00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցած տարվա 7 սկանդալները. ո՞ր պատմություններով են հիշվելու հայ հայտնիները

© REUTERS/Toru HanaiМигран Арутюнян после боя за золото с Давором Штефанеком на Олимпийский играх в Рио де-Жанейро
Мигран Арутюнян после боя за золото с Давором Штефанеком на Олимпийский играх в Рио де-Жанейро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է անցյալ տարվա ամենաքննարկվող իրադարձությունների կիզակետում հայտնված հայերի պատմությունները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Անցած տարին հագեցած էր վերելքներով և անկումներով, հույզերով ու ալեկոծումներով, ոմանց համար էլ տարին նույնիսկ շրջադարձային եղավ: 2017-ի ընթացքում մեր աստղային հայրենակիցների անձնական կյանքում կամ կարիերայում տեղի ունեցող միջադեպերն ու իրադարձությունները ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին:

Հենրիխ Մխիթարյան

Հայ ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումներին և անհաջողություններին հուզմունքով էր հետևում ամբողջ աշխարհը:

«Կարմիր սատանաների» ակումբ տեղափոխվելուց հետո հայկական հավաքականի ավագը դժվար կացության մեջ հայտնվեց: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը երկար ժամանակ նրան խաղադաշտ դուրս չէր բերում, և հայ կիսապաշտպանի երկրպագուների բազմամիլիոնանոց բանակը սկսեց զայրանալ։ Նրանցից ոմանք նույնիսկ նշեցին, որ մարզիկն իզուր տեղափոխվեց ՄՅՈւ։

Генрих Мхитарян во время матча Супер Кубка УЕФА между командами Реал Мадрид и Манчестер Юнайтед (8 августа 2017). Филип II Арена, Скопье, Македония - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի թեման փակեցին չինացիները. Gazzetta dello Sport

Սակայն Մխիթարյանը չհուսահատվեց, կամքի ուժն ու քրտնաջան աշխատանքի արդյունքում նա շուտով դարձավ «ՄՅՈւ»-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Ապրիլին հայ մարզիկը ճանաչվեց մանչեսթերականների լավագույն գոլի հեղինակ: Այնուհետև Հենրիխը, աչքի ընկնելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլում, մրցաշարում գոլերի քանակով գերազանցեց պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Եվրոպայի լիգայի մրցաշարում տարած հաղթանակը կիսապաշտպանը նվիրեց իր ընտանիքին, Մանչեսթեր քաղաքին և հայերին:

Հենրիխի աստեղային ժամը երկար չտևեց. տարեվերջին մարզչի և խաղացողի հարաբերությունները կրկին լարվեցին: Մոուրինյոն նորից սկսեց ֆուտբոլիստին դաշտ չհանել, և Մխիթարյանը մի շարք կարևոր խաղեր բաց թողեց:

Goal.com հեղինակավոր ամսագիրը Հենրիխին ներառեց «խաղաշրջանի առաջին կեսի արդյունքներով վատագույն հավաքականի» կազմում: Շուտով Մոուրինյոն հայտարարեց կիսապաշտպանին վաճառելու մտադրության մասին: Մխիթարյանով միանգամից հետաքրքրվեցին մի քանի թիմեր, այդ թվում նաև` Միլանի «Ինտերը»:

Փորձագետները սկսեցին խոսել այն մասին, որ մարզիչը սխալ է օգտագործում Մխիթարյանին: Գերմանացի ֆուտբոլային փորձագետ Ռաֆայել Հոնիգշտեյնը հայի հավանական վաճառքն անվանեց Մոուրինյոյի հերթական սխալը: Վերջին խաղերում «ՄՅՈւ»-ի անհաջողություններն առիթ տվեցին խոսելու այն մասին, որ ակումբի սեփականատերերը մտածում են թիմի մարզչին փոխելու մասին: Դե ինչ, պատմության շարունակությանը սպասենք 2018 թվականին:

Արմեն Ջիգարխանյան

Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև ծագած սկանդալը հայ և ռուս հասարակության համար իսկական «Սանտա Բարբարա» դարձավ (2000 սերիայով հեռուստանովել, որը ցուցադրվում էր 1984-1993 թվականներին — խմբ.)։

Виталина Цымбалюк-Романовская в программе Андрея Малахова - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի ամուսնալուծությունը հարվածել է հաղորդավար Անդրեյ Մալախովին. ԶԼՄ

Հոկտեմբերին ծավալված պատմությունը լարվածության մեջ է պահում ոչ միայն բուն դրամայի մասնակիցներին, այլև նրանց, ովքեր հետևում են այդ սկանդալին: Յուրաքանչյուր օր, նոր սենսացիաներով ուռճացվող սկանդալը բարձրացնում էր ոչ միայն հեռուստաշոուների, այլև մյուս ԶԼՄ-ների վարկանիշը:

Նախ լուր տարածվեց, որ սիրված արտիստին առևանգել են… Հետո պատմությունը ձնահյուսի վերածվեց… 2017 թվականի հոկտեմբերի 16-ին № 57 Մոսկվայի քաղաքային հիվանդանոցից Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման համար տված բացառիկ հարցազրույցում Արմեն Ջիգարխանյանը հայտարարեց, որ Վիտալինան «շատ ցավ է պատճառել», և որ նա չի պատրաստվում ներել կնոջը և չի ուզում տեսնել նրան, քանի որ «նա գող է, ոչ թե մարդ»:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր հերթին որոշեց ամուսնալուծվել և Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց: Աղմկահարույց ամուսնալուծությունը շոշափեց նաև թատրոնի թեման: 2017 թվականի նոյեմբերի 8-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հրապարակեց թատրոնում անցկացրած ֆինանսական ստուգումների առաջին արդյունքները, որոնց մասին պարբերականին պատմել էր իրավապահ մարմինների աղբյուրը:

Աղբյուրի համաձայն` «Վիտալինայի պաշտոնավարման ընթացքում արտասահմանյան օֆշորներ է ուղարկվել շուրջ 80 մլն ռուբլի»: Սակայն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բացառեց նշված գումարի շորթման փաստը: Ամուսիններն ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին: Բայց անգամ դրանից հետո պատմությունը չավարտվեց. Վիտալինայի և նրա նախկին պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրի գործունեության սենսացիոն մանրամասները շարունակում են մինչև այսօր էլ ցնցել հանրությանը:

Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեք անգամ հայտնվեց սկանդալային պատմության կենտրոնում:

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը պատմել է` ինչու է Նոր տարին հիվանդանոցում դիմավորել

Հոկտեմբերին տեսախցիկներն արձանագրեցին մի երիտասարդ տղամարու, որ փորձել էր ներխուժել Քիմի և նրա ամուսնու` Քանյե Ուեսթի տան տարածք, բայց չէր կարողացել իրագործել ծրագրերը: Փոխարենը նա ջարդել էր տան մոտ կայանած երեք ավտոմեքենաները և դրանցից մեկում այֆոն էր գտել:

Նույն ամսվա վերջին հեռուստաաստղի բաժանորդներին զայրացրեց Քարդաշյանի հելոուինյան կերպարը։ Նա լուսանկար և տեսագրություն էր հրապարակել, որոնցում ներկայացել էր 2001 թվականին Բահամյան կղզիներում ավիավթարի հետևանքով մահացած երգչուհի Ալիայի կերպարով: Բաժանորդներից մեկը գրել էր, որ հեռուստաաստղը չի հարգում մահացածների հիշատակը, եթե հանդես է գալիս նրա կերպարով, ինչ-որ մեկն էլ գրել էր, որ «Ալիան սևամորթ էր, իսկ Քիմը` հայ», եղավ նաև այսպիսի գրառում. «Լեգենդ էր, թե ոչ, բայց Ալիան սևամորթ էր, իսկ դու` ոչ: Վիրավորական է»:

Դեկտեմբերի սկզբին ռեալիթի շոուի աստղը կրկին սկանդալի կենտրոնում հայտնվեց: Instagram-ի Diet Prada էջն ամերիկյան հեռուստաաստղին մեղադրեց Քիմի մանկական զգեստների շարքի համար Ռեյ Կավակուբոյի և Դեմնա Գվասալիայի կերպարները գողանալու մեջ:

Միհրան Հարությունյան

Տհաճ պատմության մեջ հայտնվեց նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը:

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Ըմբիշ Միհրան Հարությունյանը բացահայտեց հաջողության գաղտնիքը. տեսանյութ

Օգոստոսին աբխազ մոդել Մակտինա Բեբիայի հետ ամուսնանալուց մի քանի օր առաջ մոսկվաբնակ մոդելն ըմբիշին մեղադրեց մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Նիկոլ Տենը նշեց, որ Հարությունյանի հետ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել, որոնք խզվել են այն ժամանակ, երբ մարզիկը հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ։ Ընդ որում` նա խնդրել է ջնջել իրենց միջև եղած անձնական նամակագրությունը։ Տենը հրաժարվել է, ինչից հետո, ըստ մոդելի, Միհրանը ծեծել է նրան։ Աղջիկը հայտարարեց, որ մարզիկից երեխայի է սպասում։ Նա նկարել էր վնասվածքներն ու պատրաստվում էր դատարան դիմել։

Սակայն մարզիկի պատասխանն ամեն ինչ իր տեղը դրեց. «Այն ամենը, ինչ լսում ու կարդում եք, սուտ է և սադրանք: Իրավապահ մարմինները պաշտոնապես հրաժարվել են քրեական գործ հարուցել: Մենք հայտնաբերել ենք նրա ընկերուհու հետ նամակագրությունը, որում նա խնդրել էր ծեծել իրեն ու կապտուկներ հասցնել: Ընկերուհին հրաժարվել է: Եվ նա գրել է, մեջբերում եմ նրա խոսքերը. «Ես ուզում եմ կապ հաստատել և դիմում ներկայացնել»»:

Այսպիսով, մարզիկին հաջողվեց վերջակետ դնել այս պատմությանը և փրկել հեղինակությունը:

Աբրահամ Ռուսո

Երբ քննարկման թեմա դարձավ երգիչ Աբրահամ Ռուսոյի և նրա կնոջ` Մորելա Ֆերդմանի վեճը, հանրությունը շունչը պահած սպասում էր, որ կկրկնվի Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պատմությունը: Սակայն, ի ուրախություն ինչպես զույգի, այնպես էլ հանրության համար, նման բան տեղի չունեցավ:

Авраам Руссо - Sputnik Արմենիա
Աբրահամ Ռուսոն ասել է, թե ինչու չի ցանկանում ամուսնալուծվել կնոջից

Կնոջից բաժանվելու մտադրության մասին Ռուսոն հայտարարեց աշնանը: Մինչ այդ ամուսինները 12 տարի ապրել էին միասին: Սկանդալը ծնվեց այն ժամանակ, երբ Մորելան հայտարարեց, որ ամուսնությունից երկար տարիներ անց ամուսինը լքել է ընտանիքը: Նրա կարծիքով` առավել հավանական է, որ Ռուսոյի կյանքում ուրիշ կին է հայտնվել, եթե որոշել է թողնել երկու դուստրերին:

Մի քանի ամիս շարունակ նա Instagram-ի իր բաժանորդներին պատմում էր իր տանջանքների մասին: Կինը հույս ուներ, որ ամուսինը «կարթնանա և կտեսնի, կգիտակցի` ինչ է անում», հավատում էր, «որ նա պարզապես մոլորվել է»:

Հետո Մորելան մասնակցեց հայտնի թոք-շոուներից մեկին և ասաց, որ ամուսինը խնդիրների մասին խոսելու ուժ չգտավ, փոխարենն իր որոշման մասին հայտարարեց ամբողջ երկրով մեկ: Ամուսինները հրապարակավ մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցրին միմյանց հասցեին:

Սակայն դեկտեմբերի վերջին Ռուսոն միտքը փոխեց և հայտարարեց, որ իր երեխաներն արժանի են լիարժեք ընտանիք ունենալու: Նա նշեց, որ իր ու կնոջ միջև շատ խնդիրներ ու տարաձայնություններ կան, բայց ամեն ինչ կարելի է լուծել:

Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը միշտ առանձնացել է իրերն իրենց անուններով կոչելու քաջությամբ: Այդ պատճառով նա ժամանակ առ ժամանակ վեճեր է ունենում Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչպես է Փայլանը փչացրել Էրդողանի եվրոպական հեռանկարները

Դեկտեմբերի վերջին թուրքական մամուլը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն` Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Քրդամետ Ժողովրդավարական կուսակցությունը» ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Իլկնուր Ինջիսեզի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Միջադեպի պատճառն այն էր, որ Փայլանն ընդհատել էր Ինջիսեզի ելույթը` մեղադրելով նրան անբարոյականության մեջ։ Ինջիսեզը բորբոքվել էր և ասել, որ Կարո Փայլանն իբր վերջին մարդն է, որ կարող է խոսել բարոյականության մասին։ Դրանից հետո պատգամավորներն ազատության էին տվել ձեռքերին։

Միխայիլ Գալուստյան

Ռուս հումորիստ, շոումեն և հայազգի երգիծաբան Միխայիլ Գալուստյանը բավականին հետաքրքիր իրավիճակում էր հայտնվել:

Բանն այն է, որ Չելյաբինսկում Կարեն անունով հայ գործարարը, որը Կոպեյսկ քաղաքում արագ սննդի հաստատության սեփականատեր է, ապօրինի կերպով իր խորովածանոցի վրա տեղադրել էր Միխայիլ Գալուստյանի լուսանկարը: Պատին փակցված գովազդային պաստառի վրա, բացի լուսանկարից, կար նաև հետևյալ գրությունը. «Խորոված, Շաուրմա, ածուխի վրա…»:

Актер Михаил Галустян - Sputnik Արմենիա
Գալուստյանը չի ուզում խորովածանոցի դեմքը լինել

ԶԼՄ-ները տարածեցին դերասանի պատկերը, որը գովազդում էր Չելյաբինսկի Կոպեյսկ քաղաքի խորովածանոցը, և խորովածանոցի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:

Իսկ Գալուստյանի դիմումն էլ պատճառ դարձավ, որ Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության Չելյաբինսկի վարչությունում քրեական գործ հարուցվի: Ծառայությունը սկսեց ստուգումներ իրականացնել արտիստի դեմքն օգտագործած հաստատությունում:

Գերատեսչությունը հաստատեց, որ ռուս շոումենի պատկերի օգտագործումը գովազդ է: Բացի այդ, դեկտեմբերի 18-ին կայացած Փորձագիտական խորհրդի նիստի մասնակիցներից կեսից ավելին ևս համարեցին, որ Գալուստյանի կերպարը նշված գովազդում օգտագործելն ընկալվում է այնպես, որ նա հավանություն է տալիս արագ սննդի կազմակերպման գործընթացին:

Չարաբաստիկ խորովածանոցի սեփականատերը հանեց դերասանի պատկերով պաստառն ու խոստովանեց` Գալուստյանի լուսանկարն օգտագործել է միայն այն պատճառով, որ շատ է սիրում արտիստին:

Լրահոս
0