00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցին փոքր հայրենիք է դրսում. Վրաստանի հայերը

© Sputnik / Aram Nersesyan Предстоятель Грузинской епархии Армянской Апостольской церкви епископ Вазген Мирзаханян в гостях у Sputnik Армения
Предстоятель Грузинской епархии Армянской Апостольской церкви епископ Вазген Мирзаханян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանը չի կարելի պատկերացնել առանց հայերի, քանի որ նրանք վրացական կոլորիտի անքակտելի մասն են։ Հայերը դարեր շարունակ բնակվում են Վրաստանում։ Sputnik Արմենիան պատմում է հայ համայնքի ձեռքբերումների և խնդիրների, ինչպես նաև եկեղեցու հետ հարաբերությունների մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայերը վաղեմի ժամանակներից բնակվում են Վրաստանի տարածքում` տարբեր ժամանակահատվածներում բարձր պաշտոններ զբաղեցնելով, ակտիվ մասնակցություն ունենալով բնակչության բոլոր խավերի կյանքում։ Այդ միտումը պահպանվել է նաև այսօր, չնայած նրան, որ Վրաստանում բնակվող հայերի քանակը մի քանի անգամ նվազել է։

«1914թ-ի տվյալներով` Վրաստանում գործել է 145 եկեղեցի, որտեղ ծառայել է 355 հոգևորական։ Վրաստանի տարածքում գործել են բազմաթիվ հայկական դպրոցներ, հիվանդանոցներ և մշակույթի տներ», — ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Մենք այսօր այլ պատկեր ենք տեսնում. Թբիլիսիում գործում է երկու եկեղեցի, մեկը` Բաթումում և շուրջ 56 եկեղեցի՝ Սամցխե-Ջավախեթի և Քվեմո-Քարթլի շրջաններում։ Բաթումի, Թբիլիսիի և Ջավախքի եկեղեցիներին կից ակտիվ գործում են մշակութային կենտրոններ։

Եկեղեցին որպես Հայաստանի խորհրդանիշ

Վրաստանի հայ համայնքի կյանքում հատուկ դեր է խաղում եկեղեցին, որը յուրօրինակ փոքր Հայաստան է պատմական հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցների համար։

Президент Армении Серж Саргсян и премьер-министр Грузии Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի «Բարեկամության կամուրջը» կկառուցվի 2 տարում

«Եկեղեցու և հոգևոր այրերի առաքելությունը մեր հայրենակիցների ազգային ինքնությունը պահպանելն է։ Հայաստանից հեռու մենք նույնպես դառնում ենք հասարակական գործիչներ»,- ասաց Միրզախանյանը։

Նա խոստովանեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, վերջին տարիներին եկեղեցին կարողացել է վերադարձնել հայերին դեպի իրենց ավանդույթները։ Եպիսկոպոսը հաջողության բանաձևը համարում է ավանդույթների պահպանումը և վերականգնումը։ Նա նշեց, որ վիրահայերի հետ աշխատելն ավելի հեշտ է, քանի որ նրանք միշտ սերտորեն կապված են եղել ինչպես Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, այնպես էլ Հայաստանի հետ։

Եկեղեցին երկրի սահմաններից դուրս բնակվող հայերի համար հոգևոր կենտրոն է, որը գրավում է երիտասարդությանը, քանի որ այստեղ կարելի է հանդիպել հայերի հետ, շփվել։

«Երիտասարդության մեջ մեծ հետաքրքրություն են առաջացնում եկեղեցուն կից գործող մշակութային կենտրոնները, որտեղ դասավանդում են ազգային պարեր, երգեր, հայոց լեզու», — նշեց Միրզախանյանը։

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար ուխտագնացություն են կազմակերպում դեպի Հայաստան և Ղարաբաղ։

Լեզուն իմ ընկերն է

Համայնքի միակ գլոբալ խնդիրը հենց երկրում ցածր կենսամակարդակն է և լեզվական արգելքը։ Եթե Թբիլիսիի հայերն ավելի ինտեգրված են վրացական միջավայրում, ապա Ջավախքում ապրող հայերի մոտ մինչև հիմա կան լեզվական խոչընդոտներ։

Национальный архив. Деньги Первой армянской республики - Sputnik Արմենիա
Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետությունները. սահմանների բաժանում և ընդհանուր արժույթ

«Լավ է, որ վրացական կառավարությունն ավելացրել է հայկական դպրոցներում վրացերենի դասավանդման ժամերը»,- ասաց Միրզախանյանը։

Նրա խոսքով` վրացերենի լավ իմացությունը չի խանգարի հայերին պահպանել ազգային ինքնությունը։

«Մենք պատարագները և ժամերգություններն անցկացնում ենք միայն հայերենով։ Բացառություն են կազմում հայերի ամուսնություններն արտասահմանցիների հետ, բայց այդ ժամանակ էլ պատարագից հետո օտար լեզվով բացատրություններ են լինում»,- ասաց Միրզախանյանը։

Հայերը բնակվում են Վրաստանում դեռ մ.թ.ա. 2-րդ դարից` Արտաշեսյանների կառավարման շրջանից։ Քրիստոնեություն ընդունելուց հետո հայերը և վրացիներն աղոթել են մի եկեղեցում։

5-րդ դարում Վարդան Մամիկոնյանի դուստրը` Շուշանիկը, հատուկ հրաման է հրապարակել, որի համաձայն՝ Վրաստանի բոլոր եկեղեցիներում պատարագները պետք է անցկացվեն երկու լեզվով` հայերեն և վրացերեն։ Ուստի, մինչև 7-րդ դարը, երբ պառակտում է եղել երկու եկեղեցիների միջև, հայերն առանձին եկեղեցի չեն ունեցել Վրաստանի տարածքում։

ՀԱԵ Վիրահայոց թեմը ձևավորվել է 12-րդ դարում` Վրաստանի Դավիթ Շինարար արքայի կառավարման ժամանակներից։ Հենց այդ շրջանում Վրաստանում կառուցվել են հարյուրավոր հայկական եկեղեցիներ։

Լրահոս
0