ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի «Մենշևիկ» գործարանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ մահացել է անվտանգության ծառայության 31-ամյա աշխատակից Ալեքսեյ Կոստիկովը (այլ աղբյուրների համաձայն` Օսիպով), հաղորդում է Mash ալիքը։
Նա առաջինն է փորձել կանգնեցնել «Մենշևիկ» գործարանի ղեկավարին։
Տնտեսվարող սուբյեկտների գույքային վեճը հրաձգության է վերածվել դեկտեմբերի 27-ի առավոտյան «Մենշևիկ» գործարանի տարածքում։ Կոնֆլիկտի մասնակիցներից մեկը կրակել է ընդդիմախոսին և սպանել նրան, մի քանի մարդու պատանդ են վերցրել։
Այցելուներին կրակելուց բացի «Մենշևիկ» ֆաբրիկայի տնօրենը պատուհանից կրակել է անցորդների վրա։ Առնվազն 10 մարդ դիմել են ոստիկանություն, որոնք ստիպված են եղել թաքնվել հրաձիգից։
Դեպքի վայր է ժամանել Մոսկվայի ոստիկանության ղեկավար գեներալ Բարանովը։
Մոսկվայի միջնորդական դատարանը հունվարի 18-ին պետք է դիտարկեր «Մենշևիկ» գործարանի սնանկության մասին հայցը։