00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանությունը մերժողները. Բաքու–Անկարա դուետը կկարողանա՞ տրիո կազմել Իսրայելի հետ

© AP Photo / Sebastian ScheinerПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Թել Ավիվի Հայոց ցեղասպանության փաստը չի ընդունում, և այդ թեման պարբերաբար նոր թափ է ստանում, հետո նորից հանդարտվում։

Նոր քննարկումների համար մասամբ խթան դարձավ հայ-իսրայելական հարաբերությունների որոշ աշխուժացումը։ Թվում էր` այդ հարաբերությունները սառել են յուրօրինակ «զրոյական» կետում, հարաբերություններ փաստացի գոյություն չունեին, դրանք ոչ լավն էին, ոչ վատը։ Խոսքը պաշտոնական, պետական մակարդակի հարաբերությունների մասին է։

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Իսրայելը հաճոյանում է Հայաստանին. պատրա՞ստ է արդյոք Թել Ավիվը դաս տալ Էրդողանին

Վերջերս մի առիթով ասել էի`իմ կարծիքով, հայերը չպետք է ողբերգություն դարձնեն կամ անձնական վիրավորանք համարեն, որ այս կամ այն երկիրը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Ամեն դեպքում Ցեղասպանությունը պատմության էջ է, որն, այո, երբեք չպետք է մոռացվի, որն արդարությունը վերականգնելու, մեղավորների մեղքը քավելու կոչ է անում։ Սակայն աշխարհում արդարությունից բացի կան նաև քաղաքական նկատառումներ, ու մենք պետք է հաշվի առնենք դրանք, անկախ այն բանից` դա մեզ դուր է գալիս, թե ոչ։

Եվ ահա այս ֆոնին հայտնի դարձավ, որ երկու իսրայելցի` փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ տվյալներ տրամադրելու մասին պահանջ են ներկայացրել։ Նրանք հատուկ հարցում են ուղարկել Իսրայելի ԱԳՆ տեղեկատվության ազատության օրենքի կիրառման հարցերով պատասխանատու Արյեհ Զինիին։

Մաքն ու Աուրոնն ասում են, որ Թուրքիան համառորեն ժխտում է Ցեղասպանությունը, բնականաբար, Ադրբեջանն էլ է այդպես վարվում. «Կարծես թե Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի պաշտոնական ժխտման պատճառը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական ու ռազմական հարաբերություններով, իսկ վերջերս էլ նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերություններով», — ասված է հարցման մեջ։

Израильский флаг на фоне мечети аль-Акса в Иерусалиме - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Իսրայելը դեսպանատուն չի բացում Հայաստանում

Հեղինակները հիշեցնում են, որ դեռևս 2011 թվականին, երբ Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցով լսումներ էին, նախկին փոխարտգործնախարար Դենի Այալոնը, հանձնաժողովի նախկին ղեկավար Ալեքս Միլլերը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձինք ադրբեջանական լրատվամիջոցներին միանշանակ կերպով հայտնում էին, որ Իսրայելը չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով:
Հաշվի առնելով այդ և այլ գործոններ` փաստաբան Էիթայ Մաքը և գիտնական Յաիր Աուրոնը պահանջում են տրամադրել իրենց հետևյալ տեղեկատվությունը.

  • Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, պայմանավորվածության փաստաթղթերի փաթեթը,
  • Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած գրագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ,
  • Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱԳՆ որոշումների և դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդդիմանալու լույսի ներքո:

Դեկտեմբերի կեսին Իսրայելի «Եշ Ատիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ կուսակցությունը մտադիր է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ ներկայացնել։

Министр обороны и премьер-министр Израиля Авигдор Либерман и Бенямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ընդդեմ Թուրքիայի. «հանունի» կամ «ընդդեմի» իսրայելական միտումները

Եվ ահա ևս մեկ նորություն. ԶԼՄ-ները գրում են, որ Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (WUJS) Իսրայելի 44-րդ համաշխարհային կոնգրեսի ընթացքում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Եթե դա այդպես է, ապա իսրայելական կառավարությանը ոչ երկիմաստ մեսիջ է հղվել։ Մարդու իրավունքները և պատմական արդարությունը, իհարկե, չպետք է կախված լինեն ակնթարթային դիվանագիտական օգուտից կամ քաղաքական պահից, և դա փայլուն ցուցադրել է Գերմանիան, որտեղ հիանալի հասկացել են լուրջ հարաբերությունների անխուսափելիությունը։

Հավանաբար Մաքը և Աուրոնն ինչ-որ բան գիտեն, որ փաստաթղթերի վերաբերյալ հարցումներ են անում։ Մյուս կողմից, մի քիչ բարդ է պատկերացնել, որ նման թեմայի շուրջ երկրների բանակցությունները պաշտոնապես փաստաթղթային ապացույցներ ունեն. ըստ տրամաբանության, դա պետք է տեղի ունենար բանավոր պայմանավորվածությունների մակարդակում։ Թեև դա փաստ չէ, և մենք` հասարակ մահկանացուներս, կարող են նույնիսկ չգուշակել, թե ինչպես է գործում նման խոհանոցը։

Բայց բռնի ուժով սիրելի չես լինի։ Ամեն դեպքում իսրայելական (և ցանկացած այլ քաղաքական գործիչների) թողնենք իրենց խղճի և պետության շահերի տեսլականի հետ։

Առավել ևս, որ մենք խորհուրդ տալու բան չունենք։ Իսկ արդարությունն այնպիսի բան է, որը վաղ թե ուշ հաղթում է։ Այդպիսի առանձնահատկություն ունի։

Լրահոս
0