00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու բնակիչ ունեցող հայկական գյուղը կամ նախնադարյան մարդկանց բնակավայրը

CC BY 2.0 / David / MeghriГород Мегри
Город Мегри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այնպես չէ, որ Հայաստանն անծայրածիր երկիր է, բայց մարդկային մեկ կյանքի ընթացքում Սյունիքի յուրաքանչյուր անկյունում լինելը հեշտ գործ չէ, քանի որ խոսքը միայն պետական նշանակության մայրուղու մասին չէ, որ ավարտվում է իրանական սահմանին։

Սյունիքն աննկատ ճյուղավորումներ ունի գլխավոր ճանապարհից, որոնք տանում են դեպի լքված գյուղեր, Զորաց քարեր և այլ խորհրդավոր վայրեր։ Այնպիսի գողտրիկ կածաններ, որոնք անսպասելիորեն տանում են տաճարի կամ միայնակ խաչքարի մոտ, հազարամյակներ առաջ տրորված արահետներ, ուր չեն մտնում զբոսաշրջիկներով բեռնված երկհարկանի ավտոբուսները։ Իմաստ էլ չկա, ամեն դեպքում չեն կարող անցնել։

Որոտանը հոսում է ամբողջ Սյունիքով, իսկ եթե հաշվի առնենք վտակները, ապա գետը կարելի է ամենահաս համարել։ Որոտանի ձևավորած գետահովիտն ընդհանրապես անկրկնելի է թե իր տեսարաններով, թե յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհով, թե երկրի էներգետիկայի համար նշանակությամբ։

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Հայկական վանքի կախարդանքը, կամ ինչու է Տաթևը կանգուն մնացել անդնդի եզրին

Դրախտը հենց այսպիսին է։ Այստեղ կարելի է կանգ առնել կիրճի զառիթափի մոտ, աղբյուրից ջուր խմել և գիտակցել, որ դրախտում ես։ Այդ գիտակցությունն ակնթարթորեն է գալիս, հանգիստ և վստահ, վերևից շնորհվում է բանականությանը և սրտին։ Մարդիկ դրախտում մի քիչ տարբերվում են մեզանից. մի քիչ կոպիտ են, բայց մենք չենք հասնի նրանց գրկաբացությանը։ Նրանց ձեռքերն էլ են իմաստուն. դրանցով սարեր են «սանձահարել»։

Իսկ ապրելով հենց կիրճում գտնվող գյուղերում` կամա-ակամա հասակդ ավելանում է, որովհետև արևն այստեղ ընդամենը մի քանի ժամով է թափանցում. այն կամ դեռ ծագած չի լինում արևելյան լեռնաշղթայից կամ արդեն թաքնված է լինում արևմուտքում։ Դրախտի բնակիչներն անպայման պետք է տեսնեն արևը։

Սլանալով Տաթև, Գորիս և Կապան` կարելի է անցնել նաև Սիսիանի շրջադարձով, որ մի քիչ հեռու է հիմնական մայրուղուց։ Զբոսաշրջիկներին հենց այս վայրեր են տանում, և դա ճիշտ է, քանի որ այստեղ են գտնվում Քարահունջը, Շաքիի ջրվեժը, Աղիտու գյուղի եզակի տապանաքարը, նախնադարյան մարդկանց կեցավայրերը, հանքային ջրերը` մինչև 50 աստիճան տաքությամբ, որ տեղի բնակիչներն անվանում են «թթու», երբեմն էլ նույնիսկ «կծու»։

Որոտանը երկու մասի է բաժանում Սիսիանը` հյուսիսային կողմում թողնելով Սիսավանի զարմանահրաշ եկեղեցին։ Այն իր ճարտարապետությունից բացի, աչքի է ընկնում նրանով, որ իր մեկուկես հազար տարիների համար հիանալի է պահպանվել։ Հազվադեպ կհանդիպես այդքան հին կառույցի նման հիանալի վիճակում, և դա այն դեպքում, որ այստեղ վերականգնողական աշխատանքներ գրեթե չեն տարվել, եղել են ուղղակի կոսմետիկ միջամտություններ։ Երբ Կոլումբոսը բացահայտեց Ամերիկան, այս եկեղեցին արդեն 1000 տարեկան էր….

Проспект Ленина в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես երևանյան «Կազիրյոկը» հրաժեշտ տվեց ԽՍՀՄ ղեկավարին

Սիսիանը հայրիշխանական տեղ է։ Գողտրիկ քաղաքը լի է քաղաքավարի մարդկանցով, հիանալի երիտասարդությամբ։ Բավական է ուղղակի մոտենալ երեխաների խմբին և ճանապարհ հարցնել, բոլորը միանգամից ոտքի կկանգնեն, իսկ եթե գլխարկով են, կհանեն այն։ Այստեղ տարեց մարդիկ, հավանաբար, նույնպես դժգոհ են երիտասարդներից։

Այստեղից մինչև Տաթև և Գորիս, իսկ հետո էլ հարավ` մինչև Քաջարան, տեղանքը բառացիորեն ողողված է լքված գյուղերով։ Շատերը դատարկվել են անցած դարի կեսին և հատկապես վերջին, մյուսները` ավելի վաղ։

Մի կողմ թողնելով այդ փաստի վշտալի ասպեկտը, անտառածածկ լքված բնակավայրն ընդունելով որպես իրականություն` ուղղակի պետք է անցնել այդ գյուղերով` միացնելով սեփական բնավորության ռոմանտիկ կողմը։ Առավել ևս, որ ամեն ինչ այդքան անհույս չէ, և լքված գյուղերից ոչ հեռու առաջացել են նորերը` Հալիձորը և Խնձորեսկը։ Իսկ նախորդ գյուղերում խաղում է առավոտյան մշուշը, որ բարձրանում է կիրճից, այստեղ թափանցում են սարերին ծվարած ամպերը, իսկ մարդկանց բնակավայրում բույն են դնում թռչունները։

Նման գյուղերից է Քիրսը։ Մի քանի տարի առաջ այնտեղ դեռ տարեցներ էին ապրում` այր ու կին, որոնք հրաժարվել էին հեռանալ և որոշել էին իրենց կյանքի մայրամուտը դիմավորել հարազատ տանը։ Տղաներն ու աղջիկներն ապրում են Կապանում ու Երևանում, ոմանք էլ շատ հեռու են։

Այստեղ էլեկտրականություն չկա, գծերն ապամոնտաժել են շատ տարիներ առաջ` երկու հոգու պատճառով մի քանի կիլոմետր ձգվող էլեկտրալարեր պահելը պատճառաբանելով տնտեսական աննպատակահարմարությամբ։

Այդպես էլ ապրել են նախանցած դարում` ջուրը գետից բերելով, անասուն ու բանջարանոց պահելով։ Քաղաքակրթության բարիքներից միայն բջջային հեռախոս կա, դա էլ այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, ամուսիններից մեկը բժշկի կարիք ունենա։ Հեռախոսն էլ չէին ուզում վերցնել. երեխաներն էին ստիպել, ասել էին` շտապօգնությունն ուղղակի ֆիզիկապես չի կարող արագ հասնել, կմահանաք։ Պապն այդ արտահայտությանն այսպես է պատասխանել. «Այստեղ չեն մահանում։ Այստեղ հեռանում են»։ Հետաքրքիր է` ինչ է եղել նրանց հետ հիմա…

Мачу-Пикчу, Перу - Sputnik Արմենիա
Հին Խոտ գյուղը կամ հայկական Մաչու Պիկչուն

Սքանչելի Կապանն առանձին պատմվածքի է արժանի։ Նա շրջափակել է Որոտանի վտակների ցածրավայրերը և հովիտները, վեր է մագլցում շրջակա ժայռերով։ Փոքր, բայց ըմբոստ Ողջան, որն անցնում է Կապանով, ցույց է տվել իր մանկական չարաճճիությունը ուժեղ քամուց և ամպրոպից հետո. այս փոքրիկը շատ բան է սրբել-տարել։ Իսկական երեխա։ Ողջան խաղացել է պլաստմասե դույլերով և ծաղկեփնջերով ու տերերից տարած հողաթափերով` այդ բարիքը տանելով խիստ ծնողին` Որոտանին։

Կապանը հիշատակվում է 5-րդ դարից, իսկ 10-րդ դարում Սմբատ իշխանը հռչակել է սեփական արքայությունը և այստեղ տեղափոխել իր նստավայրը։ Այս մարզը դժվարանցանելի է, տեղի բնակիչներից մեկի խոսքով` այստեղ անձրևի կաթիլների քանակով ամրոցներ են կառուցել։ Դա չի խանգարել ոմն աթաբեկ Իլդեգիզին 13-րդ դարում երկարատև շրջափակումից հետո ժամանակավոր հսկողություն սահմանել Սյունիքի տարածքի մի մասի վրա։ Թեև Սյունիքը շատ չի մնացել լծի տակ, բայց բոլոր «անհավատները» ոչնչացվել են։ Ոչ մի նոր բան։

Այսօրվա Կապանը փոքրիկ, բարեկարգ կանաչ քաղաք է` ոչ մեծ շենքերով։ Ամեն դեպքում այստեղ էլ բարձրահարկեր կան. դրանք աստիճանաբար այնպես են բարձրանում լեռը, որ շենքի առաջին հարկը հավասարվում է փողոցի կողմից 10-րդ հարկին։ Երեկոյան թվում է, որ լուսատիտիկները վերև են բարձրանում` փորձելով հասնել գագաթներին դիպչող արևի շողերին։

Սյունիքում շուտ է մթնում։

Լրահոս
0