ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը շահագրգռված է Հայաստանի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու հարցում։ Այս մասին հայտնում է independent.co.uk–ը։
ԵՐեկ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին կվաճառի 35 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Ինչպես ավել վաղ հայտնել էր The Mirror-ը, Ժոզե Մոուինյոն պատրաստ է հրաժարվել Մխիթարյանից` նրան փոխարինելով «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլով։
Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մխիթարյանը «կանաչ լույս է վառել» Միլանի «Ինտեր» տեղափոխվելու համար։
Վերջին անգամ Մխիթարյանը «ՄՅ»-ի կազմում դաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոնի» դեմ խաղում ընդամենը 20 րոպեով: Դրանից հետո Միկին այլևս խաղադաշտ դուրս չի եկել:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է «ՄՅ»-ի 15 խաղի` Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում դառնալով երկու գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: