00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Լմբատավանքի անեծքը. ինչպես են չորացել թուրք փաշայի ոտքերը

© Wikipedia / HiosnМонастырь Аричаванк. Село Арич, Ширак, Армения
Монастырь Аричаванк. Село Арич, Ширак, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ կանգնում ես Արթիկի կենտրոնում, կարող ես ընտրել՝ աջ գնալ, թե ձախ։ Ընդհանրապես արժի գնալ երկու ուղղությամբ, տեսնել և՛ Լմբատավանքը, և՛ Հառիճավանքը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանն առաջարկում է էքսկուրս անցկացնել Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում։

Լմբատավանք տանող բազմագույն տուֆի փոշուց խայտաբղետ դարձած ճանապարհն անցնում է զմրուխտե մարգագետնով, թեքվում Գրիգոր Լուսավորչի քարանձավի աղբյուրի մոտ և, վերջապես, տանում Հառիճավանի եկեղեցի, որտեղ գրեթե չեն լսվում արտաքին աշխարհի ձայները։ Սա Շիրակն է՝ զուսպ գույների երկիրը։ Այստեղ հրաշքներն աննկատ են, բայց ոչ պակաս ապշեցնող։

Արագած լեռան հյուսիսարևմտյան ստորոտին, Գյումրիից ոչ հեռու ընկած է Արթիկ քաղաքը` հեռու երթուղիներից, որոնցով սովորաբար Հայաստանի գեղեցկությունները վայելել ցանկացող զբոսաշրջիկներին են տանում։ Այս քաղաքը քարտեզի վրա հայտնվելուն պարտական է վարդագույն տուֆով, պեմզայով և բազալտով հարուստ հանքերին։

Церковь Святого Григория Просветителя (Сингапур) - Sputnik Արմենիա
Հայերը յոթ ծովից այն կողմ, կամ ինչո՞ւ է հայկական եկեղեցին ամենահինը Սինգապուրում

Տուֆի հանքավայրերն ամենախոշորներից են եղել ԽՍՀՄ-ում, գերտերությունը կազմակերպել է դրա արդյունահանումը՝ կառուցելով փոքրիկ արդյունաբերական քաղաք։ Այստեղ տուֆի փոշին ամենուրեք է, որովհետև Արթիկը շրջապատված է քարհանքերով՝ ինչպես մշակված և լքված, որոնք կուրորեն երկնքին են նայում խորդուբորդ փոսերով, ինչպես նաև նրանցով, որտեղ աշխատանքը եռում է։

Հասնելով փոքրիկ Արթիկի կենտրոն՝ կանգ ես առնում և ընտրում։ Աջ գնաս, Լմբատավանքը կտեսնես։ Դրա համար պետք է հասնել այնտեղ, որտեղ վերջանում են առանձնատները, իսկ վերևում՝ տուֆի հերթական քարհանքի մերկ կարմրադարչնագույն աստիճանների վրա, երևում է տաղավարը, իսկ հետո էլ՝ եկեղեցին։

Ճանապարհն անցնում է տուֆե դարատափով, կարելի է շրջանցել այն, կարելի է նաև ոտքով ուղիղ գնալ։ Եկեղեցին, բնականաբար, կառուցված է տեղի տուֆով՝ փոքրիկ, ութանկյուն աշտարակով։ Նրա գլխավոր արժեքը պատերին պահպանված միջնադարյան որմնանկարների հատվածներն են։

Տաղավարում ձեզ անպայման կողջունեն աղավնիները և, հնարավոր է, պահակը։ Եթե դուր գաք նրան, սուրճ կհյուրասիրի և առեղծվածային պատմություն կպատմի։ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և շատ բան է տեսել հարյուրամյակների ընթացքում։ Ըստ լեգենդի` այստեղ են հասել նաև թուրքերը, բայց մեծ անախորժությունների մեջ են ընկել։ Թուրք զորավարին զգուշացրել են, որ չարժե ձեռք տալ Լմբատավանքին. այն պահպանվում է վերին ուժերի կողմից, և կարող են անսպասելի հետևանքներ լինել։

Дадиванк, Арцах - Sputnik Արմենիա
Դադիվանք. ինչպես ադրբեջանաբնակ քուրդը «փրկեց» Արցախի վանքի որմնանկարները

Փաշան չի լսել նախազգուշացումները և, ղեկավարվելով «Կարթագենը պետք է ավերվի» սկզբունքով, պաշարել է Լմբատավանքը։ Թուրք զորավարի ոտքերը բռնվել են կամ ընդհանրապես չորացել։ Սարսափահար թուրքերն այնքան արագ են նահանջել, որ ձեռք չեն տվել ճանապարհին հանդիպած ոչ մի գյուղի կամ եկեղեցու և անհետացել են Փոքր Ասիայի խորքերում։

… Եթե ձախ գնաս, կմտածես. «Աստված իմ, մի՞թե այս ամենն իրական է»։ Հայաստանի եկեղեցական կառույցները, որպես կանոն, կառուցվել են բարձունքների վրա և առնվազն մի կողմից, եթե ոչ բոլոր, պաշտպանված են կիրճով։ Այստեղ ևս՝ Արագածի արևմտյան լանջին, ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա, զառիթափին գտնվում է գողտրիկ Հառիճավանքը։ Այն կառուցվել է 7-8-րդ դարերում։ Համալիրում ներառված են Գրիգոր Լուսավորչի վեհաշուք հնագույն բազիլիկը և եկեղեցին, ավելի ուշ շրջանում կառուցված շինությունները շրջապատում են բազիլիկը և եկեղեցին՝ ասես պաշտպանելով դրանք։

Հառիճավանքով զբոսանքը սկզբից կբերի ամենամեծ շենքի մոտ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու, որի շինարարությունը սկսվել է 2001թ-ին։ Նրա արևելյան ճակատի քիվին գրված է. «Տեր աստված, գթա աշխատավորաց։ Ամեն»։

Ի դեպ, սա եզակի երևույթ է Հայաստանի համար, երբ զարդանախշի փոխարեն այս և այլ քիվերի վրա շինարարները ստեղծել են ռելիեֆային գրություն, այն էլ՝ իրենց պատվին։

Այս շրջանը 13-րդ դարում ենթարկվել է թուրք-մոնղոլների արշավանքին, իսկ նրանք միայն մի բան գիտեին՝ ամեն ինչ ավերել իրենց ճանապարհին։ Ճիշտ նույն կերպ նրանք ցանկացել են վարվել եկեղեցու հետ։ Սկսել են գավիթից` ճոպաններ են կապել սյուներից և, օգտագործելով մարդկանց, եզերի և ձիերի ուժերը, հանել են սյուների հիմքերը։ Դրանք մնացել են օդում կախված, իսկ գավիթը բոլորովին չի տուժել։ Մոնղոլները, համարելով դա վատ նշան, լքել են Հառիճավանքը։ Այդպես եկեղեցին փրկվել է, իսկ ավելի ուշ սյուները հատուկ հեղուկով ամրացվել են հիմքերին։

Армянская церковь Сурб Хач Айоц в Венеции - Sputnik Արմենիա
Սուրբ Խաչ Հայոցը՝ Վենետիկի սրտում ծվարած, Եվրոպայի ամենահին գործող հայկական եկեղեցին

Եկեղեցու կողմնասեղաններից մեկում հատակի սալիկը շարժվում է. այն թաքցնում է ստորգետնյա մուտք, որ տանում է կիրճ։ Այստեղ համոզված են, որ Հառիճավանքի ստորգետնյա մուտքերի համակարգով կարելի էր հասնել հին Հայաստանի մայրաքաղաք՝ Անի՝ անցնելով 40 կմ։

Հառիճավանքը գործող եկեղեցի է. վանական խցեր, կաթողիկոսի հարկաբաժին (1850թ-ից այս տեղը դարձել է պատրիարքների ամառային նստավայրը), գրադարան, ճեմարան, որտեղ ժամանակին հասցրել է սովորել բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, սեղանատուն։ Ամենուրեք մաքուր է, կոկիկ և անսովոր լուռ. երբ դուրս ես գալիս անգամ մեկուսացած բակ, ապա ակամա ցնցվում ես արտաքին աշխարհի ձայներից, որոնք շատ կտրուկ են թվում։

Հարավ-արևելքից՝ այնտեղ, որտեղ եկեղեցու պատի տակով անանուն գետակ է անցնում, ժայռի մի մասը, որի վրա գտնվում է ամբողջ համալիրը, հեռացել է հիմնական զանգվածից մոտ 5 մետրով։ Ինչ-որ հին երկրաշարժի պատճառով այստեղ լեռնային կղզյակ է գոյացել, որի գագաթին կանգնած են մնացել մատուռի ավերակները։ Այնտեղ կարելի է հասնել միայն հատուկ ալպինիստական սարքերով։

Ասում են՝ մատուռում են գտնվում մի բարեպաշտ մարդու մասունքները, որի անունը պատմությունը մեզ չի հասցրել։ Մենակյացին բախտ չի վիճակվել ննջել խաղաղությամբ. ինչ-որ հիմար հավատալիք կա, որ եթե քարով հարվածես մատուռի դռներին, ապա հաջող հարվածը երջանկություն կբերի։ Վանականները ստիպված են եղել այստեղ ցուցանակ դնել, որը նման վայրում շատ անհեթեթ տեսք ունի. «Քարեր նետելն արգելվում է։ Մեղք է»։

Предстоятель Грузинской епархии Армянской Апостольской церкви епископ Вазген Мирзаханян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Եկեղեցին փոքր հայրենիք է դրսում. Վրաստանի հայերը

Այստեղ է նաև Սառնաղբյուրը՝ Արթիկի մոտ գտնվող գյուղը։ Այն հայտնի է գյուղի վերջում գտնվող քարանձավով։ Քարանձավը, ավելի շուտ, քարայրը պատով բաժանված է երկու մասի։ Առաջին մասում աղոթարանն է, որտեղով մուտք կա դեպի երկրորդ հատված։ Այնտեղ մաքուր սառը աղբյուր կա, և ասում են, որ ջուրը բուժիչ է, մարդիկ հեռվից են գալիս խմելու։ Ըստ հավատալիքի` այդ քարայրում որոշ ժամանակ թաքնվել է հենց Գրիգոր Լուսավորիչը, իսկ աղբյուրի ջուրն ուժ է տվել նրան։

Քարայրի աղբյուրի մասն աղոթարանից բաժանում է դուռը՝ պատի և շրջանակի արանքի ճեղքերով, ինչպես նաև լայն բացված պատուհանը, որի միջով կարելի է կիսախավարում տեսնել հատակին ընկած թաց քարերը։ Չնայած նրան, որ աղբյուրը գրեթե ոչնչով պաշտպանված չէ արտաքին ազդեցությունից, քարայրի երկրորդ կեսում ջերմաստիճանը կազմում է շուրջ +10 աստիճան ըստ Ցելսիուսի, ընդ որում թե' ձմռանը, թե' ամռանը․ միկրոկլիման նախանձելիորեն կայուն է։ Ահա այսպիսի «եղանակային անոմալիա»։

Ես այնտեղ եմ եղել սեպտեմբերի սկզբին, երբ հայկական արևը որոշել էր ցույց տալ իր բոլոր հնարավորությունները։ Մեքենայի մեջ անխնա շոգ էր, իսկ բեռնախցիկում թափահարվում էր մոռացված վեցլիտրանոց ջրի շիշը՝ լցված Սառնաղբյուրի աղբյուրից։ Այդ ջրի մասին հիշեցինք մեկուկես ժամ անց, երբ արդեն մոտենում էինք Երևանին, և տապն արդեն անտանելի էր դարձել։ Բայց տաք ջուրն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։

Նոր էինք շիշը հանել բեռնախցիկից, երբ մեզ մոտ արգելակեց ջիպը և քրտնած վարորդը ջուր խնդրեց։ Հյուրին առաջին հերթին ջուր տվեցինք, նա մի քիչ խմեց և համարյա շնչահեղձ եղավ. «Որտեղի՞ց եք վերցրել այս սառցաջուրը»։

Չէ որ այստեղ 5-10 կիլոմետր հեռավորության վրա ջուր չես գտնի…

Լրահոս
0