00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ընդդեմ Թուրքիայի. «հանունի» կամ «ընդդեմի» իսրայելական միտումները

© AP Photo / Abir SultanМинистр обороны и премьер-министр Израиля Авигдор Либерман и Бенямин Нетаньяху
Министр обороны и премьер-министр Израиля Авигдор Либерман и Бенямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրերս Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հերթական անգամ կասկածի տակ առավ Հայոց ցեղասպանության փաստը։ Սա առաջին ու վերջին դեպքը չէ, երբ Իսրայելում այդ հարցը շոշափվում է։ Այն պարբերաբար ջրի երես է դուրս գալու, սակայն Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը կարծում է, որ Իսրայելն այդպես էլ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Շտապեմ ինքս ինձ ուղղել` հրեական պետությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի տեսանելի ապագայում։ Ես Իսրայելի ու հրեական հարցի մասնագետ չեմ, սակայն, կարծում եմ`չճանաչելու պատճառները բավական ակնհայտ են։ Բայց ամենի մասին հերթով։ Այսպիսով` RTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում Լիբերմանն ասել է, որ անընդունելի է Թուրքիային պատժելու համար Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը։ «Կարծում եմ, որ անտեղի է շոշափել այս հարցը, որը մեծ մասամբ պատմական է ու վիճելի։ Չեմ կարծում, որ սա կոնկրետ ազդեցություն կունենա Թուրքիայի հարցում Իսրայելի այսօրվա դիրքորոշման վրա»։

Դրան ճշտող հարց հետևեց. կարելի՞ է արդյոք ճանաչման խոչընդոտ համարել Ադրբեջանի հետ հարաբերությունները, Լիբերմանն էլ պատասխանեց`առաջին հերթին։ Նրա խոսքով` Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն առաջնային են։

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Իսրայելը հաճոյանում է Հայաստանին. պատրա՞ստ է արդյոք Թել Ավիվը դաս տալ Էրդողանին

Ադրբեջանական մամուլը արդեն մի քանի օր է հիացմունքից ցնծում է, անհասկանալի է` ինչ տոնելով։ Հարևանների ուրախությունն անսահման է, դե թող ուրախանան, եթե ուրախանալու այլ առիթ չունեն։

Իսկ հիմա հարցին լրջորեն նայենք։ Անձամբ ես Լիբերմանի հետ լիովին համաձայն եմ. ընդդեմ Թուրքիայի Ցեղասպանությունը ճանաչելն անընդունելի է։ Պարզապես այն պատճառով, որ դա այն հարցը չէ, որի պատասխանը պետք է տալ «ընդդեմ» ինչ-որ մեկի, կամ «հանուն» ինչ–որ մեկի։ Համաձայնեք` եթե Իսրայելը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը միայն Թուրքիային վատություն անելու համար, շատ տգեղ բան կստացվեր։

Ւնչ վերաբերում է Ադրբեջանի հետ «առաջնային» հարաբերություններին` այստեղ էլ փաստարկները նույնն են։ Ադրբեջանը դեռ ի վիճակի չէ իսրայելական զենք գնել, ու Իսրայելը աջակցում է այդ երկրին` Իրանի դեմ հյուսիսային պլացդարմի կարգավիճակում։ Ի՞նչ է ստացվում։ Տեսանելի ապագայում, եթե Ադրբեջանում բան չփոխվի, երկիրը գնալով ավելի քիչ զենք է գնելու, քանի որ նավթը վերջանալու հատկություն ունի ու այնտեղ այդքան էլ շատ չի մնացել։ Իսկ Իրանի դեմ պլացդարմի դերում հանդես գալուց Ադրբեջանը պետք է վախենա ու նույնիսկ, եթե դրան համաձայնի, ապա բազմաթիվ վերապահումներով։ Հատկապես, որ Բաքուն կտրականապես դեմ է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցին։ Իսկ դա այդքան էլ բարեկամական քայլ չէ այն պետության նկատմամբ, որի հետ «առաջնային հարաբերություններ» կան։

Այսինքն` Լիբերմանին պետք է այսպես հասկանալ` հենց Ադրբեջանի հետ հարաբերությունների «կարևորությունը» պակասի, ապա հնարավոր է Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին խոսակցությանը վերադառնա՞լ։ Թեկուզ տեսականորեն։ Սակայն Լիբերմանը սխալ է համարում այդ քայլին դիմել ընդդեմ Թուրքիայի, այսինքն` ընդդեմ Ադրբեջանի էլ։

МИД Армении Э.Налбандян, Президент Азербайджана И.Алиев, премьер-министр Турции Р.Эрдоган на Всемирном Экономическом Форуме /29 янвяря 2009/. Давос, Швейцария - Sputnik Արմենիա
Հայաստանը լուրջ հնարավորություն ստացավ, Թուրքիան իրեն հարվածի տակ դրեց, Ադրբեջանը դավաճանեց

Աստված մեզ ազատի Ցեղասպանության այդպիսի ճանաչումներից` ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի, կամ որևէ այլ մեկի։ Հետաքրքիր է` ինչպես կարձագանքեր հենց ինքը` Իսրայելը, եթե այսպիսի բան, ասենք, Հայաստանը հայտարարեր, որ ճանաչում է Հոլոքոստը ժխտող երկրին (եթե այդպիսին կա) վատություն անելու համար։

Հարցն այլ է։ Հայկական մամուլում մեկնաբանություններ են հայտնվել, որ Իսրայելը, Հայոց ցեղասպանությունը չճանաչելով, ցույց է տալիս, որ Հոլոքոստը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է եղել։ Նախ` այդպիսի հարցում առաջինը լինելու ձգտումը հպարտության շատ կասկածելի առիթ է։ Կարծում եմ`տեսանելի ապագայում Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ երկիրը Հոլոքոստից բացի այլ ցեղասպանություններ չի ճանաչում։ Հարցն առաջին լինելը չէ, այլ սեփական «բացառիկության», եզակիության ապահովումն է, որ Հոլոքոստն այս աշխարհում միայն հրեաների հետ է տեղի ունեցել։ Վերջիվերջո, ջարդի, կոտորածի ու խտրականության ենթարկված ժողովրդի համար սեփական պետականության կառուցման հարցը կարևորագույնն էր։

Եվ որ հրեաները նման պատմական ճակատագիրն այլ ազգի հետ կիսե՞ն։ Իհարկե, չեն կիսի, ու դա հասկանալի է։

Սրանում է գլխավոր խոչընդոտը, որը մարդկության զարգացման այս փուլում անհաղթահարելի է թվում։ Նաև հնարավոր է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ջրի երես հանի որոշ փաստաթղթեր, որոնց հրապարակումն այդքան էլ ձեռնտու չէ Իսրայելին։

Ամեն դեպքում, Ցեղասպանությունը պատմության էջ է. այո, այն չպետք է մոռացության մատնվի, դրա ճանաչումը վերականգնում է արդարությունը, քավում է նախնիների մեղքը։

Սակայն, եթե աշխարհի բոլոր պետությունները ճանաչեն Ցեղասպանությունը, դա չի օգնի, որ Հայաստանը դառնա մեր երազանքների այն երկիրը որտեղից մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ ուր մարդիկ ներգաղթում են։ Իսկ դրա համար լրիվ այլ բաներ են պետք։

Լրահոս
0