00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարածաշրջանային իրադրությունը ստիպում է Ադրբեջանին նահանջել Արցախի հարցում․ քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Արցախն անհնար է վերադարձնել, ապա կարելի է թեկուզ տնտեսական համագործակցության ինչ-որ եզրեր գտնել, ինչի մասին, հավանաբար, մտածում են Բաքվում։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջիկա ամիսներին հնարավոր են որոշակի տեղաշարժեր։ Չնայած Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբությանը՝ այդ երկրի ներսում հնչում են զգուշավոր կարծիքներ՝ փոխզիջման հասնելու անհրաժեշտության մասին։

Մասնավորապես, նման կարծիքերի շարքին կարելի է դասել ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունն այս տարի փոխզիջման հանգելու հավանականության մասին։ Փոխզիջման մեխանիզմը Մադրիդյան սկզբունքներն են։

Выступление президента Армении Сержа Саргсяна на мюнхенской международной конференции по безопасности (17 февраля 2018). Мюнхен, Германия - Sputnik Արմենիա
Պատերազմում փլավ չեն բաժանում. Սարգսյանը պատասխանել է իր «հայրենակից» ադրբեջանցուն

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորի վարկածով՝ կողմերի ստորագրած շրջանակային համաձայնագիրն ի սկզբանե ենթադրում է Ադրբեջանին զիջել Արցախի շուրջ գտնվող 2-3 շրջանները, ինչը կուղեկցվի խաղաղապահների տեղակայմամբ և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի շրջափակումը վերացնելով։

Նրա խոսքով՝ վստահության մակարդակի բարձրացումը և լարվածության նվազեցումը թույլ կտա անցնել հաջորդ քայլին, որի ընթացքում կարելի է համաձայնեցել Արցախի միջանկյալ կարգավիճակը, որը թույլ կտա ներառել նրան քաղաքական երկխոսության մեջ և իրականացնել տնտեսական գործունեություն՝ դուրս գալով արտաքին շուկաներ։ Փոխարենը կարելի է հայկական կողմից վերցնել ևս 2-3 շրջան, կարծում է Մուսաբեկովը։

Հայաստանում պատգամավորի խոսքերին որոշակի զարմանքով են վերաբերվել։ «Եթե դատել Մուսաբեկովի խոսքերից, ապա Բաքվում նկատվում են դրական փոփոխություններ։ Ցավոք սրտի, ես համոզված չեմ, որ պատգամավորի խոսքերն արտահայտում են Ադրբեջանի ԱԳՆ-ի կամ նախագահի դիրքորոշումը։ Վերջինը, ինչպես հայտնի է, դեռ բոլորովին վերջերս այլ կերպ էր խոսում։

Президенты России Армении и Азербайджана Дмитрии Медведев, Серж Саргсян и Ильхам Алиев во время трехсторонней встречи в Аль Палас Гранд отеле (27 октября 2010). Астрахань, Россия - Sputnik Արմենիա
Բաքուն խոսել է արցախյան փոխզիջումների մասին. ապատեղեկատվությու՞ն, թե՞ սառույցը շարժվեց

Բացառված չէ, որ Մուսաբեկովի օգնությամբ որոշվել է ստուգել Հայաստանի արձագանքը», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի առաջին նախագահի առաջին խորհրդական, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Նա 90-ական թթ-ին ակտիվ մասնակցություն է ունեցել հակամարտության կարգավորման բանակցություններին, իրավիճակին ներսից է ծանոթ։

Սարգսյանը դիտարկում է նաև մեկ այլ տարբերակ, որի համաձայն Մուսաբեկովի հայտարարություններն ընդհանուր առմամբ արտահայտում են պաշտոնական Բաքվի կողմից նախկին մոտեցումներն ու գերակայությունները վերանայելը։ Դրա պատճառը ուժերի տարածաշրջանային դասավորությունն է։ Ռուսաստանի իրավիճակային մերձեցումը Թուրքիայի և Իրանի հետ, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները վերջնական արդյունքում կարող են հանգեցնել Ադրբեջանի որոշակի մեկուսացման՝ նրա արմատական հռետորաբանությամբ և փոխզիջումների գնալու մերժումով։

Բացի այդ, Բաքվում հիանալի հասկանում են, որ նրանք ընդմիշտ կորցրել են Արցախը, ինչն անուղղակիորեն ակնարկել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը դեռ 1995թ-ին Արամ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ամեն դեպքում Մուսաբեկովի առաջարկը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Այն պետք է դիտարկել։ Ավելին՝ ես կառաջարկեի Մուսաբեկովին և այն մարդկանց, որոնք ադեկվատ են դատում, ձևավորել հասարակական գործիչների խումբ և փորձել մոդելավորել կարգավորման որոշակի բանաձև ու առաջարկել այն մեր երկրների իշխանություններին», — ասաց մեր զրուցակիցը։

Նա համոզված է, առանց երկու երկրների հասարակական աջակցության ո՛չ նախագահները, ո՛չ ԱԳՆ ղեկավարները միայնակ չեն կարող պայմանավորվել։ Շատերը Հայաստանում չեն ընդունում Մադրիդյան սկզբունքները, նույնը վերաբերում է Ադրբեջանին։ Ուստի հանրային դիվանագիտության խնդիրն է վստահության որոշակի միջոցներ ձևավորել՝ գործընթացը հաշտության վերջնական պայմանագրի ստորագրմանը հանգեցնելու համար։

 

Լրահոս
0