ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող գործարանի շենքում, որտեղ տղամարդը կրակ է բացել, մի քանի մարդու պատանդ են վերցրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Տնտեսվարող սուբյեկտների գույքային վեճը հրաձգության է վերածվել դեկտեմբերի 27-ի առավոտյան «Մենշևիկ» գործարանի տարածքում։ Կոնֆլիկտի մասնակիցներից մեկը կրակել է ընդդիմախոսին և սպանել նրան։
Стрелок удерживает заложников на фабрике «Меньшевик» https://t.co/T1tLLPMj1X pic.twitter.com/RpR0IguiWR
— НТВ (@ntvru) 27 декабря 2017 г.
Ինչպես հաղորդում է Mash ալիքը, գործարանի տնօրենը կրակել է «Սայգա» հրացանից, երբ դատական կատարածուները վարկատուների հետ եկել են գործարան` պարտքերը գանձելու համար։ Հաղորդվում է առնվազն երեք վիրավորի մասին։ Հրաձիգը հրաժարվում է տուժածների մոտ թողնել ոստիկաններին և, ինչպես պնդում են, պատանդներ է պահում։ Որոշ տվյալներով` Մոսկվայի «Մենշևիկ» գործարանի տնօրենը որոշել է կրակել այցելուների վրա` լուրջ պարտքերի պատճառով։ Առավոտյան նրա մոտ մարդիկ են եկել և պահանջել վերադարձնել հին պարտքը, որով արդեն քաղաքացիական գործ է հարուցվել։
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու համար, մահացել է մեկ մարդ։
![Ситуация на фабрике Меньшевик в Москве Ситуация на фабрике Меньшевик в Москве - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/996/66/9966662_0:0:1280:720_600x0_80_0_0_a620a708acd0546e2c1328fcdd49aa61.jpg)