00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հինգ «մեղքերը». 2017 թվականի ամփոփում

© Official site of the President of RAПосле встречи президентов РА Сержа Саргсяна и АР Ильхама Алиева. Женева, Швейцария
После встречи президентов РА Сержа Саргсяна и АР Ильхама Алиева. Женева, Швейцария - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է 2017 թվականի հինգ գլխավոր իրադարձությունները, որոնք անհետևանք չանցան և դեռ հիշեցնել կտան եկող տարում:

Անցնող 2017 թվականը հայերը դեռ երկար են հիշելու: Բարեբախտաբար, 2016 թվականի արյունոտ ապրիլի նման որևէ դեպք տեղի չունեցավ, բայց սահմանին, այնուամենայնիվ, զոհեր ունեցանք:

Խորհրդարանական ընտրություններ

2017 թվականի ապրիլի 2-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին. իշխող ՀՀԿ-ն բացարձակ հաղթանակ տարավ: Խորհրդարան անցան նաև ՀՅԴ-ն, որը դե-ֆակտո վաղուց է կորցրել իր քաղաքական դեմքը, և անդեմ «Ծառուկյան» դաշինքը:

Խորհրդարան անցավ ևս մի դաշինք` «Ելքը», որը, որքան էլ զարմանալի է, ճիշտ այնքան ձայն էր ստացել, որքան հարկավոր էր: Այս դաշինքն իրեն դրսևորում է որպես միակ ընդդիմադիր ուժ, որ գիտի, թե ինչպես պետք է «դուրս գալ» ստեղծված իրավիճակից, ընդ որում` օրենքի և սահմանադրության շրջանակում:

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Հրդեհվող Հայաստան. խեղված երեխաներից մինչև ավանակի միս

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընտրությունների պահին արդարացնում էր ուժի համաշխարհային կենտրոնների սպասումները, և ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներում հնչում էին «արդարություն» և «թափանցիկություն» արտահայտությունները:

Արդյո՞ք հասարակությունը վստահում է խորհրդարանին, արդյո՞ք այն պատրաստ է 2018 թվականին լինել երկրի գլխավոր ինստիտուտը: Ցավոք, ոչ: Քանի որ ժողովրդի «ընտրյալներից» ոմանք միայն կոճակ են սեղմում և տարիներ շարունակ գոնե մեկ բառ չեն ասել ամբիոնից:

Գլխավոր հարցը, որ տանջում է Հայաստանի քաղաքական ուղեղներին, մեկն է` ո՞վ է 2018 թվականին դառնալու վարչապետ: Երկու հավանական թեկնածուներն էլ ՀՀԿ ներկայացուցիչներ են: Առաջինը, բնականաբար, գործող նախագահն է, երկրորդը` վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդ որում` որոշումն, իհարկե, կայացնելու է Սարգսյանը:

Կարապետյանի հայտարարությունները, թե պատրաստ է շարունակել աշխատել իր պաշտոնում, ավելի շատ յուղ են լցնում կրակին: Իրավիճակն առավել անորոշ են դարձնում Սարգսյանի հայտարարություններն այն մասին, որ Կարապետյանը ՀՀԿ-ի համար ընդունելի կերպար է:

Քաղտեխնոլոգների կարծիքով` Հայաստանի գործող նախագահը կպահպանի ինտրիգը մինչև վերջ, ինչը թույլ կտա երկուսին էլ պահպանելու ազդեցության լծակները: Ինչ վերաբերում է ՀՀԿ մյուս անդամներին, նրանց շարքում, որոշ փորձագետների կարծիքով, ապագայի վերաբերյալ խուճապ և անորոշություն է տիրում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախկինից հանդիպումներից տարբերվող մթնոլորտում անցավ, ինչի մասին է վկայում նաև համատեղ լուսանկարը, որում երևում է, թե որքան բարձր տրամադրություն ունեն երկու առաջնորդները: Դատելով ամենից` զրույցն անկաշկանդ է եղել:

Փորձագետների կարծիքով` այս հանդիպումը կարող էր Արցախյան բանակցությունների գործընթացում որոշակի նոր սկիզբ խորհրդանշել: Ընդ որում, այժմ հազիվ թե քննարկվեն «Մադրիդյան սկզբունքները», որոնք վերջին տարիների ընթացքում ոչ մի տեղ չեն անհետացել:

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Հայոց պատմության եվրոպական էջը լուսանկարներով

Սկզբունքները կան: Հայաստանն արդեն վաղուց տվել է իր համաձայնությունը, Ադրբեջանն էլ մոտ էր 2011 թվականին, բայց համաձայնելու վճռականություն այդպես էլ չունեցավ:

Հանդիպումից հետո Սարգսյանը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, և միջոցներ են ձեռնարկվելու լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի առաջնագծում զոհեր չլինեն:

«Ուզում եմ ասել, որ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես խորապես շահագրգռված ենք դրանում: Տա աստված, որ նա միշտ այդպես մտածի», — ասաց Սարգսյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել:

Երեք օր անց հակառակորդի գնդակից ևս մեկ հայ զինվոր զոհվեց Արցախում…

Ընդհանուր առմամբ, 2017 թվականին Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացն առանձնահատուկ առաջընթաց չգրանցեց, թեև 2016 թվականի համեմատ, ամեն ինչ առավել քան «հանգիստ» էր: Սակայն 2018 թվականին Հայաստանում վարչապետի և Ադրբեջանում նախագահի ընտրությունների ֆոնին չի բացառվում, որ սահմանին նոր լարվածություն գրանցվի:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը

ՀՀ ԱԺ-ն նոյեմբերի 15-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այդպիսով, խորհրդարանը զրկեց բուհերում պետպատվերով սովորող ուսանողներին բանակից տարկետման իրավունք ստանալու հնարավորությունից: Զինապարտները կարող են օգտվել տարկետումից, եթե իրենց համաձայնությունը տան հետագայում ռազմական բուհում սովորելու համար:

Իշխանություններն այդպիսով փորձում են լուծել բանակի համալրման հարցը: Արդյունքում որոշվեց բանակ տանել բոլոր ուսանողներին. ասացին, որ իբր այսպես պայքարում են կոռուպցիոն ռիսկերի դեմ:

Այն հարցը, որ կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել բուհերի անվճար տեղեր անցնելու ժամանակ, օրակարգից դուրս մնաց:

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Գարունը կդիմավորենք առանց հայ–թուրքական արձանագրությունների

Օրինագծի պաշտպանների խոսքով` բանակում ծառայելը որևէ կերպ չի ազդում «սովորելու ցանկության» վրա: Բացի այդ, առաջարկում են հաշվել, թե որքան գիտնական ենք ունեցել վերջին տարիներին: Հաշվում են ու ասում, որ թիվն այդքան էլ մեծ չէ:

Նրանց կարելի է խորհուրդ տալ հաշվել նաև գիտնականի աշխատավարձը, ընդունել, որ այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում ոչ բոլորը կարող են իրենց շքեղություն թույլ տալ և ուսումը շարունակել նաև բանակից հետո…

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բանակում ծառայելու մասին ամենից բարձր աղաղակում են նրանք, ովքեր բանակում չեն ծառայել (կամ էլ «լավ» չեն ծառայել): Առավել ծիծաղելի է, երբ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք օգտվել են տարկետումից:

Պարզվում ` «իրավիճակը փոխվել է»: Դե իսկ այն, որ ընտրյալ էլիտայի երեխաները կշարունակեն բանակ գնալ` այլ մեթոդներ կիրառելով, առանձնապես կասկած չի առաջացնում:

Այնպես որ այս քայլն ավելի շատ կարող է խթանել արտագաղթը:

Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ 2018 թվականի գարունը Երևանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, դատավճռի պես հնչեց: Նույնը որոշ ժամանակ անց կրկնեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Եվ այդ ամենն այն պատճառով, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշել:

«Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունն» ու «Երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը» ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել էին 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում:

Фото месяца - Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսության «լավագույն տասնյակը». ինչու ենք ավելի լավ ապրելու կամ ինչով ենք մեզ մխիթարում

Սակայն, ինչպես պարզվեց, արձանագրություններն «անկենդան» էին: Ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները կապում է Արցախի հետ: Չէ՞ որ Անկարան, սահմանը փակելով, առաջին հերթին ծառայություն է մատուցում իր կրտսեր եղբայր Ադրբեջանին:

Իսկ վերջին տարիներին ի՞նչ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Իրավիճակը միայն վատացել է: Անկարայի և Բաքվի եղբայրական միությունը փլուզվե՞ց։ Կարծես թե ոչ: Կան, իհարկե, մի շարք այլ գործոններ, որոնք կարող էին ազդել փակ սահմանի հետ կապված իրավիճակի վրա, բայց չազդեցին:

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող էր դառնալ լավ գովազդված «մեծ սխրագործություն», այնինչ դարձավ արտաքին քաղաքական ձախողում:

ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց Բրյուսելում նոյեմբերի 24-ին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում: Սա Հայաստանի դրական քայլերից մեկն էր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ճանապարհին:

Անկախ նրանից, որ փաստաթուղթն արմատապես տարբերվում է Ասոցացման համաձայնագրից, այն տարբեր կերպ ընդունվեց հասարակության շրջանում` լիարժեք մերժումից մինչև «դարի իրադարձություն»:

Իրականումհամաձայնագիրը, փորձագետների գնահատականների համաձայն, նման է մտադրությունների մասին արձանագրության, որիիրագործումն արդեն բացարձակ այլ հարց է: Համաձայնագիրըդեռևս չի հակասում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը (ինչը սիրում են կրկնել իշխանությունները)։ Իսկ ինչ կլինի հետագայում, կախված է նրանից, թե կոնկրետ ինչ կետերի կվերածվեն դեկլարատիվ հայտարարությունները:

Մյուս կողմից` բնակչության լայն զանգվածների շրջանում շարունակում է տիրել այն թյուր կարծիքը, որ ինտեգրացիոն միություններից մեկի` ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ համագործակցությունը պետք է լուծի երկրի խնդիրները:

Կա նաև ավելի վատ դիրքորոշում. որ այս կամ այն երկրները Հայաստանին պահելու են դրամաշնորհների, վարկերի, «ներդրումների» հաշվին: Ներդրումներ բառը դարձել է հասարակական գիտակցության մանիպուլյացիայի ամենատարածված բառերից մեկը:

Սակայն Ռուսաստանը, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն չէ, որ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, բյուջեի մսխման դեմ, կամ էլ պաշտպանեն ՀՀ քաղաքացիների իրավունքները:

Թեև իշխանությունները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու, հատկապես` հերթական Նոր տարում:

Լրահոս
0