00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

La Repubblica–ն` Հալեպի «հայկական բանաձևի» մասին. աղքատները կերակրում են քաղցածներին

© Photo : NewsTeam / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես են հիմա ապրում Հալեպի հայերն ու ինչի է վերածվել քաղաքը տարիներ շարունակվող պատերազմի հետևանքով։ Պատերազմից տառապած քաղաքի կյանքի ու մահվան մասին է պատմում իտալական La Repubblica թերթի թղթակից Ալբերտո Ստաբիլեն։ Լուսանկարներն արել է Ջորջ Ուֆրալյանը։

Տասնյակ տարիներ Հալեպը Սիրիայի արդյունաբերական կենտրոնն է եղել։ Հիմա այն պատերազմի տառապյալն է։ 2012 թվականի հուլիսից քաղաքի արևելյան մասը զբաղեցրել էին գրոհայինները։ 4 տարի այն երկու մասի է կիսված եղել։  2016 թվականին սիրիական բանակը` ռուսական ավիացիայի ու Իրանի հեղափոխության մարտիկների կորպուսի աջակցությամբ վերադարձրեց Հալեպը։ Մի տարի անց իտալական La Repubblica–ի թղթակիցն այցելել է քիչ–քիչ կենդանացող քաղաք։

Հայկական բանաձև. շարժիչները սարքել, քաղցածներին` կերակրել

Այն մարդկանց համար, ովքեր ժամանակին տեսել են ծաղկող Հալեպը, հիմա ողբերգական տեսարան է բացվում։ Հին քաղաքը, որն ապշեցնում էր բոլոր հյուրերին, հիմա ավերակների ու աղքատության մեջ է։

Киликийский Католикос Армянской Апостольской церкви Арам I Кешишян у развалин церкви в Алеппо - Sputnik Արմենիա
Հալեպի հայերը` ռուս թղթակցի աչքերով

Հիմա արևային մարտկոցների լույսի տակ բարձրանում են նոր շենքերի կարկասները։ Բաց ամենաշատն աչքի են զարնում կիրակնօրյա զբոսանքները։ Հենց փողոցները մաքրում են փլատակներից, երեկոյան ընտանիքներով դուրս են գալիս զբոսանքի։ Երևի, որ իրենք իրենց ապացուցեն, որ կենդանի են, ապրում են։ Իսկ հնարավոր է` ուզում են որևէ կերպ կենդանացնել «վիրավոր» քաղաքը։

Ալ Միդան շրջանը, որտեղ շատ հայեր են ապրում, այս տարիներին մշտապես հրետակոծության ու գնդակոծության տակ է եղել։ Թաքնվում էին էլեկտրահաղորդման լարերի վրա լայն կտորներով վրաններ պատրաստելով։ Հիմա թաքնվելու կարիք չկա։ Ու Ալ Միդանի փողոցները հայերի համար իսկական ցուցասրահ են դարձել` նրանք կարող են ապրել ու աշխատել որտեղ ցանկանան ու ինչպես ցանկանան։

Հայերը հայտնի են որպես հրաշագործ մեխանիկներ։ Շարժիչի ցանկացած անսարքություն, հազվադեպ մոդելի ցանկացած մաս` նրանց համար անհնարին բան չկա։ Խանութներ, արհեստանոցներ, նույնիսկ հին իրերի շուկա… Ճաշից հետո այստեղ շատ մարդիկ կան։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արաբագետ. Հալեպի ազատագրման գործում մեծ է Ռուսաստանի և Իրանի դերը

Մոտակայքում` Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ, պատերազմի ժամանակ կամավորները սնունդ էին բաժանում կարիքավորներին` արաբներին, քրդերին, հայերին։ «Ու կշարունակենք», – ասում է մեզ Լիզա Աղազարյանը` երիտասարդ ուսուցչուհին, որն իր օրինակով ոգեշնչում է կամավորներին։

«Քանի մարդ է կորցրել աշխատանքն ու տունը… Ծնողներին։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են օգնություն խնդրում», – ասում է նա։

Հյուրանոց Լոուրենս Արաբացու ու… փախստականների համար

Հալեպի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը` Մաջլումյանները, Սիրիայում եվրոպական տիպի առաջին հյուրանոցն են կառուցել, որը կոչվում է Baron Hotel։ Բացել են այն դեռ Առաջին Համաշխարհայինից առաջ` 1911 թվականին, Բեռլին – Բաղդադ երկաթգծի կայարանի հետ միաժամանակ։ Ռուբինա Մաջլումյանը`հյուրանոցի վերջին սեփականատիրոջ այրին, արդեն տարեց կին է։ Ու թեև բազմոցների ծածկերը մաշվել են, սյուներն էլ կորցրել են իրենց սպիտակությունը, սակայն շենքում ամեն մի մանրուք խստորեն իր տեղում է պահվում։

Նա մեզ ցույց է տալիս ապակու տակ գտնվող թվերով թուղթը։ Դա Լոուրենս Արաբացու հյուրանոցային հաշիվն է (բրիտանացի սպա ու ճանապարհորդ – խմբ.)։ «Ո՞վ է նրա համար վճարել։ Իհարկե` նա», – ասում է նա` հիանալի անգլերեն արտասանությամբ։

Երկար ու ոչ այդքան հանգիստ տասնամյակները չեն տատանել նրա հավատը Ասադի հանդեպ։ Դուք` լրագրողներդ, միշտ գրում եք` «ռեժիմ, ռեժիմ»։ Մեզ մոտ ռեժիմ չկա։ Մեզ մոտ կառավարություն կա», – վստահ ասում է նա։ «Կառավարություն, որը կարողանում էր Թուրքիայի ճնշմանը հակազդել ֆունդամենտալիստ – սաուդիտներին»։

Պատերազմի տարիներին հյուրանոցներում փախստականներին էին տեղավորում։ Հիմա նրանք արդեն ցրվել են։ Իսկ ո՞վ ու ինչպե՞ս այս ամենը կվերականգնի։ Ռուբինան գործնական ու ուղիղ պատասխան է տալիս. «Ես հաստատ չեմ կարող։ Հյուրանոցի սեփականատերերը ամերիկացիներ են։ Իսկ նրանք չեն պատրաստվում վերանորոգել այն։ Ուզում են վաճառել։ Իսկ քանդել` չէ, դա չեն կարողանա։ Ես ու հանգուցյալ ամուսինս այնպես արեցինք, որ շենքը Սիրիայի պատմական ժառանգություն հայտարարվի»։

Գրոհայինների թվում նաև թուրքեր կային` հիշում է 39–ամյա վաճառական Էյթամ Ջիմբրոկը։

СПУТНИК_Районы вокруг цитадели в Алеппо после освобождения от боевиков. Съемка с дрона - Sputnik Արմենիա
«Զարթիր Լաոն»` Հալեպի ավերակների վրա

«Նրանց հետ ավելի հեշտ է շփվել, քան մնացածի։ Ես նրանց հարցնում եմ` ինչի՞ համար եք այստեղ եկել։ Չէ՞ որ սա իմ տունն է։ Նրանք ասում են` մենք եկել ենք քո երկիրը պաշտպանելու։ Իսկ իրականում նրանք վերցնում էին այն ամենն, ինչ ցանկանում էին ու ինչ ուզում էին անում էին»։

Այստեղ Էյթամը շրջվում է ու ցույց է տալիս ոսկերչական խանութի ոսկեզօծ ցուցափեղկերը։ «Տեսնու՞մ եք։ Այն երեք անգամ թալանել են։ Երբ վերջին անգամ եկան` արդեն դատարկ էր։ Այն ժամանակ նրանք սպանեցին տիրոջը։ Իմ տանն էլ քիչ էր մնում դժբախտություն պատահեր։ Աներոջս տարան, նրան հարուստի տեղ էին դրել։ Մի ամիս բանտում պահեցին։ Նրա համար տասը միլիոն սիրիական լիրա էին պահանջում, մոտ 20 հազար դոլար։ Ո՞րտեղից ճարեինք։ Բարեբախտաբար, այն ժամանակ կառավարական զորքերը ազատագրեցին քաղաքը, նրան հաջողվեց փախչել»։

Նա խոսել չի կարողանում, պապանձվում է

Հալեպի արևմտյան մասի այգիները գերեզմանի են վերածվել։ Այստեղ` հայկական թաղամասի մոտակայքում, ամեն օր հայտնվում է 16–ամյա Մուհամեդ Նուրը։ Ընկերոջ հետ միասին եղբոր գերեզմանին է գալիս։ Ջամիլ Անդանը 12 տարեկան էր։ Նա դպրոցի բակում ընկերոջ հետ ֆուտբոլ էր խաղում։ Սա հիշելիս` Մուհամեդի հայացքը քարանում է, նա պապանձվում է։

«Ամեն օր այստեղ եմ գալիս։ Եղբորս պատմում եմ իմ նորությունների մասին», – մի կերպ ասում է նա։

Պատերազմը գնացել է Հալեպից։ Բայց կյանքն այս այգիներում, ամբողջ քաղաքում, ամեն քայլափոխին մահ է տեսնում։

Լրահոս
0