00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակակից հովիվը`սմարթֆոնով ու էլեկտրոնային հասցեով ` աստծուց մոռացված փոքրիկ գյուղում

Բաժանորդագրվել
Հայաստանում չկա մի վայր, որ ընդհանրապես լեռներ չլինեն։ Լոռու հարթավայրերում էլ, Ստեփանավանի շրջանում հայացքդ կանգ է առնում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների վրա։ Ու եթե ոտքիդ տակ չնայես, հազիվ կհասցնես կանգ առնել հերթական ձորի ծայրին։

«Այստեղով բերդ չեք հասնի, փոսը չեք իջնի։ Պետք է շրջանցել։ Ահա, տեսնու՞մ եք, մեկը փոշի է անում», — այսպես էին մեզ ցույց տալիս Լոռիի բերդի ճանապարհը մայրուղուց։ Շարունակեցինք ճանապարհը։ Բերդի մոտ պետք է կանգառել ծածկոցի տակ, որպեսզի բաց դաշտում այրող արևի տակ մեքենան չշիկանա։

Այստեղ երեք տաքսիստ էին անգործ կանգնած, առաջին անգամը չէ, որ զբոսաշրջիկների են բերել, թե չէ իրենք էլ կիջնեին «փոսը»՝ ինչպես նրանք, չգիտես ինչու, արհամարհական անվանում են խորը կիրճը՝ զառիթափ կողմերով ու ներքևում աշխույժ գետակով։ Այն, ինչ մնացել է բերդից, տպավորիչ է, սակայն առաջին հայացքից մի փոքր տարօրինակ։ Ասես` այն կառուցել են ոչ թե հարթավայրում, այլ ինչ-որ անհայտ տրամաբանությամբ՝ ցածրավայրում։ Ու դա այն դեպքում, երբ Լոռի բերդի, կամ Դավթի բերդի, ինչպես այն, երբեմն, անվանում են կառուցողի անունով, հետևում  մեծ բլուր է, գրեթե սար։ Ասես, այնտեղ էլ պետք է կառուցեին ամրոցը։ Պետք է Լոռի բերդին շատ մոտ գալ, որպեսզի հասկանալ, ինչում է գաղտնիքը․ ամրոցը երեք կողմից շրջապատված է ձորով, ու մենք հասել ենք դրան միակ հնարավոր ճանապարհով։

© Sputnik / Arpi BeglaryanԼոռի բերդ
Крепость Лори, Армения - Sputnik Արմենիա
Լոռի բերդ

Լոռի բերդը մասամբ է պահպանվել, գրեթե անվնաս են մնացել մուտքի դարպասն ու եկեղեցին։ Նաև աշտարակներով  բերդի պատի մի մեծ մասն է պահպանվել։ Դաշտով մեկ քարեր են ցրված․սա այն ամենն է, ինչ մնացել է բերդի կառույցներից։ Այստեղ նաև բաղնիք է եղել․ երևում են կավե խողովակների մասնիկները, որոնցով ջուրը ներս էր մտնում։

Բերդապատնեշի այն կողմից անընդհատ դուրս էր նայում հովիվը, որին մենք, հավանաբար հետաքրքրել էինք, կամ էլ որը հետևում էր, որպեսզի մենք որպես հիշատակ պատերից մի երկու քար չտանենք։ Ընդ որում՝ նրա ոչխարները տարածվել էին հին բերդի ամբողջ տարածքով մեկ՝ ուշադրություն չդարձնելով ո՛չ մեզ, ո՛չ իրենց հովվին։

Бриллиант Розовая звезда - Sputnik Արմենիա
Մետաղի մոգական ուժը. ինչպես լիբանանյան բիզնեսը վերածվեց համաշխարհային մակարդակի հայկական արվեստի

Ժամանակն էր իջնել Ձորագետի կիրճը։ Անցնելով դրա ծայրով, անմիջապես կողքով` այնտեղ, որտեղից հեշտ է իջնել, ես հանկարծակի հասկացա, որ այս անգամ ստիպված եմ լինելու վերևում մնալ։ Բանն այն է, որ հիշողությանս մեջ Ստեփանավանի տարածքը պահպանվել է անծայրածիր դաշտերի տեսքով, որոնք շատ հեռվում շրջապատված են լեռնազանգվածներով, դրա համար էլ ուղևորությունից առաջ հարթ տակացուով սպորտային կոշիկ էի հագել, որը նախատեսված է մարզադաշտում վազելու համար։

Արդարացումները, թե ում մտքով կանցներ, որ հարթավայրը լի է զառիթափ ձորերով այս փուլում արդեն չէին ընդունվում ու անիմաստ էին։ Դրա համար ստիպված էի դիմել Մայակովսկու խորհրդին, որը ցուցումներ էր տալիս, թե ինչ է պետք անել, եթե ուզում ես «համոզվել, որ երկիրը թեք է»` ռիսկի տակ դնելով բազում գրպաններով հատուկ արշավական ջինսե տաբատս։ Մայակովսկուն ինչ, այն ժամանակ ջինսեր չկային․․․

Գեղեցիկ ջրվեժ, կամուրջ գետի վրայով, քարայներ․․․Ձորագետի կիրճի մի փոքր հատվածին` բերդից հոսանքն ի վեր, ժողովուրդը տարօրինակ անվանում է տվել՝ «Մայորի ձոր»։ Ժամանակին այստեղի քարանձավներում ոստիկանությունից թաքնվող բոլշևիկները ժողովներ էին անցկացնում։ Տեղացիներն ասում էին, որ այդ ժողովներին ներկա է եղել ինքը՝ Շահումյանը։ Բոլոր այս պատմություններից ավելի պարզ չդարձավ, թե ինչ կապ ունի ոմն մայորը։ Քիչ թե շատ արժանահավատ վարկած առաջարկեց ծեր պապին, որը հետդարձի ճանապարհի մեքենա նստեց ու հակաճառություններ չընդունող տոնով պահանջեց, որ նրան մայրուղի հասցնենք։ Պապին պատմեց, որ կես դար առաջ այդտեղ ինչ-որ մայորի են գնդակահարել, դրա համար էլ այս տեղն այդպես են անվանել։ Պապը մեքենայում մի հինգ րոպե անցկացրեց ու մեքենայի մեջ երկար ժամանակ թողեց  ծխախոտի, դաշտի խոտերի, ծաղիկների ու գոմի հոտերից մի խառնուրդ։ Կոկտեյլն, իհարկե, սիրահարների համար է, սակայն չի կարելի այն տհաճ անվանել․․․

Католикос Вазген I - Sputnik Արմենիա
Հայոց կաթողիկոսն իր տապանաքարը նախապես պատվիրեց, կամ ինչու էր առաջնորդի հագուստը կարկատած

Ձորի ու կամրջի մոտ ընդունված է կանգնել հանգստանալու․ այդ վայրը շատ է տրամադրում։ Ընդ որում՝ շուրջբոլորը կատարյալ մաքրություն է, ու չգիտես ինչու ոչ ոք անիմաստ գրություններ չի թողնում։ Միայն թե քարերից մեկի վրա ակնհայտորեն հին ժամանակներում կարմիր ներկով գրած է «Արարատ» — «Դինամո» 2:0». Թե խորհրդային ֆուտբոլային առաջնությունում հանդես եկած երեք «Դինամոներից» որ մեկին է «Արարատը» տապալել՝ գրությունը լռում է։

Դեպի Ստեփանավան հետդարձի ճանապարհն անցնում է երկու առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող Լեջան ու Ագարակ գյուղերի միջով։ Սակայն Ագարակում հետաքրքիր ու անսովոր բան կա․ հայկական եկեղեցիների համար սովորական քարե սյուներն այստեղի տաճարում փայտից էին։ Չնայած հսկայական փայտերի պատկառելի տարիքին, կառույցը երերացող տպավորություն չէր թողնում․ փայտե սյուներն, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կծառայեն։

1829 թվականին այս վայրերում Բզովդալի, ինչպես այն ժամանակ էր կոչվում, լեռնանցքում, Պուշկինը, որը Վրաստանից Էրզրում էր գնում, լեռան գագաթին հանդիպեց Թեհրանում սպանված Գրիբոյեդովի մարմնով դագաղը։ Լեռնանցքը հետո Պուշկինի անունով կոչեցին, իսկ 1937 թվականին`նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ, հանդիպման վայր դարձած լեռան գագաթին հուշարձան-աղբյուր տեղադրվեց։ Ճիշտ  է` այն մեկ կիլոմետր ներքև են տեղադրել, այնտեղ, որտեղ թույլ է տվել ռելիեֆը։ Արդեն վերջերս, երբ լեռան միջով թունել էին անցկացրել, հուշարձանը ստիպած եղան տեղափոխել մայրուղուն ավելի մոտ՝ Հերհեր գյուղի մոտակայքում։

Хаш - Sputnik Արմենիա
Գդալով ուտում են միայն դիլետանտները, կամ ինչպես խաշը «գրավեց» Պետերբուրգը

Խոտհարքի ժամանակն էր, ու գյուղի բնակչության առողջ բոլոր ներկայացուցիչները` փոքրից մեծ, դաշտերում գերանդիրներն էին թափահարում։ Խոտն այստեղ դեռ ձեռքով են պատրաստում՝ տեխնիկայից միայն խոտով բեռնված բեռնատարերն են, որոնք ծանր ձայներ հանելով շարժվում են քանդված ճանապարհներով։ Գյուղերից հետդարձի ճանապարհին նրանք բերում են նոր աշխատողների, նրանց, ովքեր չեն կարողացել առավոտ շուտ գերանդիներով զինվել, ու ճաշն այն մարդկանց համար, ում հանգստանալու ժամանակն է եկել։

Միայն մի մարդ կա, ով հանգիստ է նայում այս գյուղական մրջնաբույնին՝ հովիվն` իսկական այծենակաճը հագած։ Ու նա այնքան դասական հին տեսք ունի, որ մենք ամենևին էլ չէինք զարմանա, եթե նա սկսեր Պուշկինի հետ իր հանդիպման մասին պատմել։ Հովիվն ուներ կովերի մի մեծ նախիր ու մի այդքան էլ ոչխար․անասունն այնքան շատ է, որ նույնիսկ մոտավորապես հնարավոր չէ հաշվել դրանց քանակը։ Հովիվը ակնհայտորեն հետաքրքրվել էր մեր լուսանկարչական տեխնիկայով, ու մենք որոշեցինք այդպիսի կոլորիտային մարդու հետ խոսելու հնարավորությունը բաց չթողնել։ Անկեղծ ասած, ես սպասում էի, որ նա վաղուց մոռացված բարբառով կխոսի, սակայն նա գրական հայերենով հետաքրքրվեց` կարո՞ղ ենք արդյո՞ք լուսանկարել իրեն։

Մենք կատարեցինք նրա խնդրանքն, ու հովիվը խնդրեց ուղարկել լուսանկարը՝ էլեկտրոնային տարբերակով։ Նրա շուրթերից այդպիսի բառակապակցություն լսելով՝ քարացանք, իսկ հովիվն իր այծենակաճի խորքից հանեց վերջին մոդելի սմարթֆոնն ու հաղորդագրությամբ ուղարկեց մեզ իր էլեկտրոնային հասցեն։

Մենք վերադարձանք մեր թվարկության XXI դար։

Լրահոս
0