00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ Խաչ Հայոցը՝ Վենետիկի սրտում ծվարած, Եվրոպայի ամենահին գործող հայկական եկեղեցին

© Sputnik / Sara GalstyanАрмянская церковь Сурб Хач Айоц в Венеции
Армянская церковь Сурб Хач Айоц в Венеции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վենետիկի Սան Մարկո գլխավոր հրապարակից մի փոքր այն կողմ հայացքս կանգ առավ ու սառեց ոչ մեծ, սև դռների վրա: Այնտեղ ծանոթ մեսրոպատառեր էին՝ «Բարի եկար» գրությամբ: Ու միայն դռների վրա պատկերված խաչերն ինձ հուշեցին, որ այս գողտրիկ անկյունում փոքրիկ հայկական եկեղեցի է թաքնված:

Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին՝ այսպես էր կոչվում հեքիաթային Վենետիկի սրտում ծվարած հայոց վանքը, Եվրոպայի ամենահին գործող հայկական եկեղեցին է: Այն սկսել են կառուցել 1500 թ.-ից: Վերջնական տեսքի հասնելու համար Սուրբ Խաչն իր ժողովրդի պես քարքարոտ ճանապարհով է անցել: Եկեղեցու կառուցապատումը մի քանի փուլով է իրականացվել:

© Sputnik / Sara GalstyanՎենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու դռները
Армянская церковь Сурб Хач Айоц в Венеции. Дверь церкви - Sputnik Արմենիա
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու դռները

Բայց ամեն ինչի մասին հերթով:

Կիլիկյան հայերի հետ սերտ առևտրային ու ոչ միայն առևտրային կապերի մեջ գտնվող վենետիկցիներն այնքան են սիրել ու վստահել նրանց, որ Վենետիկի ամենակենտրոնական հատվածներից մեկում դոժերից մեկն այս տարածքը նվիրել է բարեկամ հայերին: 11-րդ դարից Վենետիկում հաստատված հայ համայնքի համար տարածքը սկզբում ծառայել է որպես մշակութային օջախ և կրել «Հայոց տուն» անվանումը:

Վենետիկյան այս թաղամասում միջնադարում բացառապես հայեր էին ապրում: Բոլոր տները պատկանում էին հայերին, այդ պատճառով փողոցը ստացել է Հայկական փողոց՝ Galli dell Armeni անվանումը:

© Sputnik / Sara GalstyanՎենետիկի հայկական թաղամասը
Армянский квартал в Венеции - Sputnik Արմենիա
Վենետիկի հայկական թաղամասը

Ու հենց նույն փողոցում հառնում էր հայերի հավաքատեղին, նրանց ինքնության պահպանման երաշխիքը՝ «Հայոց տուն» մշակութային օջախը:

1496թ.ին խոշոր հրդեհը հիմնահատակ ավերել է «Հայոց Տունը»: Բայց վենետիկահայերը չեն հանձնվել, փոխարենը նրանք փայտաշեն մատուռ են կառուցել, որն էլ դարերի ընթացքում վերափոխվել է քարաշեն եկեղեցու: Ու միայն 1680թ.-ի վերակառուցումից հետո եկեղեցին ստացել է վերջնական, ներկա տեսքը՝ երեք խորանով, գմբեթավոր՝ վենետիկյան բարոկկո ոճով։

Կաթոլիկ հայերին ծառայող կաթողիկե Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին 1740 թվականին անցնում է Մխիթարյան Միաբանության ենթակայության տակ: Այն առ այսօր պատկանում է Վենետիկի Սուրբ Ղազարում 1717 թվականից գործող Մխիթարյան միաբանությանը:

© Sputnik / Sara GalstyanՍուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախամուտքի գերեզմանաքարերը
Армянская церковь Сурб Хач Айоц в Венеции. Магильные плиты - Sputnik Արմենիա
Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախամուտքի գերեզմանաքարերը

Ինչպես ընդունված է հայոց եկեղեցիներում, Սուրբ Խաչի նախամուտքում էլ գերեզմանաքարեր են. այստեղ հանգչում են այն երևելիները, ովքեր ներդրում են ունեցել մշակութային օջախի ու եկեղեցու կառուցման ու պահպանման գործում:

Այսօր, ցավոք, Սուրբ Խաչ հայոց եկեղեցին բաց է լինում միայն ամսվա վերջին կիրակի օրերին: Այդ օրերին այստեղ սակավաթիվ հայ համայնքի ու նաև հայկական հոգևոր կյանքով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար պատարագ է մատուցվում:

© Sputnik / Sara GalstyanՎենետիկի Բիենալեյում ներկայացված Ժան Պողոսյանի՝ կրակով ու մոխրով արված գործերից մեկը
Работа, представленная армянским участником венецианского биеннале Жаном Погосяном - Sputnik Արմենիա
Վենետիկի Բիենալեյում ներկայացված Ժան Պողոսյանի՝ կրակով ու մոխրով արված գործերից մեկը

Բարեբախտաբար, Վենետիկում էի հայտնվել այն ժամանակահատվածում, երբ եկեղեցում ցուցադրվում էր Վենետիկի այս տարվա Բիենալեի հայկական տաղավարի մի հատվածը, և այն գրեթե միշտ բաց էր:

Բիենալեի մյուսը հատվածը Վենետիկի Մուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահում էր: Լավագույն տասնյակի մեջ հայտնված մեր տաղավարում հիմնականում ցուցադրված են Ժան Պողոսյանի կրակով ու մոխրով արված ինքնատիպ գործերը:

© Sputnik / Sara GalstyanՎենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին - Sputnik Արմենիա
1/11
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին
© Sputnik / Sara Galstyan Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին - Sputnik Արմենիա
2/11
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին
© Sputnik / Sara GalstyanՎենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու մուտքի իտալերեն ցուցանակը
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու մուտքի իտալերեն ցուցանակը - Sputnik Արմենիա
3/11
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու մուտքի իտալերեն ցուցանակը
© Sputnik / Sara GalstyanՍյուզի Առաքելյան
Սյուզի Առաքելյան - Sputnik Արմենիա
4/11
Սյուզի Առաքելյան
© Sputnik / Sara GalstyanՎենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Մուրադ Ռափաելյան վարժարան
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Մուրադ Ռափաելյան վարժարան - Sputnik Արմենիա
5/11
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Մուրադ Ռափաելյան վարժարան
© Sputnik / Sara GalstyanՎենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ - Sputnik Արմենիա
6/11
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ
© Sputnik / Sara GalstyanԺան Պողոսյանի գործերի ցուցադրության պաստառը Վենետիկում
Ժան Պողոսյանի գործերի ցուցադրության պաստառը Վենետիկում - Sputnik Արմենիա
7/11
Ժան Պողոսյանի գործերի ցուցադրության պաստառը Վենետիկում
© Sputnik / Sara GalstyanՄուրադ Ռափաելյան վարժարանը Վենետիկում
Մուրադ Ռափաելյան վարժարանը Վենետիկում - Sputnik Արմենիա
8/11
Մուրադ Ռափաելյան վարժարանը Վենետիկում
© Sputnik / Sara GalstyanՄուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը
Մուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը - Sputnik Արմենիա
9/11
Մուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը
© Sputnik / Sara GalstyanՄուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը
Մուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը - Sputnik Արմենիա
10/11
Մուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը
© Sputnik / Sara GalstyanՎենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ - Sputnik Արմենիա
11/11
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ
1/11
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին
2/11
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցին
3/11
Վենետիկի Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու մուտքի իտալերեն ցուցանակը
4/11
Սյուզի Առաքելյան
5/11
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Մուրադ Ռափաելյան վարժարան
6/11
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ
7/11
Ժան Պողոսյանի գործերի ցուցադրության պաստառը Վենետիկում
8/11
Մուրադ Ռափաելյան վարժարանը Վենետիկում
9/11
Մուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը
10/11
Մուրադ Ռափաելյան վարժարանի Հայելիներով սրահը
11/11
Վենետիկի Բիենալեում ներկայացված Ժան Պողոսյանի գործերից. Սուրբ Խաչ Հայոց եկեղեցու նախասրահ

Իսկ եկեղեցու պատմությունն, այսօրվա վիճակն ու Բիենալեի հայկական տաղավարի հաջողություններն ինձ սիրով ներկայացրին Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի պատասխանատուներ Եսայի Նահապետյանն, ով նաև եկեղեցու դպիրն է, և Սյուզի Առաքելյանը:

Վենետիկի Սուրբ Խաչ հայոց եկեղեցում վերջին քայլն արցունքակալված աչքերով գրառումս է՝ իրենց հյուրերի մատյանում: Եվ ինչպես կարող է հպարտությունից լացը չսեղմել կոկորդդ, երբ աշխարհի ցանկացած անկյունում հանդիպում ես հայկական հետքի: Ամենուր հայտնվելով՝ մեր հայրենակիցները շենացրել, ստեղծել են մշակութային, կրթական ու հոգևոր օջախներ, որ այնտեղ հայտնվողներն, անպայման, զգան՝ այստեղ հայերն են եղել ու կան:

 

Լրահոս
0