00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը հաճոյանում է Հայաստանին. պատրա՞ստ է արդյոք Թել Ավիվը դաս տալ Էրդողանին

© twitter/Official page of MFA of ArmeniaВстреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху
Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն realpolitik–ը (իրական քաղաքականություն), որի վրա ընդունված է հիմնվել Արևմուտքում` այս կամ այն երկրի հետ հարաբերությունները կարգավորելիս, ժամանակին պատճառ դարձավ, որպեսզի Իսրայելը ոչ միայն չընդուներ, այլև անկեղծորեն ժխտեր Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը։ Սակայն քաղաքականության մեջ իրողությունները փոխվում են։

Արման Վանեսքեհյան, Sputnik  Արմենիայի քաղաքական վերլուծաբան։

Ինչ՞ից էր վախենում Իսրայելն իր գոյության ամբողջ 70 տարիների ընթացքում

Իրականում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ հրեաների կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատմության մեջ։ Իբրև թե, ամբողջ աշխարհի հրեական սփյուռքը, ինչպես նաև Իսրայելի պաշտոնական ԱԳՆ–ն մերժում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հարյուր տարվա վաղեմության իրադարձությունները, պարզապես, որպեսզի իրենց վերապահեն ժամանակակից մարդկության պատմության մեջ ցեղասպանության առաջին զոհի դերը։

Տրամաբանություն այս ամենում չկա միայն այն պատճառով, որ ցեղասպանության զոհ լինելն ամենևին էլ սխրագործություն չէ։ Դա նվաստացման և վիրավորված լինելու զգացողությունն է, որը ազգին ուղեկցում է առնվազն մի քանի սերունդների ընթացքում։ Եվ հպարտանալ նրանով, որ հենց քո ազգի քույրերն ու եղբայրներն են դարձել պետական քաղաքականության վայրագության առաջինը զոհը, անհնար է։

МИД Армении Э.Налбандян, Президент Азербайджана И.Алиев, премьер-министр Турции Р.Эрдоган на Всемирном Экономическом Форуме /29 янвяря 2009/. Давос, Швейцария - Sputnik Արմենիա
Հայաստանը լուրջ հնարավորություն ստացավ, Թուրքիան իրեն հարվածի տակ դրեց, Ադրբեջանը դավաճանեց

Համոզված եմ, որ հրեա ժողովուրդը, խելացի և իմաստուն լինելով, այսքան պարզունակ մտածել չի կարող։

Սակայն փաստը մնում է փաստ` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որը, որպես իրողություն ընդունվել է մարդկության քաղաքակրթությունը գլխավորող մի շարք երկրների կողմից, Իսրայելի կողմից մինչ օրս մերժվում է գրեթե բոլոր մակարդակներում։ Սկսած ամբողջ աշխարհով մեկ սփռված սփյուռքից և վերջացրած Թել Ավիվով։

Իսրայելական հասարակության կողմից պոռթկումներ երբեմն լինում էին։ Երբեմն, գիտնականների (հրեա պատմաբաններ) առանձին խմբեր հանդես են գալիս Իսրայելին ուղղված պահանջով` 1915 թվականի դեպքերը պաշտոնական մակարդակում հենց Ցեղասպանություն որակելու։

2000 թվականին, օրինակ, The New York Times–ն ու The Jerusalem Post–ը Հոլոքոստն ուսումնասիրած 126 գիտնական հայտարարություն էին  հրապարակել, որում միանշանակ պնդում էին`Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացրածը Հայոց ցեղասպանություն է։

Գիտական շրջաններում նման հայտարարությունները երբեք անհետք չեն մնում։ Չէ՞ որ հասարակությունը, հատկապես այն, որը իր վրա զգացել է նման ողբերգության ամբողջ ծանրությունը, չարձագանքել չի կարող։

Բացի այդ, ռուսախոս իսրայելցիների շարքում անցկացրած հարցման (անցկացվել էր նախկին Խորհրդային Միությունից տեղափոխվածների շարքում) արդյունքում հարցվածների 90 տոկոսն ասել է, որ Օսմանյան կայսրության դեպքերը հենց Ցեղասպանություն էին։

Ինչպես էր Թուրքիան ցանկանում իսլամական աշխարհի առաջնորդ դառնալ, և ինչպես կարձագանքի դրան Իսրայելը

Նման հասարակական տրամադրությունների դեմ պաշտոնական Թել Ավիվը ստիպված էր պայքարել ժամանակակից Իսրայելի գոյության ողջ ընթացքում։ Բոլոր 70 տարիների։ Ինչո՞ւ է պայքարել։  Սա արդեն հենց այն գլոբալ ժամանակակից «realpolitik»–ի ոլորտից է, որի մասին խոսվեց սկզբում։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան Թրամփից առաջ է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել, բայց մոռացել է այդ մասին

Պետք չէ մոռանալ, թե ինչ պայմաններում էր ստեղծվել ու զարգացել Իսրայել պետությունը։ Որքանով էին լուրջ այդ երկրում որոշ բաներ և՛ այն ժամանակ` XX  դարերի կեսերին, և՛ այսօր` կախված հարևանների հետ փոխհարաբերություններից։

Եվ, առաջին հերթին, Թուրքիայի հետ փոխհարաբերություններից, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքի կողմից հարավային մասերում «նշանակվել էր» Խորհրդային Միության ազդեցության ընդլայնման հիմնական խոչընդոտող։

Այն ժամանակ` 50-ականների սկզբին, արևմտյան երկրները (և առաջին հերթին ԱՄՆ–ն) ուժերի ներածին չափ «հաճոյանում էին» Թուրքիային։ Մատակարարում ամենաբարձր տեխնոլոգիական սպառազինությունը, ՆԱՏՕ–ի կազմում երկրորդ (ամերիկացիներից հետ) ամենահզոր բանակ էին «նշանակում»։

Միջազգային ասպարեզում Իսրայելի համար Թուրքիայի վարքագծից շատ բան էր կախված։ Բավական է միայն հիշել, որ սառը պատերազմի տարիներին, «Խորհրդային Միությունից հրեաների դուրս գալուց» հետո, հենց թուրքերը փախստականներին փրկության «միջանցքով ապահովեցին»։

Ինքը` Թուրքիան էլ ամբողջ ընթացքում, ինչպես ասում են, շատ էր վախենում (և հիմա էլ վախենում է) հենց իսրայելական քաղաքական իսթեբլիշմենթում Հայոց ցեղասպանության մասին հարցի բարձրացումից։ Եվ այդ պատճառով հրեական պետության վրա անասելի ճնշում էր գործադրում Օսմանյան կայսրությունում իրականացրած ցեղասպանության հարցում։

70 տարվա ընթացքում Անկարայից Թել Ավիվ ուղարկած բողոքի բանաձևերի և զայրացած հեռագրերի քանակը տասնյակներով ու հարյուրներով է հաշվվում։ Նույնիսկ ցեղասպանության մասին ֆիլմերին և իսրայելցիների կողմից անցկացրած Ցեղասպանություն/Հոլոքոստ թեմային առնչվող գիտական, պատմական կոնգրեսներին վերաբերողներ կան։

Публицист и общественный деятель Авигдор Эскин - Sputnik Արմենիա
Իսրայելը պետք է Իրանի հետ Հայաստանի բարեկամությունն ընդունի որպես իրողություն. Էսքին

Իսկ Իսրայելը (գլոբալ քաղաքական տեսանկյունից) չէր կարող վիճաբանության մեջ մտնել մի երկրի հետ, որը մեծ ժայռի նման կարծես «կախվել» է հրեական բնակավայրերի վրա։ Բավական է միայն նայել այս տարածաշրջանի քաղաքական քարտեզին, և շատ բան պարզ կդառնա։

Ադրբեջանը «ավագ եղբոր» դրեյֆում է

Հետո, երբ Խորհրդային Միությունը վերացավ, նոր իրողություններ ի հայտ եկան։ Դրանցից մեկը Հարավային Կովկասում Ադրբեջան պետության գոյությունն էր, որին, ըստ իսրայելացի քաղաքական գործիչների ու դիվանագետների, դաշնակցի լուրջ դեր է վերապահված մշտական թշնամուն` Իրանին, դիմակայելու հարցում։

Այդ պատճառով էլ իսրայեալցիները ավելի քան բարիդրացիական հարաբերություններ էին հաստատում ադրբեջանցիների հետ (թեև այդ երկու երկրները հարևաններ չեն` նրանց ավելի քան 2 հազար կմ է բաժանում)։ Այդ պատճառով էլ մինչ օրս Բաքվին Թել Ավիվը վաճառում է ամենաբարձր տեխնոլոգիական զենքը` ներառյալ հայտնի այն «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը, որը 4 մլրդ դոլար արժե։

Բացի այդ տեխնոլոգիական առումով ամենազարգացած մարտական դրոները` ԱԹՍ–ները, որոնք արտադրում է Իսրայելը, նույնպես վերջերս սկսեցին ադրբեջանական բանակի սպառազինությունը համալրել լուրջ հոսքով։

Ճիշտ է` հանկարծ պարզվում է, որ այդ նույն «Գմբեթը» ռուսական արտադրության «Իսկանդերներից» ամենևին էլ չի պաշտպանում, իսկ ընկերությունը, որը վաճառում է այդ ԱԹՍ–ները, մութ գործարքների մեջ է խրվել` կապված  Իսրայելի հետ որևէ առնչություն չունեցող դիմակայման գոտում իր արտադրանքը կիրառելու հետ։

Սակայն գործարքն այդ արդեն ձախողվել է։ Եվ հարցն այդքան էլ փողը չէ, որը Ադրբեջանն ունի և կարողանում է ծախսել զենք գնելու համար. Կասպից ծովում դեռ նավթ ու գազ կա։ Հարցը քաղաքական այն կծիկում է, որը Իսրայելին դեռ պետք է Հարավային Կովկասում, Իրանի հյուսիսային սահմաններին։

Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
Իսրայելը կարող է Թուրքիային պատասխանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով. արաբագետ

Եվ Ադրբեջանը նույնքան կատաղի ուժով, ինչպես և «ավագ եղբայր» Թուրքիան, պայքարում է Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունը համաշխարհային հանրության կողմից ճանաչելու դեմ։

Արդյոք շանս կա՞, որ ստեղծված իրավիճակում իսրայելական Քնեսեթը կճանաչի Ցեղասպանությունը։

Ինչպես ժամանակին ասում էր հին հունական փիլիսոփա Հերակլիտը. «Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է»։ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները ևս կարող են մեկ ակնթարթում փոխվել 180 աստիճանով։

Եվ պատճառը կարող է լինել ոչ այլ մեկը, քան ԱՄՆ–ի նախագահը, որը հայտարարել էր, թե իր երկիրը այսուհետ Իսրայելի մայրաքաղաք է համարելու Երուսաղեմը։

Մեծ քաղաքական իրարանցումը, որը կարող էր առաջանալ ամերիկացիների նման հայտարարությունից հետո, հեշտությամբ կարելի էր կանխատեսել։ Ճիշտ նույնքան, որքան և Թուրքիայի ղեկավարությունը կպահանջի օգտվել այդ առիթից` մուսուլմանական աշխարհում գաղափարական առաջնորդի դեր ստանձնելու համար։

Եվ այն, որ Ստամբուլում անցկացրած իսլամական գագաթնաժողովում արված հայտարարությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները նոր մակարդակի կհանեն (ոչ բարիդրացիական), նույնպես կարելի էր կանխատեսել։

Армянка начала 20-го века - Sputnik Արմենիա
Times of Israel. Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է պատժել` հանուն արդարության

Թուրքիայի նախագահ Էրդողանը բորբոքված իր խոսքում Իսրայելն ահաբեկչական, «ռեպրեսիվ», օկուպանտ պետություն է անվանում։ Մեղադրում է իսրայելցիներին Պաղեստինում բողոքի ցույց անցկացնողների դեմ ոչ համաչափ ուժ կիրառելու մեջ։ Ինչը և կրկնում է Ադրբեջանի առաջնորդ Ալիևը։

Բավական նուրբ իրավիճակ երկուսի համար էլ, քանի որ նման մեղադրանքները և Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չճանաչելը (առավել ևս այն Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելը) լուրջ հարված է հրեական պետության քաղաքական դաշտին։

Եվ արդյոք այդ ամենից հետո արժե՞ զարմանալ, որ մի քանի օր անց հայտնի հրեա քաղաքագետ Ավիգդոր Էսքինը հայտարարում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու Իսրայելը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատեն։ Եվ որ իսրայելական ընդդիմադիր «Էշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, ինչպես հայտնում է Times of Israel–ը, հայտարարություն է անում, որ նրա կուսակցությունը մոտ ապագայում Քնեսեթին կառաջարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը։

Թե ինչպես հետագայում կզարգանա իրավիճակը, կարող ենք միայն կռահել։ Արդյո՞ք Իսրայելը կգնա նրան, որ էլ ավելի զայրացնի Թուրքիային (ինչից այսքան ժամանակ խուսափում էր), և արդյոք Քնեսեթը կընդունի 1915 թվականի Ցեղասպանության մասին օրենքը։ Թե ամեն դեպքում Թել Ավիվում կգերադասեն չշտապել։

Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված քաղաքական լարվածությունը, առաջինը բացառել չի կարելի։

Լրահոս
0