00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական խաղում Պուտինի «շախ և մատը». ինչպես կպատասխանեն ամերիկացիները

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин принимает участие в саммите "Группы двадцати" в Гамбурге
Президент РФ В. Путин принимает участие в саммите Группы двадцати в Гамбурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայից ռուսական ՕՏՈՒ հիմնական անձնակազմի դուրս բերման քաղաքական ենթատեքստը բավականին կոնկրետ է և թափանցիկ սիրիական կարգավորման բոլոր մասնակիցների համար։ Տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար պարզապես պետք է հաշվարկել այն, ինչ թելադրում է հասարակ տրամաբանությունը, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Եթե Արևմուտքը դուրս բերի իր ուժերը Սիրիայից, ապա չի վերադառնա տասնյակ տարիներ։

Իսկ տրամաբանությունը հետևյալն է հուշում։ Նույնիսկ ռուսական ՕՏՈՒ–ը, որոնք հրավիրվել են երկրի օրինական իշխանությունների կողմից, կարծում են, որ ավարտել են Սիրիայում միջազգային ահաբեկչությունը ոչնչացնելու իրենց առաքելությունը և հեռանում են իրենց մշտական տեղակայման վայրը։

Президент РФ В. Путин - Sputnik Արմենիա
Ռուսները դուրս կգան Սիրիայից. հրամանն արձակված է

Իսկ նրանց մասին, ում պաշտոնական Դամասկոսը չի հրավիրել, նույնիսկ խոսելն է ավելորդ։ Օրինակ` արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի մասին, որը գլխավորում են Ամերիկայի Միացյալ նահանգները և որը սեփական նախաձեռնությամբ է որոշում կայացրել պայքարել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ` առանց երկրի կառավարության համաձայնությունը հարցնելու։

Եվ այժմ, երբ նույնիսկ Սիրիայի հրավիրած և սպասված հյուրը (Ռուսաստանի ՕՏՈՒ–ն) հասկանում է, որ մարտական խնդիրն իրականացրել է, և ժամանակն է կարգավորման գործընթացը տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ, արևմտյան կոալիցիան հանկարծ սկսել է կառչել ամեն ինչից, միայն թե իր զորքերը դուրս չբերի ինքնիշխան երկրի տարածքից։

Արևմուտքի տեսանկյունից նման պահվածքն ավելի քան հասկանալի է։ Միացյալ Նահանգները հիանալի հասկանում է, որ թույլ տալով իրենց դաշնակիցներին (ԻՊ և «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորումներին) պարտվել սիրիական կանոնավոր բանակի մարտի դաշտում, որին աջակցել են Իրանի կամավորներն ու Ռուսաստանի ՕՏՈՒ–ն, նրանք այդպիսով լիովին կպարտվեն այդ արշավում։

Եվ եթե հիմա իրենց ստորաբաժանումները դուրս բերեն Սիրիայից, դա երկար ժամանակով կլինի` տասնյակ տարիներով, քանի որ նրանք այդպես էլ իրենց հիմնական նպատակին չհասան` գահընկեց չարեցին նախագահ Բաշար Ասադին։ Այսպիսով` իրենց ազդեցությունը կկորցնեն ամբողջ Մերձավոր Արևելքում։

Անկոչ հյուրը անհամ բան է

Ահա այդ պատճառով էլ Թրամփը կոնգրեսականներին բացատրում է, թե ինչու էին ամերիկյան զորքերը ստիպված «սահմանափակ թվով հարվածներ հասցնել սիրիական կառավարությանն ու կառավարամետ ուժերին»։

Иракские курды - Sputnik Արմենիա
Սիրիայի քրդեր. Ռուսաստանի շահերը Սիրիայում, ի տարբերություն Ամերիկայի շահերի, պարզ են

«Այդ հարվածները օրինական միջոց էին հակազդելու ակնհայտ սպառնալիքներին` ԱՄՆ–ի ուժերի և նրանց գործընկերների համար, որոնք մասնակցում էին այդ արշավին», – գրված է նախագահական նամակում, որի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Այսինքն` եթե հետևենք Ամերիկայի նախագահի տրամաբանությանը, ապա նրա երկրի զորքերն իրավունք ունեն Սիրիայի կառավարական բանակի ուղղությամբ, որում անօրինական են գտնվում, հարվածներ հասցնել։ Կա՞ որևէ տրամաբանություն։ Բացարձակ։

Ամերիկայի նախագահի մտքերն է կրկնում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին` պնդելով, որ «Սիրիայում հակամարտությունը շարունակվում է, եթե նույնիսկ ոմանք ցանկանային պնդել, որ այն ավարտվել է։ Մենք շատ լավ գիտենք, որ տեղում դեռ շարունակվում են մարտական բախումները, դեռ հարձակումներ են իրականացվում քաղաքացիական անձանց վրա»։

Դե, նախ հասկանալի է, որ խոսելով «ոմանց» մասին, ովքեր «կցանկանային», որ ռազմական հակամարտությունն ավարտված լիներ, տիկինը նկատի ունի պաշտոնական Դամասկոսին։ Այսինքն` այն ուժերը, որոնք ըստ օրենքի երկրում իշխանություն ունեն, ի տարբերություն արևմտյան անկոչ հյուրերի, որոնք, ինչպես հայտնի է «թաթարից էլ վատն են»։

Եվ երկրորդ`եթե հետևենք արևմտյան գործիչների տրամաբանությանը, ապա ստացվում է` և՛ Թրամփը, և ՛ Մոգերինին ստիպված են խոստովանել, որ արևմտյան կոալիցիայի զորքերը Սիրիա էին մտցվել ոչ միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ կռվելու համար։

Արևմուտքը Սիրիայում` ինտերվենցիա է

Եկեք իրերն իրենց անուններով կոչենք` Արևմուտքին անհրաժեշտ էր, որ Ասադը հեռանար, իսկ Սիրիայում իշխանության գար նա, ով հլու հնազանդ կկատարեր Ամերիկայի և Եվրոպայի հրամանները։

Владимир Путин и Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը և Պուտինը հանդես են եկել Սիրիայում հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Այսպես կոչված «չափավոր» սիրիական ընդդիմությունը դա անել չէր կարող և նրան օգնել էր պետք։ Այդ պատճառով էլ Արևմուտքը մտցրեց իր զորքերը` անկախ պաշտոնական Դամասկոսի բողոքների։

Իսկ միջազգային ահաբեկչությունը` պարզապես պատճառ էր։ Իրականում, երբ պարզվեց, որ նույնիսկ արևմտյան կոալիցիայի օգնությամբ սիրիական ընդդիմադիր ուժերին չհաջողվեց գահընկեց անել Ասադին, Արևմուտքը թույլ տվեց իր ենթականերին գործակցել ահաբեկչական խմբավորումների հետ։

Ահա թե որտեղից արևմտյան սպառազինությամբ լի այդ պահեստները, որոնք, ԻՊ գրոհայիններից ազատագրելով բնակավայրերը, հայտնաբերում էին սիրիական կանոնավոր բանակի զինվորները։

Հավանաբար, Արևմուտքը որոշել էր, որ ահաբեկչության դեմ պատերազմել հնարվոր կլինի, երբ ԻՊ ջիհադականները կօգնեն օրինական իշխանությանը Դամասկոսում գահընկեց անել։

Սիրիայի օրինական իշխանությունների խնդրանքին դրական պատասխանելու Ռուսաստանի որոշումը խառնեց և՛ արևմտյան կոալիցիայի, և՛ բուն «չափավոր ընդդիմության» ծրագրերը։

Եվ այսօր, երբ արևմտյան քաղաքական գործիչները` սկսած Թրամփից և Մոգերինիից և վերջացրած Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանով, խոսում են բացառապես այն մասին, որ պատերազմը չի ավարտվել, որ Ռուսաստանը նվազագույն ջանք ու միջոց է ներդրել, որպեսզի Սիրիայում վերացնի միջազգային ահաբեկչությունը, և որ ձախակողմյան Եփրատը ահաբեկիչներից ազատել է միայն ու միայն արևմտյան հակաահաբեկչական կոալիցիային. այդ ամենը կեղծիք է։

Արևմուտքն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի կառչի որևէ բանից և Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս չբերի, քանի որ իրենց գոյությունն այնտեղ բացարձակ հակաահաբեկչական արշավ չէր, այլ անկեղծ ինտերվենցիա` ուղղված երկրի օրինական ճանապարհով ընտրված ղեկավարության դեմ։

Այսօր, երբ ռուսական ՕՏՈՒ–ն իր մարտական խնդիր իրականացրել է, այսինքն` փրկել ու մաքրել է Սիրիայի տարածքը միջազգային ահաբեկչներից, արևմտյան քաղաքական գործիչներին արդեն բավական դժվար կլինի բացատրել իրենց զինված ուժերի ներկայությունն այնտեղ։ Կամ պետք է խոստովանեն, որ ինտերվենցիա էին իրականացնում, և որ իրականում մարտնչում էին (և մարտնչում են) ոչ թե ահաբեկչության, այլ օրինական նախագահ Ասադի դեմ, կամ պետք է հեռանան այնտեղից։ Ահա թե ինչպիսին է Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման ենթատեքստը, թեև պաշտոնական Դամասկոսը Ռուսաստանին ամենևին էլ չի շտապեցնում, ի տարբերություն ամերիկացիների։

Լրահոս
0