00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Միլանն էլ է «Մանչեսթեր», կամ ինչպես են իրականանում Մխիթարյանի երազանքները

© Sputnik / Asatur YesayantsМатч Армения - Польша
Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ատամներն իրար սեղմելով աշխատել, երբ ցավ ես զգում կամ երբ չես ուզում աշխատել, և աշխատել առաջին հերթին ինքդ քեզ վրա, հասկանալ, թե քեզանից հատկապես ինչ են ակնկալում, ու արդարացնել այդ սպասումները: Այդ ամենը Հենրիխ Մխիթարյանը շատ լավ է հասկանում ու նույնքան լավ կարողանում է իրագործել, համոզված է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Հենրիխ Մխիթարյանը Երևանի «Փյունիկի» կազմը համալրեց, երբ արդեն լավ դպրոց էր անցել և տարբերվում էր բոլոր համախմբակիցներից ու հակառակորդներից: Այն ժամանակ կարևորը ձեռք բերածը չկորցնելն էր։

10 տարեկան էր, երբ ֆուտբոլն ամբողջությամբ լցվեց նրա կյանք, և մարդիկ սկսեցին տղայի համար մեծ ապագա կանխագուշակել: Դեռ «Փյունիկից» առաջ մայրը համարձակ քայլ արեց` գրեթե կես տարով նրան ուղարկելով նրան Բրազիլիա, որպեսզի որդին մարզվի «Սան Պաուլու» հայտնի ակումբի մանկական թիմում:

Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - Манчестер Юнайтед - Sputnik Արմենիա
«Բորուսիան» Հենոյի համար կպայքարի «Ինտերի» հետ

«Իմ կյանքի ամենահետաքրքիր փուլերից մեկն էր, որովհետև ես ընդամենը երկչոտ տղա էի, որն ընդհանրապես պորտուգալերեն չէր խոսում: Բայց ինձ համար միևնույն էր, ես ուղևորվում էի ֆուտբոլային դրախտ: Երազում էի Կակայի պես խաղալ, իսկ Բրազիլիան այդ կրեատիվ ոճի՝ ջինգայի հայրենիքն էր: Ուղևորությունից առաջ երկու ամսում պորտուգալերեն սովորեցի, բայց երբ հասա Սան Պաուլու, հասկացա, որ սովորելն ու մարդկանց հետ խոսելը տարբեր բաներ են»,- հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Հենրիխը:

Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկից» շատ արագ հեռացավ, որովհետև հայկական առաջնության մակարդակը ցածր է, ու խոստումնալից ապագա ունեցող խաղացողը, մնալով այդտեղ, այլևս աճի տեղ չի ունենում, բացի այդ աճի մոտիվացիա էլ չկա: Այդ պատճառով էլ Զապորոժիեի «Մետալուրգը», իսկ հետո Դոնեցկի «Շախտյորը»` փորձառու ու խելացի Լուչեսկուի գլխավորությամբ, ապագայի համար հիանալի ցատկահարթակ դարձան:

Մխիթարյանին փորձում էին հետ պահել «Շախտյոր» տեղափոխվելուց` պատճառաբանելով, թե Դոնեցկի թիմում բազմաթիվ բրազիլացիներ են խաղում, ու նա առաջ գնալ չի կարող: Հենրիխը միայն քմծիծաղեց. ինքն այդ ժամանակ արդեն բավարար չափով բրազիլացի էր: Շատ արագ դարձավ խմբի հեղինակավոր խաղացողն ու բոլորի սիրելին:

Այնուհետև Դորտմունդի «Բորուսիան» էր: Ու դարձյալ նրան համոզում էին չտեղափոխվել՝ գերմանական առաջնությունն աշխարհի ուժեղագույններից է, իբր կկորչես այնտեղ, Հենրիխ, կնստես նստարանին, խաղային պրակտիկայից դուրս կմնաս, կկոտրվես… Բայց թե ինչ եղավ հետո, գիտեն բոլորը, իսկ Հենրիխն ամեն անգամ առիթը բաց չի թողնում, որ երախտագիտություն հայտնի Դորտմունդի մարզիչ Յուրգեն Կլոպին: Նա մարզիկի հանդեպ գրեթե հայրական հոգատարություն էր ցուցաբերում: Մխիթարյանը պատմում է, որ Կլոպը չէր ալարում և առանց ինչ-որ առիթի sms-հաղորդագրություն էր ուղարկում և իր խաղացողին հարցնում` ինչպես են գործերը և ինչպես է իրեն զգում:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Արդեն հայտնի է` որքան գումարով կվաճառեն Հենրիխ Մխիթարյանին

Իսկ հետո արդեն «Մանչեսթեր Յունայթեդն» էր, ու կրկին նույն փաստարկները, միայն թե այս անգամ` ավելի համոզիչ ու հստակ: Անգլիական պրեմիեր լիգան իր խմբերի մակարդակով եվրոպական ակումբային ֆուտբոլի գագաթն է, «Մանչեսթեր-Յունայթեդը» աստղային կազմ ունի, ու այստեղ Հենրիխը հաստատ տաբատ է մաշելու նստարանների վրա: Ու ամենակարևորը` կատաղած, անկանխատեսելի ու քմահաճ մարզիչ Մոուրինյոն, որ եթե մեկին չսիրեց, ուրեմն վերջ:

Սկզբնական ժամանակահատվածում թվում էր, թե կանխատեսումն իրոք իրականանում է. Հենրիխը մի քանի անգամ փոխարինման դուրս եկավ, հետո խաղաց հիմնական կազմում, բայց հենց այդ խաղն ակնհայտ անհաջող խաղաց ու վերջնականապես հայտնվեց պահեստայինների շարքերում՝ նույնիսկ 5-10 րոպեով դաշտ դուրս չգալով: Սա երկու ամսից մի քիչ երկար տևեց, դրան ավելացավ նաև վնասվածքը, իսկ հետո հանկարծ նա հայտնեց հիմնական կազմում ու սկսեց խաղալ: Ժամանակին Իբրահիմովիչ-Մխիթարյան-Մատա եռանկյունուց սարսափում էին ՄՅ-ի բոլոր հակառակորդները: Բայց չէ՞ որ շատերն ասում էին, թե «ինքնասիրահարված» Զլատանը օր ու արև չի տա մեր տղային: Երբեմն օգտակար է սուբյեկտիվ կարծրատիպերը ջարդելը:

Բայց Մոուրինյոյի հետ ամեն դեպքում չստացվեց. սա, իհարկե, մասնավոր կարծիք է, բայց կարծես թե իրոք այդպես է։ Այս տարի Մխիթարյանը կրկին անկում ապրեց, գրեթե նույն սեզոնի ժամանակ, և այժմ ծառացել է մեկ այլ ակումբ տեղափոխվելու խնդիրը։ Հայաստանում ֆուտբոլի ցանկացած սիրահար այս հարցի վերաբերյալ իր պատասխանն ունի։

Ինձ թվում է, որ ամեն ինչ սկսեց Իբրահիմովիչի վնասվածքից. պառակտվեց հիանալի եռյակը, իսկ Զլատանին փոխարինելու եկած Լուկակուի հետ չստացվեց խաղալ։ Չէր էլ կարող ստացվել, քանի որ Մոուրինյոն, չգիտես ինչու, Հենրիխին խաղացնում էր նրա համար բացարձակ օտար դիրքում։ 3-4 խաղի ընթացքում տեսանելի էր, որ Մխիթարյանը, ինչպես միշտ, հարձակման է մղվում դաշտի խորքից և… հանկարծ կանգ առնում, կարծես ինչ-որ բան հիշելով։ Եվ հետ է քաշվում, դեպի դաշտի կենտրոն։

Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Մոուրինյոն «բանտ է ուղարկել» Հենոյին. ծաղրանկար

Բացի այդ, Մխիթարյանը հանդգնեց Մոուրինյոյին չներառել ՖԻՖԱ-ի քվեարկության լավագույն մարզիչների եռյակում` նշելով Զիդանի, Սանտուշի և Սիմեոնեի անունները։ Ի դեպ, նրանց մոտ Մխիթարյանը հիանալի կխաղար, ինչպես և նույն Կլոպի մոտ «Լիվերպուլում», Տուխելի մոտ, Գվարդիոլայի մոտ… Եվ հավանաբար ինքնասիրահարված «առանձնահատուկը» չներեց Մխիթարյանին։

Եվ այստեղ սկսում ես մտածել` մի՞թե Մխիթարյանը դիտմամբ էր Մոուրինյոյին քվեարկությունից դուրս թողել։ Հնարավոր է, որ նա պարզապես անկեղծ պատասխան է տվել, իսկ եթե անկեղծ լինենք, նման իրավիճակում ֆուտբոլից հասկացող մարդկանցից քչերը կքվեարկեին պորտուգալացու օգտին։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, թող վերլուծի։ Այո, Մոուրինյոն երբեմն տպավորիչ արդյունքների էր հասնում, սակայն հերթական թիմը լքելուց հետո իր հետևից այրված անապատ էր թողնում, որը ստիպված էին լինում գրեթե զրոյից վերականգնել։

Սակայն այսպես, թե այնպես, Հենրիխը հերթական անգամ իրականություն դարձրեց իր երազանքը` խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Այո, չստացվեց, բայց մի շարք խաղերում, երբ նա իր տեղում էր խաղում, հիանալի էր դրսևորում իր կարողությունները։

Այժմ նա պետք է նոր ակումբ ընտրի։ Ասում են, որ նա Դորտմունդի «Բորուսիա» կվերադառնա կամ կհամալրի Միլանի «Ինտերի» կազմը. ամեն դեպքում, խոսքը հայտնի ակումբներից որևէ մեկի մասին է։ Կասկած չկա։ Պարզապես Հենրիխը պետք է չսխալվի մարզչի հարցում, մարզիչն «նրանը» պետք է լինի` Կլոպի, Տուխելի կամ Լուչեսկուի նման։

Ի դեպ, վերջին տեղեկությունների համաձայն` խաղացողի գործակալը բանակցություններ է վարում «Ինտերի» հետ, որը պայքարում է իտալական առաջատարը լինելու համար։ «Ինտերը» լավ ավանդույթներ ունեցող ակումբ է, և այդ ակումբում խաղալը պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար։

Генрих Мхитарян и Жозе Моуринью - Sputnik Արմենիա
Վազի՛ր, Միկի, վազի՛ր, կամ ինչու պետք է Մխիթարյանն ազատվի Մոուրինյոյից

Ահա նաև Թուրքիայից են գրում. Ստամբուլի «Բեշիկթաշն» իբր հետաքրքրված է Հենրիխով։ Մխիթարյանը դժվար թե այնտեղ տեղափոխվի, համենայն դեպս, մոտակա 6-7 տարվա ընթացքում։ Մխիթարյանի մակարդակի խաղացողները թուրքական ու չինական ակումբներ են գնում իրենց կարիերայի ավարտին, իսկ նա դեռ ֆուտբոլային ծաղկուն տարիքում է։

Այնպես որ Հենրիխին լավագույն ակումբ և նորմալ մարզիչ է պետք, որ կընդունի նրան բոլոր իր ուժեղ կողմերով և չի փորձի նրա հետ ինչ-որ բան անել (այդ խաղացողին ոչ բնորոշ)։ Իսկ մնացածը Հենրիխն ինքնուրույն կանի։ Չէ՞ որ Մխիթարյանն իր էությամբ, ուղեղից սկսած մինչև ոսկրերը, մարտիկ է, նրա համար «անհնարին» բառը գոյություն չունի: Ատամներն իրար սեղմելով աշխատել, երբ ցավ ես զգում կամ երբ չես ուզում աշխատել, և աշխատել առաջին հերթին քեզ վրա, հասկանալ, թե քեզանից հատկապես ինչ են ակնկալում, ու արդարացնել սպասումները: Եվ այս ամենը Հենրիխ Մխիթարյանը շատ լավ է հասկանում ու նույնքան լավ կարողանում է իրագործել:

Մխիթարյանին դեռ սպասում են ֆուտբոլային հասունացման տարիները: Ամեն դեպքում կարելի է վստահ լինել, որ նա ոչ մի տեղում էլ չի կորչի, որովհետև գիտի` ինչպես են երազանքն իրականություն դարձնում:

Լրահոս
0