00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեզ լինի կոնսերվատներով բուտերբրոդը, կամ ինչով է Ադրբեջանն առաջ անցել Հայաստանից

© Sputnik / Margarita NekrasovaБаку, Азербайджан
Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից արևելք ընկած պետությունում տիրում է հերթական էյֆորիան, որն առաջացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն իսրայելական Քնեսեթի կողմից հերթական անգամ մերժելու պատճառով։

Անցած շաբաթ Իսրայելի Քնեսեթը հերթական անգամ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը, իսկ Նիդեռլանդների իշխող կուսակցությունը, հակառակը, քվեարկել է 1915թ–ի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելու բանաձևի օգտին։ Բանաձևում ասվում է, որ այդ երկրի նախարարը կամ պետքարտուղարը պետք է ապրիլի 24–ին մասնակցեն Երևանում կայանալիք միջոցառումներին։ Հոլանդական խորհրդարանը դեռ չի ընդունել բանաձևը որպես օրենք, քննարկումը տեղի կունենա այս շաբաթ։

Иерусалим - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ պետք է Իսրայելը համագործակցի Հայաստանի հետ. բացառիկ հարցազրույց Գագիկ Մինասյանի հետ

Քանի անգամ արդեն խոսվել է այն մասին, որ գոնե ներկա պատմական շրջանում Իսրայելը ոչ մի փաստաթուղթ չի ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, նա այդ հարցում ոչ մի պատրանք չի տածում։ Իսրայելը չի քանդի Հոլոքոսթի բացառիկության կերպարը. ի վերջո Հոլոքոսթը դարձել է 1949թ–ին Իսրայել պետության ստեղծման շարժիչ ուժերից մեկը։

Նման բան կարող է տեղի ունենալ, եթե, օրինակ, անպատկառ Էրդողանն ինչ–որ ավելի տարօրինակ քայլի գնա, քան ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու առիթով ստեղծված հիստերիան։ Թե՛ ԱՄՆ–ի, թե՛ Իսրայելի համար այդ թեման թաքցրած հաղթաթուղթ է, որը սպասում է իր ժամին։ Բայց հիմա կարևոր է բոլորին հայտնի փաստերը հազարերորդ անգամ չկրկնելը։

Հայաստանից արևելք ընկած պետության մամուլը շնչակտուր է լինում հիացմունքից, որն առաջացրել է Քնեսեթի որոշումը։ Զվարճալի է, որ հենց Թուրքիայում արձագանքն ավելի զուսպ է, քան մեկ ազգի երկորդ երկրում։ Վստահ եմ, որ սովորական մարդիկ` Ադրբեջանի շարքային քաղաքացիները, ուշադրություն չեն դարձրել ո՛չ Իսրայելի որոշմանը, ո՛չ Նիդեռլանդներում ընդունված բանաձևին։ Բայց ահա քարոզչության միջոցները պետք է ինչ–որ կերպ արդարացնեն իրենց գոյությունը։

Մտածել են, որ հայերի համար Ցեղասպանության ընդունումը պետք է, ինչպես նրանք են ասել, Իսրայելից առաջ անցնելու համար։ Պարզունակ հայատյացությամբ չվարակված նորմալ ուղեղում նման միտք չի կարող ծագել։ Ինչ–որ մեկից առաջ անցնել նրանում, որ քո ժողովրդին կոտորել են և բնաջնջել. ինչպե՞ս կարելի էր նման բան մտածել…

Встреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан - Sputnik Արմենիա
Ինչպես Հռոմի պապը հրեշ Էրդողանին ցույց տվեց ճշմարիտ ուղին

Ընդհանրապես, մենք վարժվել ենք ադրբեջանական ԶԼՄ–ների «հիասքանչ գլուխգործոցներին», ինչպես նաև նրան, որ ամեն հարմար առիթի դեպքում նրանք ստրկամտաբար համաշխարհային մասշտաբի վայնասուն են բարձրացնում, միայն թե քծնեն իրենց ավագ թուրք եղբորը։ Մեկ այլ բան է, որ եղբայրն` ինքը, երբեմն զարմանում է այդ վայնասունների բովանդակությունից և ուժգնությունից։

Նման սուր արձագանքում այլ ենթատեքստ կա։ Տարեցտարի նույն Քնեսեթի քննարկմանն է դրվում վերոհիշյալ բանաձևը, տարեցտարի այն չի ընդունվում, բայց ձայների «կողմ» և «դեմ» տարբերությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով նվազում է։ Տարեցտարի Ցեղասպանությունը ճանաչում են նոր երկրներ, և թեև Հայաստանի ու հայերի համար այդ ճանաչումն ինքնանպատակ չէ, ինչպես դա ներկայացվում է Ապշերոնում, ճանաչողների ցանկն ընդլայնվում է։

Եվ ահա Հայաստանից արևելք ընկած պետությունում Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ինքնանպատակ է։ Բայց կան շատ պատճառներ, որոնցից մեկն այն է, որ այն ճանաչած յուրաքանչյուր երկրի հետ մոտենում է ժամը, երբ հաշիվներ կներկայացնեն Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և Բաքվում 30 տարվա վաղեմության դեպքերի համար։ Այնտեղ` արևելքում, դա հիանալի հասկանում են` դրանից բխող բոլոր հետևանքներով։

Բացի այդ, եթե ինչ–որ մեկը նպատակ է դրել իր առաջ անցնել մյուսից, ապա դրանք ադրբեջանական ԶԼՄ–ներն են և որոշ չհաջողված և ծաղրածու դարձած քաղաքական կերպարները, որոնք անելիք չունեն։ Նրանք տենդագին որոնում են, թե ինչ յուրացնեն իրենց բոլոր հարևանների մշակույթից և պատմությունից. առաջին հերթին` իհարկե, հայերից։ Դե, երկիրը, որի մեկ դարը դեռ չի բոլորել, սեփական ոչինչ չունի, բայց ուզում է։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Տարածաշրջանային իրադրությունը ստիպում է Ադրբեջանին նահանջել Արցախի հարցում․ քաղաքագետ

Արդեն յուրացրել են հայկական տառերով ու խաչերով գորգերը, և եկեղեցիները նույնպես հռչակել են լաբանական, Գրիբոյեդովն էլ հայերին տեղափոխել է Ֆիջի կղզուց և էլի ինչ–որ անհեթեթություն… Վերջերս ադրբեջանական գործընկերներից մեկը հպարտությունից փքվել էր, որ Ադրբեջանում կա McDonald’s, իսկ Հայաստանում մինչև հիմա չկա։ Մենք դրա համար գամվել ենք արգահատանքի պատին. պատկերացնո՞ւմ եք, մենք` հայերս, որքան հետ ենք մնացել կյանքից, որ մեզ մոտ չկան օտարերկրյա բուսական յուղով բուտերբրոդները։

Աստծուց մեզ ուղարկված հարգելի գործընկերներ և հարևաններ, հաճույքով ձեզ ենք հանձնում կոնսերվանտներով հավի կոտլետներ ունենալու առաջնության դափնին, դրանք ամիսներով չեն փչանա։ Նաև ՅՈՒՆԵՍԿՕ դիմեք, որպեսզի այնտեղ արձանագրեն այդ անհավանական փաստը։ Հետո էլ կարող եք խրախճանքներ և դիմակահանդեսներ կազմակերպել, չէ՞ որ վերջապես գտել եք, թե ինչով եք առավել Հայաստանից։

Օ, այո, մենք չունենք նաև նավթ և գազ. դե, ինչ արած, չունենք, ընդունում ենք և վշտանում։ Բայց դա հավերժ չի տևի. հազիվ թե մեզ մոտ նավթ հայտնվի, իսկ Ապշերոնում կվերջանա։ Կմնա միայն արմավը` որպես արդբեջանական արտահանման գլխավոր ապրանք։

Լրահոս
0