00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Հռոմի պապը հրեշ Էրդողանին ցույց տվեց ճշմարիտ ուղին

© AP Photo / Alessandro Di Meo/Pool photo via APВстреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан
Встреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային մամուլն անդրադարձել է Էրդողանին Հռոմի պապի կողմից արված ընծային` հրեշտակի և հրեշի պատկերներով մեդալյոնին։ Հրեշտակն ու հրեշը խորհրդանշում են չարն ու բարին։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը մտորում է այն մասին, թե ինչ կարող էր քահանայապետն ակնարկել այդ նվերով։

Թուրքիայի նախագահը մեծ հույսերով է մեկնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս I–ի հետ հանդիպմանը։ Նրան հակավոր էր Երուսաղեմի հարցում ստանալ Հռոմի պապի աջակցությունը, քննարկել Սիրիայի և Իրաքի խնդիրները, հասկանալ` չի՞ փոխվել արդյոք Վատիկանի անսասան դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

Չնայած «Էրդողան» և «Վատիկան» հասկացությունների անհամատեղելիությանը (ինչը պայմանավորված չէ կրոնական հայացքների տարբերությամբ)` Ֆրանցիսկոսը, բնականաբար, չէր կարող հրաժարվել այդ հանդիպումից։ Առավել ևս, որ այն կարող էր շատ բան հստակեցնել Վատիկանի և Անկարայի լարված հարաբերությունների հարցում։

Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Պապի ուխտագնացության մոռացված պատգամը

Բանն այն է, որ 2015 թվականի ապրիլին Վատիկանում անցկացվող պատարագի ժամանակ Հռոմի պապը շոշափել էր Հայոց ցեղասպանության թեման` այն անվանելով 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը և հիշեցնելով Հովհաննես–Պողոս 2–րդի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ստորագրած հռչակագրի մասին։ Թուրքիան դրանից հետո, իր սովորության համաձայն, հիստերիա բարձրացրեց` Վատիկանից հետ կանչելով իր դեսպանին և Հռոմի պապին մեղադրելով պատմական հարցը քաղաքականացնելու մեջ։

Թուրքիան Վատիկանի հետ այդուհետ շփվում էր գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, իսկ թուրք դեսպանը Վատիկան վերադարձավ միայն 2016թ–ի փետրվարին երկկողմ բանակցություններից հետո։ Սակայն դա չի փոխել Ֆրանցիսկոսի դիրքորոշումը և բառացիորեն մի քանի շաբաթ անց Պապը կրկին արտասանեց «ցեղասպանություն» բառը` այս անգամ արդեն Հայաստանում։

Վատիկանի առաքելական գրադարանում  Հռոմի պապի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Կարելի է պնդել, որ հանդիպման ժամանակ շոշափվել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու թեման։ Այդ մասին մամուլում հավաստի տեղեկություններ են եղել։ Վատիկանի և  Անկարայի դիրքորոշումների համընկնում այդ հարցում կանխատեսելի էր և սպասելի։

Հայկական գորգագործությունը հատուկ արհեստավարժություն է պահանջում - Sputnik Արմենիա
ՌԴ նախագահից մինչև Ազնավուր ու Հռոմի պապ նախընտրում են հայկական գորգը

Թերևս դա միակ հարցն է, որում նրանց կարծիքները համընկել են։ Էրդողանն Ապենիններում ամենացանկալի հյուրը չէ։ Այցի կապակցությամբ անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել, շատ իտալացի քաղաքական գործիչներ կտրուկ դեմ են եղել Թուրքիայի առաջնորդի այցին։ Իսկ երկուշաբթի կեսօրից հետո բախումներ են եղել իրավապահ ուժերի և Էրդողանի այցի դեմ ցույցի դուրս եկած մասնակիցների միջև։ Սուրբ հրեշտակի ամրոցի մոտ կայացած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ։ Ցուցարար քրդերի խումբը «Էրդողանը դահիճ է» պաստառով փորձել է անցնել Սուրբ Պետրոսի տաճարի կողմը։

Զրուցակիցները խոսել են մոտ մեկ ժամ։ Նաև կարելի է պնդել, հավաստիացնել, որ նրանք անդրադարձել են հայ–թուրքական հարաբերությունների թեմային։ Որոշ փորձագետների կարծիքով Էրդողանը հնարավոր է օգնություն խնդրի Վատիկանից Հայաստանի հետ հաշտվելու հարցում, ինչը նրան թույլ կտա բարելավել միջազգային ասպարեզում իր խաթարված հեղինակությունը և Թուրքիայի համար կարևոր մի շարք հարցեր լուծել։

Փորձագետները դա հիմնավորել են նրանով, որ Հռոմի պապը բավականին հարմար միջնորդ է Երևանի և Անկարայի հաշտեցման համար, քանի որ Վատիկանը վայելու է Հայաստանի վստահությունը, ինչպես նաև չի մասնակցում արցախյան հակամարտության բարդ գործընթացին, ուստի կարող է որպես չեզոք կողմ ներկայանալ։

Իհարկե, Էրդողանն առիթը բաց չէր թողնի Սիրիայի և Իրաքի իրադարձությունների վերաբերյալ Հռոմի պապի կարծիքն իմանալու համար` մասնավորապես Աֆրինի շրջան թուրքական բանակի ներխուժման վերաբերյալ։ Եվ հազիվ թե Հռոմի պապի դիրքորոշումը Թուրքիայի նախագահի սրտով լիներ, եթե, իհարկե, սրբազան քահանայապետը հարկ է համարել բացատրություններ տալ։

Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Թուրքիա–Վատիկան հարաբերությունները` Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին

Ամենայն հավանականությամբ, Էրդողանը Հռոմի պապի հետ հանդիպումից մեծ բավականություն չի ստացել. Դժվար թե հաջողվեր համոզել Ֆրանցիսկոսին փոխել իր կարծիքը պաշտոնական Անկարային հուզող իրադարձությունների վերաբերյալ։ Թեև միայն հանդիպելու հանգամանքն արդեն Էրդողանի շահերից է։

Բանակցություններից հետո Հռոմի պապն Էրդողանին բրոնզե մեդալիոն է նվիրել, որի վրա հրեշտակ և վիշապ են պատկերված։ «Սա խաղաղության հրեշտակ է, որը խեղդում է պատերազմի հրեշին։ Սա աշխարհի խորհրդանիշն է, որը կառուցվում է արդարության և կարգուկանոնի վրա», – ասել է Ֆրանցիսկոսը։

Հնարավոր է` այդ ընծան անթաքույց ենթատեքստ ունի. ժամանակակից աշխարհի «պատերազմի դևերից» մեկը հենց Էրդողանն է, իսկ աշխարհը, որում կցանկանար ապրել Թուրքիայի նախագահը, արդարությունից շատ հեռու է։ Հետաքրքիր կլիներ տեսնել Էրդողանի դեմքը նվերը հանձնելու պահին։

Լրահոս
0