00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց կաթողիկոսն իր տապանաքարը նախապես պատվիրեց, կամ ինչու էր առաջնորդի հագուստը կարկատած

© Sputnik / Олег МакаровКатоликос Вазген I
Католикос Вазген I - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա իրեն նվիրել է հայ ժողովրդին, որին սրտանց է սիրել: Զարմանալիորեն հրապուրիչ ու համեստ մարդ, արտասովոր բազմագիտակ ու գեղեցիկը գնահատող։ Աշխարհիկ կյանքում` Լևոն-Կարապետ Պալճյան:

Աշխարհը նրան գիտի ու հիշում է այլ անունով՝ Վազգեն Առաջին: Հայ առաքելական եկեղեցու հարյուր երեսուներորդ առաջնորդ և Ամենայն հայոց կաթողիկոս:
1943 թվականի սեպտեմբերի 27-ին Աթենքում` հայկական Սուրբ Կարապետ եկեղեցում, 35-ամյա Լևոն-Կարապետ Պալճյանը վանականի երդում տվեց: Հաջորդ երկու օրվա ընթացքում կուսակրոնություն ընդունեց ու Վազգեն անվանակոչվեց: Երիտասարդ վանականը ծանր հոգեվիճակում էր. նրա կյանքը կտրականապես փոխած իրադարձությունը մռայլվել էր մոր հետ դիմադրությունից:

Монастырь Аричаванк. Село Арич, Ширак, Армения - Sputnik Արմենիա
Հայկական Լմբատավանքի անեծքը. ինչպես են չորացել թուրք փաշայի ոտքերը

Սկզբում Սիրանուշ Պալճյանը խրախուսում էր որդու` հայ եկեղեցին, պատմությունը, դավանանքի նրբություններն ու եկեղեցական իրավունքը ճանաչելու ձգտումը: Իհարկե, նաև շոյվում էր, որ Լևոնին նկատել ու գնահատել էր Ռումինիայի թեմի առաջնորդը` արքեպիսկոպոս Հուսիկ Զոհրաբյանը: Բայց մտքով անգամ չէր անցնում, որ այդ ծանոթությունը որդուն կտանի եկեղեցուն ծառայելու ճանապարհով:

Նրա սիրտն ըմբոստացավ: Ինչպես և ցանկացած հայ մայր, նա երազում էր այն օրվա մասին, երբ Լևոն-Կարապետը կամուսնանա ու թոռներ կպարգևի: Նա չէր կասկածում, որ աշխարհիկ կյանքում որդուն փայլուն ապագա է սպասում, ինչը միաձայն պնդում էին բոլոր դասախոսները: Տղան ավարտել էր առևտրական վարժարանն ու Բուխարեստի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը: Բայց մոր բոլոր հույսերը հօդս ցնդեցին, երբ միակ որդին կուսակրոն դարձավ։
Ականատեսները վկայում են` Սիրանուշը գլուխը կորցրել ու բոլոր հոգևորականներից պահանջում էր, որ որդուն հանգիստ թողնեն ու թույլ չտան կուսակրոնություն ընդունել: Նրանց պատասխանը կնոջ համար դատավճռի պես հնչեց. «Հայրենիքին ծառայելու անհրաժեշտություն կա։ Լևոն-Կարապետից ավելի լավին մենք չենք գտնի: Եվ ընդհանրապես նա պետք է ինքնուրույն որոշում կայացնի»:

Իսկ ապագա կաթողիկոսը չէր էլ կասկածում, որ ճիշտ որոշում է կայացրել: Մոր արցունքներն ու աղաչանքներն արդեն չէին կարող նրան հետ պահել: Սիրանուշ Պալճյանը, համակերպվելուց բացի, այլ տարբերակ չուներ. Լևոն-Կարապետն այլևս չկար, կար կուսակրոն վանական Վազգենը:

Վազգեն Պալճյանին ճանաչող մարդկանց հիշողություններն ու ընդհանրապես նրա ամբողջ կյանքը վկայում են, որ անձնվիրությամբ է ծառայել եկեղեցուն ու իր ժողովրդին: Երկրորդ Համաշխարհայինի տարիներին մասնակցել է Հայ ռազմագերիների օգնության կոմիտեի գործունեությանը: Ոչ ոք չգիտի` քանի կյանք է փրկել: Ու թիվն այդքան էլ կարևոր չէ: «Խավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մոմ վառիր շուրջդ լուսավորելու համար և սեփական վարքովդ օրինակ ծառայիր», — ասում էր կաթողիկոսը:

член-корреспондент Академии наук СССР Сергей Мергелян - Sputnik Արմենիա
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

«Մի սպանիր»-ն Աստծու տասը պատվիրաններից մեկն է: «Փրկիր»-ը զուտ մարդկային պատվիրան է՝ լի սիրով ու այլ մարդկանց ցավի նկատմամբ կարեկցանքով: Այդ պատվիրանին մանկավարժ Պալճյանը, հայր Վազգենն ու ավելի ուշ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հետևեց ամբողջ կյանքի ընթացքում:

Կուսակրոնություն ընդունելուց հետո ուղիղ տասը տարի անց հայր Վազգենն անթերի ծառայության համար ծայրագույն վարդապետի կոչման արժանացավ: Եվ ընդամենը մի քանի ամիս անց գլխավորեց Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի ու Բուլղարիայի թեմերը:

Եկեղեցական կանոնների համաձայն՝ գերագույն պատրիարքի ընտրությունը կատարվում է մայր տաճարում՝ փակ դռների հետևում անցկացվող փակ քվեարկության արդյունքում: Հայ եկեղեցու դարավոր պատմության մեջ մինչ այդ 70 տարեկանից ցածր տարիքի կաթողիկոս չէր եղել, իսկ եպիսկոպոսը 47 տարեկան էր: Հասկանալի է` նոր թեկնածուն որքան մեծ սեր պետք է վայելեր հավատացյալ հայերի շրջանում ու որքան երևելի անձնավորություն պետք է լիներ, որպեսզի խախտվեր ավանդույթը: 140 ձայնից նա ստացավ 126-ը:

1955 թվականի հոկտեմբերի 2-ին Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցավ նոր Գերագույն պատրիարքի հանդիսավոր օծումը, և նա դարձավ Հայ առաքելական եկեղեցու 130-րդ կաթողիկոսը։
Սակայն իր ճանապարհին կաթողիկոսը բազում խնդիրների բախվեց, որոնք անհապաղ լուծում էին պահանջում: Հոկտեմբերի 6-ին Վազգեն Ա-ն իր ընտրության կապակցությամբ ճաշկերույթ կազմակերպեց: Տարաբնույթ ելույթների շարքում առանձնացավ նրա հուզիչ ու սրտաբուխ ճառը, որի ընթացքում խոսեց մարդու թուլության մասին, այն ճանապարհի բարդությունների մասին, որում հայտնվել էր Աստծու կամքով: Վազգեն Ա-ն սրտանց շնորհակալություն հայտնեց Խորհրդային կառավարությանը՝ հայ ժողովրդի մասին մշտական հոգատարության համար ու խոսքն ավարտեց այսպես. «Քանի որ ես սերտորեն կապված եմ հավատացյալ Հայաստանի սրբության՝ Էջմիածնի հետ, պատվավոր պարտք ունեմ՝ ընդունել Խորհրդային քաղաքացիություն»:

Певец Эрнест Барсегян - Sputnik Արմենիա
Նկարակալով երգիչն ու վրձնով սուսերամարտիկը. Էռնեստ Բարսեղյանի մարած լույսը

Սրբազանը կոմունիստական իշխանությանը վերաբերվում էր հարգանքով, բայց առանց շողոքորթության: Իր ընտրվելու հենց առաջին տարվա ընթացքում նա երկու նամակ ուղղեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Բուլգանինին, ընդ որում` նույնիսկ «հալեցման» ժամանակաշրջանի համար հարցը բավականին համարձակ ձևակերպելով. «Անդրկովկասի հարևան երկրների՝ Վրաստանի ու Ադրբեջանի տարածքում ավելի քան մեկ միլիոն հայ է ապրում: Մոտավորապես այդքան էլ՝ արտասահմանում: Նրանց վտարել են Թուրքական Հայաստանի հարազատ վայրերից Առաջին Համաշխարհայինի ժամանակ՝ թուրքական իշխանությունների իրականացրած չտեսնված կոտորածի ու ջարդի հետևանքով: Արտասահմանի հայերը հույս ունեն, որ բարյացակամ խորհրդային իշխանությունը անհրաժեշտ պայմաններ կստեղծի հողային, տնտեսական ու բնակարանային առումով, որպեսզի հայերը վերադառնան հայրենիք՝ իրենց եղբայրների հետ մայրենի հողում վերամիավորվելու համար»:

1960 թվականին կաթողիկոսի հետ արտասահմանից հանդիպման եկածները զարմանքով էին լսում նրա ճառերը: «Մենք պետք է կառուցենք մեր հայրենիքը, մեր Երևանը, մեր Ղարսն ու Վանը, մեր Բիթլիսը»։

Վազգեն Ա-ին հաջողվեց գրեթե անհնարինը հնարավոր դարձնել. նրա օրոք հայկական եկեղեցին անկախ էր խորհրդային իշխանություններից, այն դեպքում, որ մյուս հանրապետությունների հոգևորականներն այդ մասին նույնիսկ երազել չէին կարող: Այդ հանգամանքն ու կաթողիկոսի անպատիժ ուղղամտությունը հիմք էին տալիս կասկածելու, որ նա կապ ունի Պետական անվտանգության կոմիտեի հետ:

…Մի անգամ ճեմարանում նկատեցին, որ Վազգենի զգեստի ներքևի մասը ռուսերեն «Г» տառի ձևով պատռված է ու կոշտ թելերով կարկատած: Կաթողիկոսը ժպտաց ու ասաց. «Ուզում եմ նորաձևություն թելադրողը դառնալ: Շուտով ամբողջ Էջմիածինը կսկսի պատռված ու կարկատած հագուստով շրջել»։

Նա երկրային կյանքը լքեց 1994-ին, երբ երկրի համար շատ դժվար տարի էր: Նա կասկածում էր, որ իր տապանաքարը աչք ծակելու աստիճան շքեղ են անելու ու դեռ կյանքի օրոք էր պատվիրել այն: Սպիտակ, թեթև, բայց վսեմ քարը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին մտքեր է ծնում:

Կաթողիկոսի տապանաքարը նորարարություն դարձավ. հիմա քարի վրա գրում են ոչ թե երկու, այլ երեք ամսաթիվ՝ ծննդյան, գահակալության և կյանքի վերջին օրվա ամսաթիվը: Իսկ զինանշանի փոխարեն քարի վրա փորագրված է «Է» տառը, որը, թերևս, ամենաբազմանշանակն է հայկական այբուբենում. նշանակում է լինել, գոյություն ունենալ և էություն:

Լրահոս
0