00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ վարպետների միջնադարյան գոհարը Հալեպում. կվերականգնվի՞ արդյոք Քառասնից Մանկանց եկեղեցին

© Photo : NewsTeam / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի հակամարտությունը դեռ լուծված համարել չի կարելի, սակայն երկիրն արդեն աստիճանաբար սկսում է վերացնել իր վզին փաթաթած պատերազմի հետևանքները։ Վերականգնման, կամ հիմնովին վերակառուցման ենթակա շինությունների թվում քիչ չեն նաև հայկական վանքերն ու հուշարձանները։ Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին դրանցից մեկն է։

2015 թվականի գարնանը ԻՊ (կազմակերպություն, որն արգելված է մի շարք երկրներում) ահաբեկչական ստահակները, գրոհելով Հալեպը, քանդեցին Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին. այսպես կոչված «թունելային ռումբ» էր կիրառվել։ Անցյալ տարվա վերջին, քաղաքի ազատագրումից հետո, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարեց, որ հայկական հուշարձանները կվերականգնվեն։ «Ողջ պատմության ընթացքում թշնամին ավերում էր մեր եկեղեցիները, իսկ մենք վերականգնում», — ասել էր Կաթողիկոսը։

Исфахан, Иран - Sputnik Արմենիա
Հայերի պարսկական թիկունքը. ինչպես է Իրանը պայքարում Հայաստանի համար ՅՈՒՆԵՍԿՕ–ում

Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին գտնվում է Հալեպում, Ջդեյդե քրիստոնեական թաղամասում։ Կառուցվել է XV դարում, որոշ տվյալների համաձայն` շինության կառուցման հստակ տարեթիվ կարելի է համարել 1429 թվականը, Կիլիկիո Հովհաննես կաթողիկոսի ժամանակաշրջանը։ Եկեղեցու մասին առաջին հիշատակումները հանդիպում են 1476 թվականին հայր Մելիքսեթի գրած «Սուրբ Աստվածաշնչի գործերը» գրքում։ XV դարից սկսած եկեղեցին մայր տաճար է համարվում, ճիշտ է, սկզբում, այն փոքրիկ մատուռ էր, որը կարող էր տեղավորել առավելագույնը հարյուր հավատացյալների։

Եկեղեցին Մայր տաճար դարձավ ավելի ուշ՝ 1500 և 1616 թվականների վերակառուցումից հետո. փաստորեն, ամեն ինչ նորից կառուցվեց, ընդլայնվեց մակերեսը, իսկ այն ինչ պետք է վերականգնվեր` վերականգնվեց։ Աղբյուրներ կան, որոնք պնդում են, որ 1616 թվականի վերակառուցման աշխատանքներն իրականացվել էին Հալեպի բնակիչ Բեդիգա Չելեբիի միջոցներով, իսկ աշխատանքները ղեկավարում էր «աշխղեկ» Սանոս Չելեբին, հովանավորի եղբայրը։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
La Repubblica–ն` Հալեպի «հայկական բանաձևի» մասին. աղքատները կերակրում են քաղցածներին

Հետագայում տաճարը հաճախ ընտրում էին որպես Կիլիկիո կաթողիկոսարանի հայ Պատրիարքների ժամանակավոր նստավայր։ Այն այսօր էլ Սիրիայում Հայ Առաքելական եկեղեցու գործող տաճար է համարվում։ XIX դարում նրան կից զանգակատուն կառուցեցին, իսկ 1989 թվականին հայտնվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Տաճարն այդ անունը ստացել է ի հիշատակ Սեբաստիայում տանջահար արված 40 քրիստոնյա զինվորների. լեգենդի համաձայն, նրանք գերադասել էին մահը` հավատից հրաժարվելու փոխարեն։

Տաճարի արտաքին տեսքին ու ներքին հարդարանքին նայելով՝տեսնում ենք, որ առաջին հերթին աչքի է զարնում գմբեթի բացակայությունը։ Սակայն կա երեք խորան, բայց ընդհանուր առմամբ տաճարի ներքին հարդարանքը համահունչ է հայկական եկեղեցիների ընդունված ավանդույթներին. այն կառուցված է խիստ ոճով, որևէ ճոխության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Սակայն այնտեղ շքեղ սրբապատկերներ կան. ճիշտ է՝ հստակ հայտնի չէ, թե այսօր՝ ահաբեկիչների հարձակումից հետո, ինչ վիճակում են դրանք գտնվում։ Սրբապատկերների թվում առանձնանում է «Ահեղ դատաստանը» (XVIII դարի սկիզբ)։ Շատ սրբապատկերներ կան, որոնք ավելի հին են` մեկ դարից ավել («Աստվածամայր», «Մարիամ Աստվածածինը Հիսուսի հետ») և ավելի ուշ աշխատանքներ։

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպի հայերը` ռուս թղթակցի աչքերով

Տաճարը երկար ժամանակ Սիրիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնն էր։ Նրա շուրջ նույնիսկ հայկական թաղամաս կառուցեցին, որը մինչև պատերազմը բավական աշխույժ էր ու զարգացող։

Իսկ ընդհանրապես, Հալեպի քրիստոնյա Ջդեյդե «նոր թաղամասը», գեղեցիկ ու հարուստ է, չէ՞ որ այստեղ բնակվելու բազմադարյա պատմության ընթացքում, քրիստոնյաները, որոնք լավ հարստություն են դիզել, մեծ շինարարություն էին ծավալալ, ինչպես ասում են դարերի համար։

Դրանք բնակելի տներ են դեղին ավազաքարից, իջևանատներ, արհեստանոցներ և խանութներ, և, իհարկե, նաև եկեղեցիներ։ Մինչև պատերազմը Ջդեյդե թաղամասի բնակիչների մեծ մասը ժամանակակից թաղամասեր տեղափոխվեց, իսկ այստեղ Մերձավոր Արևելքի միջնադարի ինքնատիպ արգելոցի նման մի բան մնաց ու պահպանվեց։

Ջդեյդե թաղամասն այսօր էլ շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի քրիստոնեության գլխավոր մշակութային կենտրոններից մեկը։ Մնում է հուսալ, որ Սիրիայի կառավարությունը ժամանակ ու միջոցներ կգտնի այն վերականգնելու համար։ Դրա համար այնքան քիչ բան է հարկավոր և միևնույն ժամանակ՝ այնքան մեծ բան՝ խաղաղություն Սիրիայի հնագույն երկրի վրա։

 

Լրահոս
0