00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայի քրդեր. Ռուսաստանի շահերը Սիրիայում, ի տարբերություն Ամերիկայի շահերի, պարզ են

© AFP 2024 / SAFIN HAMEDИракские курды
Иракские курды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրդստանի դեմոկրատական միություն կուսակցության նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը և մոտ 20 քաղաքական կուսակցություն կանանց և երիտասարդական կազմակերպություններ միավորող Սիրիայի Ժողովրդավարական խորհրդի համանախագահ Իլհամ Ահմեդը Sputnik–ին տված հարցազրույցում մեկնաբանեցին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ Սիրիայի քրդերի հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Քրդստանի դեմոկրատական միություն կուսակցության նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը Sputnik–ին տված հարցազրույցում մեկնաբանեց սիրիական քրդերի հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ–ի հետ, ինչպես նաև Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են քրդերի հետ քննարկելու նրանց ինքնավարություն տրամադրելու հարցը։

Президент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Ո՞վ է աչք դրել Հայաստանի վրա. «հարված մեջքից» կամ Երևանը վահան դարձավ Իրանի համար

Սիրիական Քոբանի քաղաքում Sputnik–ի հարցին պատասխանելով` Մուսլիմը հայտարարեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն իրենց շահերն ունեն Սիրիայում, ընդ որում, Մոսկվայի շահերն ավելի ակնհայտ են, իսկ Վաշինգտոնի շահերը հստակ բնույթ չեն կրում, այդ պատճառով ոչ բոլորը գիտեն դրանց մասին։

«Մենք հարաբերություններ ենք պահպանում Ռուսաստանի հետ։ Մոսկվայում է գտնվում մեր ներկայացուցչությունը։ Ռուսաստանը Սիրիայում իր շահերն է հետապնդում, որոնք պարզ ու հստակ են։ ԱՄՆ–ը նույնպես այստեղ իր շահերն է հետապնդում, սակայն ոչ բոլորն են տեղյակ այդ մասին, քանի որ ամերիկացիների շահերը հստակ ուրվագծված չեն։ Մինչդեռ, Սիրիայում և Մերձավոր Արևելքում, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ներկայության պատճառը հայտնի է»,– ասաց Մուսլիմը։

Սիրիայի օրինական ղեկավարությանը` ի դեմս Բաշար Ասադի, Ռուսաստանի աջակցությունն անվանել է «աջակցություն ռեժիմին»։ Մուսլիմը խոստովանել է, որ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում նպաստել է ուժերի հավասարակշռության փոփոխմանը։

«Սիրիայում ուժերի հավասարակշռությունն, իսկապես, փոխվեց երկրում Ռուսաստանի հայտնվելուց հետո։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գոյություն ունեին դեռ Սիրիայում նրա ներկայությունից առաջ։ Մենք հույս ունենք, որ հենց Ռուսաստանը հիմնական դերակատարում կունենա սիրիական հարցը ժողովրդավարական ճանապարհով լուծելու ուղղությամբ»,– ընդգծեց նա։

Նշելով, որ Ռուսաստանի և սիրիական քրդերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, Մուսլիմը հայտարարեց.

«Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ։ Կարծում ենք, որ Ռուսաստանը լուրջ ազդեցություն կարող է ունենալ Սիրիայի ռեժիմի վրա։ Այն կարող է որոշակի դեր խաղալ ճգնաժամային վիճակին ժողովրդավարական ճանապարհով լուծում տալու հարցում»։

Հիշեցնելով Ժնևում և Աստանայում ընթացող բանակցություններին Սիրիայում քրդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին ներգրավելու Ռուսաստանի փորձի մասին, Մուսլիմն ասաց.

«Կարևոր էր, երբ ռուսական իրավասու անձինք հայտարարեցին, որ անհնար է լուծել սիրիական հարցը Ժնևում առանց քրդերի մասնակցության,սակայն դա պետք է կիրառվի նաև գործնականում։ Այն փաստը, որ քրդական կողմը ներգրավված չէր բանակցային գործընթացին, կանգնեցրեց սիրիական հարցի հանգուցալուծումը։ Բացի այդ, գործընթացից հեռացվեցին ոչ միայն Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերը, այլև արաբները»։

Город Эрбиль, иракский Курдистан - Sputnik Արմենիա
Հանրաքվեի հետքերով. Քրդստանի հայկական համայնքը` ինքնությունը պահպանելու պայքարում

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի` քրդերին ինքնավարության տրամադրելու հարցի վերաբերյալ սիրիական իշկանությունների կողմից հավանական քննարկման մասին հայտարարությունը քննադատելով, Մուսլիմը նշել է, որ իրավիճակը կարող է լուծվել միայն սիրիական քրդերի առաջարկած ժողովրդավարական ֆեդերալիզմի համակարգ ստեղծելով։

«Վստահ եմ, որ դա բավարար չէ։ Նրանք, ովքեր մեզ հետ պայքարում են ահաբեկչության դեմ, պայքարում են ոչ միայն քրդերի համար: Այն դիրքորոշումը, որը դիտարկում է միայն քրդական բնակչությանն ինքնավարություն շնորհելու հարցը, անընդունելի է: Մանբիջում, Ռաքքայում և Ալ-Սաուրայում թափվեց ինչպես քրդերի, այնպես էլ արաբների արյունը: Նրանք, ովքեր մեզ հետ կռվեցին, պայքարում էին ոչ միայն քրդերի իրավունքների համար: Նրանք պայքարեցին ժողովրդավարական ֆեդերալիզմի նախագծի համար»,- ասաց Մուսլիմը։

Մուսլիմն ընդգծեց, որ քրդերն աջակցում են Սիրիայում ԴԱԻՇ–ի, ան Նուսրայի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ Ռուսաստանի պայքարին։

«Իսկապես, Սիրիայում իր ներկայության պահից Ռուսաստանը հարվածներ է հասցրել ոչ միայն ԴԱԻՇ–ին, այլև ան Նուսրային։ Մենք կարծում ենք, որ շարիաթական պետություն կառուցել ցանկացող ուժերի և ԴԱԻՇ–ի (որը երազում է խալիֆաթ ստեղծելու մասին)  պայքարը շատ նման է։ Սիրիական ալավիները, ասորիները և այլ փոքրամասնություններ չեն ուզում խալիֆաթի և շարիաթական պետության ստեղծումը»։

Մոտ 20 քաղաքական կուսակցություն, կանանց և երիտասարդական կազմակերպություններ միավորող Սիրիայի Ժողովրդավարական խորհրդի համանախագահ Իլհամ Ահմեդը Sputnik–ին տված հարցազրույցում նույնպես հայտարարեց, որ ձգտում է Ռուսաստանի հետ շարունակել կարծիքների փոխանակումը։

«Մենք ուզում ենք բանակցությունները, որ վարում ենք Ռուսաստանի հետ, իրենց արդյունքները տան, և որպեսզի Ռուսաստանն էլ ավելի մեծ օգնություն ցուցաբերի սիրիական հարցի կարգավորման գործընթացում»,– ասաց նա։

Նշելով, որ Մոսկվան պետք է ավելի մեծ համառություն ցուցաբերի, որպեսզի քուրդ ներկայացուցիչները ներգրավվեն Ժնևում և Աստանայում ընթացող բանակցային գործընթացում, Ահմեդը հայտարարեց. «Ռուսաստանը հասկանում է, որ առանց քրդերի սիրիական հարցը չի կարող լուծվել։ Քրդերը լուրջ ուժ են ներկայացնում Սիրիայում։ Սակայն քուրդ ներկայացուցիչները չեն մասնակցել ո՛չ Ժնևում և ո՛չ էլ Աստանայում տեղի ունեցող բանակցային գործընթացներին։ Այժմ քրդերը մեծ կշիռ ունեն ինչպես քաղաքական ոլորտում, այնպես էլ այլ ոլորտներում։ Ռուսաստանը պետք է համառություն ցուցաբերի և նպաստի նրան, որպեսզի քրդերը բանակցության մաս դառնան»։

Լրահոս
0