00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարը և փոխնախարարը վիճել են բանակից խուսափելու մասին օրենքի երկարաձգման հարցում

Բաժանորդագրվել
2003թ–ից նրանք, ովքեր գտնվել են արտասահմանում և չեն ծառայել Հայաստանում, կարող են վերադառնալ և տուգանք մուծել։ Պաշտպանության նախարարությունը ցանկանում է չեղյալ հայտարարել այդ կարգը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. 2019թ–ից հետո պետք չէ երկարացնել տուգանքի դիմաց բանակից ազատվելը։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։

Օրենքի համաձայն, որը գործում է 2003թ–ից, արտասահման մեկնած և մինչև 27 տարեկանը Հայաստան չվերադարձած քաղաքացիները պետք է վճարեն 200 հազարական դրամ` յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար (3,6 մլն դրամ)։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Ազատում բանակից. պատգամավորները վախենում են օրենքի սողանցքներից

Ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես էր եկել օրինագծի դեմ։ Դրանից հետո իշխանական խմբակցության (ՀՀԿ և ՀՅԴ) և Ծառուկյան դաշինքի պատգամավորներն առաջարկել էին երկարաձգել օրենքի կիրառումը։ ՊՆ–ը համաձայնել էր, բայց քննարկումներին արդեն մասնակցում է Արտակ Զաքարյանը։

Ինչպես նշեց գործող օրինագծի համահեղինակ, ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, օրենքն օգնել է երկիր վերադառնալ ավելի քան 10 հազար քաղաքացիների, նրանք բյուջե են վճարել 8 մլրդ դրամ։

«Այդպես էլ կա, բայց մենք ուզում ենք, որպեսզի 2019թ–ից հետո օրենքը չգործի», – հայտարարեց Զաքարյանը։

Артак Закарян - Sputnik Արմենիա
Փոխնախարարը ուղղեց նախարարին. մենք դեմ չէինք զինծառայությունից խուսափողներին տուգանելուն

Ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորներն առաջարկեցին բոլորից` առանց բացառության, վճարումներ չպահանջել։

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց տուգանքն ընդհանարապես հանել։

«Թող վճարեն նրանք, ովքեր կարող են։ Իսկ ով չի կարող, թող ծառայի, օրինակ` երկու տարվա փոխարեն`երեք տարի», – ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Ով կվերադառնա մինչև 2019թ–ի վերջը, թող չվճարի, թող վերադառնան երկիր, որովհետև մեզ ոչ թե փող է պետք, այլ աշխատող մարդիկ», – հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն հունիսի 1-ի նիստում հավանություն էր տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը մինչև 2018 թվականի մայիսի 1-ը երկարաձգելու նախագծին, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ այս հնարավորությունը պետք է դադարեցնել հաջորդ տարվանից, որովհետև այն լավագույն լուծումը չէ։

Լրահոս
0