00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը յոթ ծովից այն կողմ, կամ ինչո՞ւ է հայկական եկեղեցին ամենահինը Սինգապուրում

© Sputnik / Lusine AdamyanЦерковь Святого Григория Просветителя (Сингапур)
Церковь Святого Григория Просветителя (Сингапур) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև ժամանակակից հայաստանցիները դեռ լիովին չեն բացահայտել Սինգապուրը, այդուհանդերձ այդ երկրի պատմությունը սերտորեն կապված է հայերի գործունեության հետ։

Բազմաթիվ երկնաքերերով ժամանակակից քաղաք-պետությունը, որը 30 տարվա ընթացքում հեղափոխություն կատարեց տնտեսության մեջ՝ ՀՆԱ-ի մակարդակը 400-ից հասցնելով 12 հազար դոլարի… Թերևս սա այն ամենն է, ինչ մենք գիտենք այս երկրի մասին, որը փռվել է Ասիայի հարավարևելյան կղզիների վրա։

Сирийские повстанцы - Sputnik Արմենիա
Ոչնչացման «դամոկլյան սուրը». ինչպես են հայերը գոյատևում Մերձավոր Արևելքում

Սակայն ավելի մանրամասն ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ այդ առաջադեմ պետությունում կա հայկական փողոց ու նաև հայկական եկեղեցի, որը երկրի հնագույն քրիստոնեական տաճարն է։ Հայկական հետքն «Առյուծների քաղաքում» այսքանով չի ավարտվում… Աշխարհի ամենահայտնի հյուրանոցներից մեկը՝ սինգապուրյան The Raffles Hotel-ը, հիմնել են Սարգիս եղբայրները։ Այսօր մեզ ճանաչում ու ազդեցություն ունեցող The Straits Times թերթը սկսել է հրապարակել Խաչիկ Մոզեսը։ Նույնիսկ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը, ստացել է Աշխեն Հովակիմյանը… Հատկանշական է, որ չնայած մեծ ձեռքբերումներին, Սինգապուրի հայ համայնքը երբեք մեծ չի եղել…

Սկիզբ

Հայերը Մալայան թերակղզում, այդ թվում Սինգապուրում հայտնվել են դեռևս XVII դարում։ Սակայն նրանք այդ հողում կարևոր դեր են ստացել գաղութացումից հետո, երբ 1819 թվականին Բրիտանական կայսրության ականավոր պետական գործիչ Թոմաս Ստեմֆորդ Ռաֆըլզը իրավունք ստացավ բնակատեղի հաստատել Մալայան թերակղզու հարավային մասում։ Հինգ տարի անց Սինգապուրը բրիտանական գաղութ դարձավ։

Կղզիների նոր բնակիչների շարքում կային նաև մեր հայրենակիցները, որոնք հիմնականում եկել էին Պարսկաստանից, Հնդկաստանից ու Ճավա կղզուց։ Նրանք ամենաաննշան խումբն էին կազմում (1834 թվականին Սինգապուրում 44 հայ կար), բայց ակտիվորեն մասնակցում էին գաղութի հասարակական կյանքին։

Ինչպես հայտնի է, երբ որևէ տեղ մի խումբ հայ է հավաքվում, այնտեղ անմիջապես հայկական եկեղեցի է հայտնվում։ Արդեն 1835 թվականին փոքր համայնքը նեոկլասիցիզմի ոճով տաճար կառուցեց, որը մեկ տարի անց օծվեց, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սինգապուրի առաջին քրիստոնեական եկեղեցին դարձավ։ Հետաքրքիր է, որ եկեղեցին նաև գաղութի առաջին շինություն էր, որտեղ 1909 թվականին էլեկտրականություն անցկացվեց։

© Sputnik / Lusine AdamyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը
Двор церкви Святого Григория Просветителя. Мемориальные надгробия известных армян Сингапура, перенесённые сюда в 1988 году. - Sputnik Արմենիա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը

Եկեղեցին «Առյուծների քաղաքի» ազգային հուշարձան է ճանաչվել։ Թեև այն մշտական չի աշխատում, տարեկան երկու-երեք անգամ այնտեղ են այցելում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն ու ժամերգություն անցկացնում։

Ասիական երկիր այցելած Լյուսին իր տպավորությունները պատմեց Sputnik Արմենիան։

«Սինգապուր գնացել էինք մեծ խմբով։ Նախօրոք գիտեինք, որ այնտեղ հայկական եկեղեցի կա ու, բնականաբար, առաջին հերթին այնտեղ գնացինք։ Եկեղեցին շրջապատված է գեղեցիկ այգով, իսկ այգին` երկնաքերերով։ Դա քաղաքի լավագույն հատվածն է։ Բարձրահարկ շենքերով շրջապատված եկեղեցու տարածքն ասես փոքրիկ օազիս լինի», — ասաց Լյուսին։

Նրա խոսքով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հայտնի Raffles հյուրանոցի մոտակայքում է գտնվում։

Ընդհանուր առմամբ մեր հայրենակիցները հատուկ դերակատարություն են ունեցել երկրի հյուրանոցային ու ռեստորանային բնագավառում։ Հայերը 11 հյուրանոցի ու բազմաթիվ պանսիոնների ու ռեստորանների սեփականատերեր են եղել։ Իսկ լեգենդար Raffles հյուրանոցը Սարգիս եղբայրները հիմնել են 1887 թվականին…

© Sputnik / Lusine AdamyanՀայկական փողոց Սինգապուրում
Армянская улица в Сингапуре - Sputnik Արմենիա
Հայկական փողոց Սինգապուրում

Ամերիկացի հայտնի հետազոտող ու ծովային սպա Չարլզ Ուիլքսը Սինգապուր այցելելուց հետո գրել է․ «Ամենահարգվածը հայերն են, նրանք կղզու գլխավոր վաճառականներից են։ Քիչ են, բայց ազդեցիկ իրենց հարստության շնորհիվ․ շատ հաճելի ազգ է։ Հագնվում են անգլիացու պես, սովորաբար լավ են խոսում անգլերեն ու պորտուգալերեն»։

Լյուսին, թերևս, հենց այս մարդկանց ժառանգներին է հանդիպել Սինգապուրում։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (որը հիմա որպես մշակութային օբյեկտ է ծառայում) բանալիները մի մարդու մոտ էին, որի հետ այնտեղ ծանոթացանք։ Նա զտարյուն հայ էր, բայց մայրենի լեզվին չէր տիրապետում, հայրենիքի հետ ոչ մի կապ չուներ, բայց շատ էր սիրում հայկական մշակույթն ու քարոզում էր այն հարազատ Սինգապուրում, ծանոթներին ու բարեկամներին եկեղեցի էր բերում» — պատմեց Լյուսին։

Նա նշեց, որ երկրում բնիկ հայեր քիչ կան, և նրանք առանձնահատուկ դեր չունեն հասարակական կյանքում։

Ներկա

1820 —ից 2002 թվականների ընթացքում Սինգապուրում մոտ 650 հայ էին ապրում, ընդ որում՝ նրանցից միայն 462-ն էին հինգ տարուց ավելի բնակվում այնտեղ։ Համայնքը սկսել էր ցրվել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, երբ երիտասարդները գնացել էին բրիտանական բանակում ծառայելու։ Մինչ ճապոնական բանակը կգրավեր երկիրը, որոշ հայերը հասցրին Ավստրալիա տեղափոխվել։ Իսկ ում չհաջողվեց հեռանալ, որպես բրիտանական հպատակ ուղարկեցին ճամբարներ, որտեղ վատ պայմանների պատճառով շատերը մահացան։ Մյուս կողմից էլ՝ համայնքի ներսում ամուսնության համար զուգընկերների պակասը համայնքի ներկայացուցիչների ձուլման պատճառ դարձավ։

Այսօր երկրում մոտ 200-300 բնիկ հայեր կան։ Հիմնականում խառն ամուսնությունների արդյունքում ծնվածների հետնորդներն են, որոնք կորցրել են կապը հայրենիքի հետ ու չեն խոսում մայրենի լեզվով։ Մի քանի տասնյակ հայ սփյուռքի ներկայացուցիչ են ու շատ քիչ են Հայաստանից գնացածները, որոնք ժամանակավոր են Սինգապուրում ու աշխատանքի բերումով են այնտեղ տեղափոխվել։

Լրահոս
0