00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Խոտ գյուղը կամ հայկական Մաչու Պիկչուն

© Alexander YatesМачу-Пикчу, Перу
Мачу-Пикчу, Перу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է Սյունիքի լեռներում գտնվող Հին Խոտ գյուղատեղին, որը համարվում է Հայաստանում պերուական Մաչու Պիկչուի նմանակը:

Հայաստանում զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ այսօր տարբեր ձևաչափերով շատ է խոսվում և քննարկվում: Իրոք, մեր երկիրը, որը չունի բնական ռեսուրսների մեծ պաշարներ, պարզապես պարտավոր է ունենալ զարգացած և մրցունակ զբոսաշրջային տնտեսություն: Հայաստանում շատ կան վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, ուղղակի դրանք պետք է բացահայտել և կարողանալ պատշաճ կերպով ներկայացնել երկիր այցելած հյուրերին:

© tateverՀին Խոտ գյուղը
Вид на окрестности села Ин Хот (Старый Хот) - Sputnik Արմենիա
Հին Խոտ գյուղը

 

Նմանատիպ վայրերից մեկը կարող է դառնալ Սյունիքի մարզում գտնվող Հին Խոտ գյուղատեղին: Այն իրավմամբ անվանում են «հայկական Մաչու Պիկչու», քանի որ այստեղի լեռնային տեղանքն ու բնապատկերները շատ նման են Հարավային Ամերիկայում, Պերուում գտնվող ինկերի հին քաղաքատեղիին: Բայց Մաչու Պիկչուն այսօր հանրահայտ զբոսաշրջային կենտրոն է, իսկ Հին Խոտի մասին, թերևս, գիտեն կամ այցելել են հայաստանաբնակներից շատ քչերը:

Մաչու Պիկչուն տեղակայված է պերուական Անդերի լեռնաշղթայում՝ 2450 մետր բարձրությամբ լեռան վրա: Քաղաքը կառուցված է 15-րդ դարի կեսին՝ այն ժամանակվա ինկերի կառավարիչ Պաչակուտեկի կողմից: Բնակավայրը, որն ընդունված է անվանել ինկերի «կորուսյալ քաղաք», գոյատևեց շուրջ մեկ դար, որից հետո անհայտ պատճառներով բնակչությունը լքեց քաղաքը և շուրջ երեք ու կես դար այն դարձավ անմարդաբնակ: Մաչու Պիկչուն հայտնաբերեց ամերիկացի հետազոտող Հայրամ Բինգհեմը 1911 թվականին: Շուրջ 200 շինություն ունեցող քաղաքը, որտեղ ժամանակին բնակվում էր մոտ 1200 մարդ, բավական լավ է պահպանվել: Հնավայրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և մշտապես մեծաքանակ այցելուներ է ունենում տարբեր երկրներից՝ մեծ եկամուտներ բերելով Պերուի տնտեսությանը:

Заповедник Агарак - Sputnik Արմենիա
Հայկական դամբարանները եգիպտական բուրգերից հին են

Հին Խոտ գյուղատեղին շատ ավելի հին պատմություն ունի, քան Մաչու Պիկչուն՝ այն Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է եղել: Բնակավայրը գտնվում է Կապանից 67 կմ դեպի հյուսիս-արևելք, Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր սարավանդի՝ ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա, շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ Գյուղը բնակեցված է եղել մինչև 1970-ականները, այնուհետև տեղաբնակները տեղափոխվել են նոր՝ ավելի հարմար և հարթ տարածք, հին գյուղից դեպի հյուսիս, որն էլ ներկայիս Խոտ գյուղն է հանդիսանում: Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որոնցից մեկի տարածքում պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները։ Ըստ ավանդության, այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց հզոր հնչեղությամբ, և այդ իսկ պատճառով հենց Կարմիր վանքի հետ են կապում երկրամասի մեկ այլ՝ Զանգեզուր տեղանվան ծագումը։

© tatevbnbՀին Խոտ գյուղը
Село Ин Хот (Старый Хот) - Sputnik Արմենիա
Հին Խոտ գյուղը

Պատմական արձանագրությունները վկայում են, որ Խոտը հանրահայտ Տաթևի վանքի հարկատու գյուղերից մեկն է եղել, և 1205 թվականին Խաղբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրաբերել է Տաթևի վանքին: Հին Խոտի հյուսիս-արևելյան մասում, բարձր ձորափին է գտնվում Խոտի վանքը, հնագույն մի շինություն՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Գյուղում կա նաև, հավանաբար, 17-րդ դարի 2-րդ կեսին կառուցված Մրգաձորի Խաչ կոչվող մի եկեղեցի, որն, ըստ ավանդույթի, կառուցել է պարսիկ տիրակալ Շահ-Աբասի հարեմից փախած մի հայուհի:

Նշենք, որ որոշ զբոսաշրջային գործակալություններ արդեն ներառել են Հին Խոտի, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Հին Շինուհայրի ու Հին Հալիձորի նմանատիպ հնավայրերն իրենց հետիոտն երթուղիներում, որի մասին կայքերում տեղադրված են համապատասխան գովազդներ: Բայց դա, իհարկե, քիչ է: Կարծում ենք, իրատեսական ծրագրերի իրականացմամբ հնարավոր է Սյունիքի գեղատեսիլ և խորհրդավոր վայրերից մեկը՝ Հին Խոտը, նույնպես դարձնել տարածաշրջանի ճանաչված զբոսաշրջային կենտրոններից մեկը, ինչպես, օրինակ, դա եղավ Տաթևի վանքի և որոշ չափով նաև Հին Խնձորեսկի պարագայում:

Լրահոս
0