00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Փայլանը փչացրել Էրդողանի եվրոպական հեռանկարները

© AP Photo / Burhan OzbiliciПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվտանգության եվրոպական մարմիններն արդեն տեղեկացված են այս նախագծերի մասին ու արդեն նախապատրաստական միջոցներ են ձեռնարկում։

Թուրքիայի հարաբերություններն առաջատար եվրոպական պետությունների` Գերմանիայի ու Նիդեռլանդների հետ, օրինակ, արդեն վաղուց փչացել են։ Ու այնպես չէ, որ դրանում ԵՄ երկրներն են մեղավոր։ Սակայն իրավիճակը որևէ կերպ շտկելու փոխարեն Թուրքիայի առաջնորդն էլ ավելի անսանձ է դառնում։

Հունաստանում նրա վերջին արարքը, երբ նա, այսպես ասած, ցանկություն հայտնեց վերանայել Լոզանի պայմանագրի Էգեյան ծովի կղզիների պատկանելության մասին հատվածը, նաև բողոքեց մզկիթների պակասից. սա միայն վերջին օրինակն է։ Այստեղ պակասում է միայն «դեռ» բառը` դեռ վերջին, քանի որ կասկած չկա, որ Էրդողանը կրկին ու կրկին իրեն արտառոց է դրսևորելու։ Այս և նման իրավիճակներին ավելի համապատասխան է «լկտիություն» բառը։

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Փայլանն ահազանգում է. վտանգի մեջ են անգամ Թուրքիայից հեռացած ընդդիմադիր գործիչները

Դե ինչ, անեն մեկն անում է այն, ինչ ուզում է, սակայն այդպիսի պահվածքի արձագանքը չպետք է զարմացնի։ Հիմա Ավստրիայի համբերության բաժակն էլ լցվեց։ Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ուղղակիորեն ասել է, որ իր վերջին տարիների քաղաքականությամբ Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի, ու ազնիվ կլիներ դադարեցնել երկրի Եվրամիություն մտնելու բանակցությունները։

«Մենք տեսնում ենք, որ զգալիորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքները։ Ես չեմ ուզում համաձայնել, թե ԵՄ հետևում է դրան ու աչք է փակում։ Իմ կարծիքով` Թուրքիան, հատկապես հաշվի առնելով վերջին տարիների նրա վարած քաղաքականությունը, ԵՄ-ում տեղ չունի», — պարզաբանել է Կուրցը։

Շեշտը դրվել էր մարդու իրավունքնեի խախտման վրա։ Հավանաբար, այդ խոսքերը հնչել են ի պատասխան թուրքական բանակում տեղի ունեցած նոր կալանավորումների մասին հաղորդագորւթյունների. նորակոչ «սուլթանի» թիկնապանները մոտ 100 զինվորական են ձերբակալվել։ Նա շարունակում է հաշիվերը մաքրել իրական ու երբեմն երևակայական հակառակորդների հետ։ Դրանից տուժել են նաև ուսուցիչները` 44 մարդ, որոնք արդեն փակված դպրոցներում էին աշխատում։ Կարելի է ենթադրել, որ շուտով Եվրոպան ավելի կտրուկ կարտահայտվի քաղաքական ասպարեզում Էրդողանի պահվածքի վերաբերյալ։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Եվրոպայի հայերի գլխին թուրքական յաթաղա՞ն է կախված. Անկարան թիրախավորում է

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գուշացնում էր` Եվրոպայում պատրաստվում են սպանել Թուրքիայից փախած մտավորականության ներկայացուցիչներին` գրողներին ու լրագրողներին, նաև ալևիներին ու հայերին։ Պատգամավորի խոսքով` դրա հետևում «Թուրքիայի մութ ուժերն են»։ Փայլանը ակնարկում է՝ այդպիսի ծավալի աշխատանքները չեն կարող անցկացվել առանց երկրի բարձրագույն ղեկավարության համաձայնության։

«Անվտանգության եվրոպական մարմիններն արդեն տեղեկացված են ու անվտանգությանն ուղղված միջոցներ են կիրառում», — ասել է Փայլանը։

Ու ահա թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը քննություն է սկսել` Փայլանի՝ Եվրոպայում Անկարայի «մութ ուժերի» պատրաստած ահաբեկչությունների մասին հայտարարությունների հիման վրա։ Խորհրդարականին նույնիսկ դատախազություն են կանչել` այդ գործով ցուցմունքներ տալու համար։

Շատ հավանական է, որ վերջում հենց Փայլանին էլ մեղավոր ճանաչեն։ Կպարզվի, օրինակ, որ պատգամավորը «զրպարտիչ» է։ Իսկ սպանությունները, միևնույնն է, կիրագործվեն, բայց արդեն՝ պոստֆակտում։ Համենայնդեպս, Թուրքիայում իշխող մթնոլորտն այդպիսի ենթադրությունը հավանական է դարձնում։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի հիստերիան, կամ Թուրքիայի ցնորամտությունը բոլորի կոկորդին է կանգնել

«Թուրքիայում այսօր տիրող մթնոլորտը նման է այն մթնոլորտին, որը ստեղծել էին Թաելաթն ու Էնվերը։ Այն ժամանակներում ժողովրդի ժողովրդավարական պահանջները նույնն էին, ինչ հիմա քրդական կուսակցությանը», — ասել է նույն Փայլանը։

Նա նկատում է, որ ժամանակակից քուրդ պատգամավորների ելույթների տեքստերն ու այն ժամանակվա հայ պատգամավորների տեքստերն այնքան նման են, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք կրկնօրինակել են։

«Մեկ դար առաջ,- ասում է պատգամավորը, —թուրքական իշխանությունները հայերին ցեղասպանությամբ պատասխանեցին, սակայն այդ իրադարձություններից անցավ 100 տարի, ու մթնոլորտը նույնն է։ Եթե իշխանությունը մի փոքր խելամտություն ունենա, պետք է կանգնեցնի սա։ Հակառակ դեպքում` գորգը նրանց ոտքի տակից կգնա», — համոզված է Փայլանը։

Թուրքիայի ներկայիս ղեկավարների ոտքի տակից գորգը կգնա ու ավելի շուտ, քան նրանք կարծում են։ Բայց ահա գնացող թուրքական գորգերը անթիվ զոհերի են հանգեցնում, ընդ որում` այն մարդկանց շրջանում, ովքեր գորգերի հետ կապ չունեն, բացի նրանից, որ «անզգուշություն» են ունեցել Թուրքիայում ծնվելու։

Այլախոհության ու այլ ազգերի նկատմամբ վերաբերմունքի առումով պատմության զարգացումն այնստեղ վաղ միջնագարի մակարդակի վրա է մնացել։

 

Լրահոս
0