00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:31
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Բաղդասարյան․ «Դժվար 90-ականներին ինձ օգնեցին վանեցու արմատները և խորհրդային դպրոցը»

© Sputnik / Asatur YesayantsАра Багдасарян
Ара Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաղդասարյանը հեռացել է առևտրի ոլորտից և զբաղվել սիրած գործով՝ օգնել մարդկանց խաղալ։ Նա շարունակել է գործը նաև փոքրիկ Անդորրայում, որտեղ վերջերս նշանակվել է պատվավոր հյուպատոս։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Գործարար Արա Բաղդասարյանը կրկնակի քարոզիչ է, արտասահմանում՝ Հայաստանի, իսկ տանը՝ Վան քաղաքի, որը մնացել է Արևմտյան Հայաստանում։ Թեև նա Ռուսաստանում նույնպես զգում է իրեն ինչպես տանը, որտեղ ապրել է 20 տարի։ Երկար տարիներ նաև Իսպանիայում է եղել։ Իսկ հիմա էլ` Անդորրայում, որտեղ վերջերս դարձել է Հայաստանի պատվավոր հյուպատոս։ 90-ականներին  թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում շատերն են փորձել կարողություն դիզել կոմերցիայի ոլորտում։ Բայց Բաղդասարյանը վանեցու նման գործնական է, հասկացել է` պետք է անել այն, ինչ սիրում ես։ Իսկ ի՞նչ է նա սիրում։

Эребуни-Ереван 2799 - Sputnik Արմենիա
Ճանաչել Հայաստանը հինգ րոպեում, կամ ինչու է այստեղ ամեն ոք կոչումով նախագահ

«Երբ ստեղծվեց Ինտելեկտուալ մարզաձևերի միջազգային ասոցիացիան (IMSA), ես ուրախությամբ գլխավորեցի դրա բաժանմունքը Ռուսաստանում։ Այն միավորում է շախմատը, շաշկին, բրիջը, գոն (Չինական ավանդական սեղանի խաղ, որտեղ խաղացողի հիմնական նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն ու շրջափակելն է), չինական  շախմատը (սյանցի) և մաջոնգը։ Ի դեպ, Ռուսաստանում ավելի հաճախ են սկսել գո խաղալ։ Լավ կլինի, եթե այդպես լինի նաև Հայաստանում։ Որքան  վաղ է զարգանում երեխայի ինտելեկտը, այնքան լավ։ Չէ՞ որ մեր ժողովուրդն առանց այդ էլ տաղանդավոր է», — ժպտում է Բաղդասարյանը։

Գործարարը դպրոցում շախմատ է խաղացել։ Բաղդասարյանի հայրը՝ շախմատի մեծ սիրահարը, ստիպել է, որ նա նույնպես շախմատ խաղա։ Սակայն Արայի խոսքով՝ ինքն ամբողջությամբ չի ժառանգել հոր այդ գիծը։ Փոխարենն այլ բան է ժառանգել։

«Ես անընդհատ փորձում էի հաջողության հասնել ոչ միայն հորս դուր գալու, այլ նաև նրա հույսերն արդարացնելու համար։ Նրա ուրախությունը շատ կարևոր է ինձ համար։ Մինչև հիմա ինչ էլ որ անեմ, մտովի պատկերացնում եմ, թե հայրս ինչպես կվերաբերվեր դրան։ Կարծում եմ՝ նա հիմա գոհ կլիներ ինձանից», — ասում է Բաղդասարյանը։ Հայրը՝ վանեցիների ընտանիքի հետնորդը, որդուն ուսման է տվել Տարաս Շևչենկոյի անվան ռուսական դպրոց։ Եվ կրկին վանեցու նման պրակտիկ մտածողությամբ` որպեսզի տանը մոտ լինի։

«Ուզում էին, որ մենք փոքր հասակից ինքնուրույն դպրոց գնանք–գանք», — բացատրում է նա։

Խորհրդային դպրոցի տված ամուր գիտելիքները նա մինչև հիմա հիշում է, իսկ դպրոցական տարիների ընկերները մնացել են ամբողջ կյանքում։

«Իմ երկու դասընկերներն օգնել են ինձ վերջին տարիների աշխատանքում, բայց մեզ համար գլխավորն այն ընդհանուրն է, որի հիմա վրա մեծացել ենք», — ասում է նա։

Гегардский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Հայաստան` առանց վիզայի. ինչով մեր երկիրը կարող է գրավել զբոսաշրջիկներին

Ոմանց հետ նրան կապում է դպրոցը, մյուսների հետ՝ արմատները։ Նա մինչև հիմա հպարտանում է վանեցի նախնիներով։ Բոլորովին համաձայն չէ «վանեցիները ժլատ են»  արտահայտության հետ։

«Խելամիտ են, բայց ոչ ժլատ։ Տարբերությունը մեծ է։ Մեր փառավոր համերկրացիները միշտ այդպիսին են եղել։ Ես հպարտանում եմ, որ նրանց շարքում եղել է իմ Նեմրութ պապը՝ Խորհրդային Հայաստանի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը։ Նրա օրինակով ես ուզում եմ ինչ-որ կերպ դրսևորել ինձ, որպեսզի մեր երկրով ավելի շատ հպարտանան», — ասում է նա։

2013թ.-ին Բաղդասարյանը Ռուսաստանից տեղափոխվել է Իսպանիա։ Այդ երկրում էլ նա «բացահայտել» է Անդորրան։ Կարճ ժամանակահատվածում անծանոթ երկրում նա բազմաթիվ է ընկերներ է ձեռք բերել։

Նոյեմբերին այնտեղ տեղի է ունեցել Եվրոպայի փոքր երկրների շախմատի առաջնություն, որի կազմակերպմանը մասնակցել է նաև Բաղդասարյանը։ Հայերը և Անդորրայի կատալոնացիները հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում։ Թե՛ սարերն են  նման, թե՛ բնավորություններն են լեռնային, և երկուսի համար էլ կարևոր է քրիստոնեությունը։ Լեռներում մարդիկ բոլորովին այլ են, կարծում է գործարարը։

Իր փորձի շնորհիվ Բաղդասարյանը գործարար կապերի հնարավորություններ է տեսել առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում։ Փոքր Անդորրայում ապրում է 85 հազար մարդ, և յուրաքանչյուրին տարեկան բաժին է ընկնում շուրջ 100 զբոսաշրջիկ։

«Ես առայժմ չեմ շփվել մեր զբոսաշրջային օպերատորների հետ, բայց Անդորրայում մեծ ոգևորությամբ ենք ընդունել այդ գաղափարը։ Կարծում եմ՝ ինչ-որ բանի կհանգենք», — ասաց նա։

Հաջորդը շախմատն է։ Մրցաշարեր կազմակերպելու «դեբյուտը» Բաղդասարյանն արդեն արել է։ Այժմ բանակցություններ են ընթանում իսպանալեզու երկրների շախմատային առաջնության մասին։ Քննարկվում են Մեխիկոյի և Անդորրայի հայտերը։ ՖԻԴԵ-ում քվեարկությունը նախատեսված է առաջիկա ամիսներին։ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ Բաղդասարյանը վաղուց է ծանոթ, բայց հովանավորության մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Սպորտում և բիզնեսում ամեն ինչ պետք է ազնիվ լինի, վստահ է նա։

Լրահոս
0