աջակցություն ցուցաբերի, որոնք արդեն իսկ մտել են Սիրիայի տարածք: Ամերիկացիներն այդ առիթն ընձեռեցին` վերջին շրջանում Աֆրինում և Մանբիջում տեղակայված քուրդ զորամիավորումներին մեծ քանակի ժամանակակից սպառազինություն մատակարարելով (այդ թվում ԴԶՀՀ):

Սակայն սա էլ խնդիր չէր լինի: Բայց Վաշինգտոնը հանկարծակի հայտարարեց, որ կազմակերպելու է, սովորեցնելու և սպառազինելու Սիրիայի «չափավոր» ժողովրդավարական ընդդիմադիրների 30-հազարանոց բանակը (որի հիմնական մասը քրդեր են), իբրև թե «սահմանների անվտանգությունն ապահովելու ու պաշտպանելու համար»:

Ո՞ր սահմանների պաշտպանության: Ո՞ւմ հետ սահմանի: Ո՞ւմից պաշտպանելու: Վաշինգտոնում գերադասեցին չպատասխանել այս հարցերին: Եվ 30 հազարանոց բանակի ստեղծման պատճառների բացատրությունն այդպես էլ մնաց օդից կախված:

Մի՞թե վատ առիթ է Անկարայի համար, որը երազում էր առիթ գտներ՝ իր դիրքերը Սիրիայի տարածքում ամրապնդելու համար: Էրդողանը երեկ երկար պարզաբանում էր, որ քրդերը սկզբում Աֆրինում զենք են ստանում ամերիկացիներից, այնուհետև Մանբիջի միջոցով այն փոխանցում են Դիարբեքիր: Եվ որ այդ ճանապարհը փակել է պետք… Մի՞թե առիթ չէ ներխուժելու ու սեփական ենթակայության տակ առնելու Աֆրինն ու Մանբիջը:

Боевые пуски ЗРК С-400 Триумф - Sputnik Արմենիա
Բանակցություններն ավարտվեցին. Թուրքիան 2.5 միլիարդ դոլար կվճարի «Տրիումֆի» համար

Եվ ո՞վ է հետո թուրքերին վռնդելու Սիրիայի տարածքից, եթե նրանք իրենց վերահսկողության տակ առնեն ռազմավարական նշանակություն ունեցող այդ երկու քաղաքները: Մի՞թե ամերիկացիները, որոնք էլ հենց հրահրել են Թուրքիայի ագրեսիան Սիրիայի սահմանամերձ շրջաններում: Մի խոսքով, ԱՄՆ-ին հարկավոր էր պայթեցնել իրավիճակը Սիրիայում, որպեսզի հանկարծ, աստված (կամ Ալլահ) մի արասցե, այն չկարողանային կայունացնել Ռուսաստանն ու Իրանը, որոնք առավելագույն ջանքեր են գործադրել (և գործադրում):

Քրդերը կարող են լուրջ հարված հասցնել տարածաշրջանում ամենահզոր թուրքական բանակին

Իրականում ամերիկացիները կարողացել են թուրքերին աքցանի մեջ առնել, որից Թուրքիան, եթե նույնիսկ ի վերջո կարողանա դուրս գալ, ապա բացառապես միջազգային քաղաքական ասպարեզում հեղինակային լուրջ կորուստ ունենալու գնով: Սակայն դա էլ հարցականի տակ է. այսօր խելացի մարդիկ (եթե նմանները մնացել են Էրդողանի զտումներից հետո) Անկարայում, ամենայն հավանականությամբ, աղոթում են, որպեսզի ստեղծված իրավիճակը մեծ տարածաշրջանային պատերազմի ու տարածքային կորուստների չհանգեցնի: Բայց չէ՞ որ ամեն ինչ հենց դրան է գնում:

Չէ՞ որ անկախ պետականության ունենալու խոստումներով, ինչպես նաև զենքով ու գումարով օգնելու ամերիկացիների խոստումներով ոգեշնչված քրդական զորամիավորումները լուրջ մրցակից են ցանկացած բանակի համար, նույնիսկ` թուրքական (հզորությամբ երկրորդն է համարվում ՆԱՏՕ-ում):

Встреча президентов Турции Р.Эрдогана и США Д.Трампа во время 72-ой Генеральной Ассамблеи ООН /21 сентября 2017/. Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Էրդողանը ելք է փնտրում. արդյոք Թուրքիային կհաջողվի դուրս պրծնել ամերիկյան թակարդից

Ասել, թե քրդերը կկարողանան հաղթանակ տանել մարտի դաշտում չարժե. գրոհայիններն, իհարկե, որքան էլ լավ պատրաստված ու զինված լինեն, լավ սպառազինած բանակի կադրային զորամիավորումների նկատմամբ դժվար երկար ձգեն: Այլ հարց է, որ թուրքերը լուրջ կորուստներ կկրեն:

Տեղեկությունն այն մասին, որ գրոհայինները և՛ ՀՏՀՀ (հակատանկային հրթիռային համալիրներ), և՛ ԴԶՀՀ (դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր) ունեն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում:

Սակայն պաշտոնական Անկարայի համար վտանգը նույնիսկ քրդերի կատաղի դիմադրության մեջ չէ: Էրդողանի համար վտանգը ներքաղաքական բնույթ է կրում:

Կարելի է նույնիսկ չկասկածել, որ ամերիկացիները կօգտագործեն իրենց, բազմիցս կիրառած տեխնոլոգիաները, որպեսզի ոտքի կանգնեցնեն արդեն թուրք բնակչությանը:

Թուրքիայի քուրդ բնակչությունը լուրջ և ահեղ ուժ է, որն ի զորու է (ճիշտ կազմակերպելու պարագայում), եթե ոչ երկրի ղեկավարությանը գահընկեց անել, ապա, առնվազն, լուրջ անախորժություններ ստեղծել, ընդուպ մինչև քաղաքացիական պատերազմ: Ինչին էլ, ըստ էության, ձգտում է Ամերիկան:

Այնպես որ այս իրավիճակում մնում է սպասել, թե ինչպես կզարգանան դեպքերը մարտի դաշտում (ինչպես նաև քաղաքական), և ինչ գնով թուրքերը կվերցնեն Աֆրինն ու Մանբիջը:

Արդյո՞ք ամերիկացիները կպաշտպանեն իրենց «խնամատարության» տակ վերցրած քրդերին, երբ թուրքական ավիացիան սկսի բոլոր հնարավոր բարձունքներից գրոհել (չէ՞ որ երեկ տեղեկություն ստացվեց, որ թուրքամետ գրոհայինների հրետանու կրակոցների տակ են հայտնվել նույնիսկ ոչ թե քրդերը, այլ ամերիկյան հատուկ նշանակության զորքերը):

Արդյո՞ք գովասանքների արժանացած ամերիկյան հատուկ նշանակության զորքերը հարված կհասցնեն թուրական ցամաքային զորքերին:

Ինչպե՞ս կարձագանքի նույն Դամասկոսը, որին, ըստ էության, չպետք է դուր գա այն, որ քրդերն ու թուրքերն իր տարածքում հաշվեհարդար են տեսնում, ընդ որում` ամերիկացիների դրդմամբ:

Ինչպե՞ս կատարվածին կարձագանքեն ռուսներն ու իրանցիները, որոնք լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ստեղծեն, իսկ Վաշինգտոնն ու Անկարան ամեն ինչ քամուն են տալիս…

 

Լրահոս
0