00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատում բանակից. պատգամավորները վախենում են օրենքի սողանցքներից

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության փոխնախարարը պատասխանում էր զորակոչիկների մասին հարցերին, սակայն, երբ խոսք գնաց պրոֆեսիոնալ բանակի մասին` դադարեց պատասխանել հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Նրանց, ովքեր չեն ծառայել հայկական բանակում և 27 տարեկանը լրանալուց հետո ցանկանում են հայրենիք վերադառնալ, պետք է «փրկագին» տալով ազատվելու հնարավորություն ընձեռել։ Այդ մասին գրված է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի փոփոխությունների նախագծում։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյան. Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար

Նախկինի պես, նման քաղաքացիներին առաջարկվում է 200 հազար դրամ վճարել յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար։ Օրենքն ընդունվել է 2003 թվականին, նրա գործողությունը մի քանի անգամ երկարացվել է։ Երկարատև քննարկումներից հետո կառավարությունն ու խորհրդարանը կրկին երկարացրեցին այն մինչև 2019 թվականի վերջը։

Օրինագծի փոփոխությունների հեղինակները խորհրդարանի բոլոր չորս խմբակցությունների (ՀՀԿ, «Ծառուկյան», Դաշնակցություն, «Ելք») պատգամավորներն են։

Իշխող ՀՀԿ–ի պատգամավոր Կարինե Աճեմյանը, օրինագիծը ներկայացնելով, հայտարարել է, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ ծնողների հետ միասին լքել են երկիրը դեռ երեխա ժամանակ։

«Նրանց պետք է թույլ տալ վերադառնալ։ Թող վերադառնան, վճարեն սահմանված գումարը, ապրեն և աշխատեն այստեղ, օգնեն երկրին զարգանալ»,– ասաց Աճեմյանը։

Նա նշեց, որ 2003 թվականից, երբ օրենքն ուժի մեջ մտավ, վերադարձածները երկրի բյուջե են վճարել շուրջ 8 մլրդ դրամ։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բազմիցս դեմ է արտահայտվել այդ օրենքը երկարացնելու կապակցությամբ։  Երբ որոշեցին, ամեն դեպքում, երկարացնել այն, խորհրդարան օրենքի քննարկմանը ՊՆ–ից սկսեց գալ նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Մեր ախպար-եղբայրները կամ ինչ չգիտեինք հայրենադարձների մասին

Քննարկման ժամանակ Զաքարյանը նշեց, որ գործող օրենքը կարելի է պահպանել, սակայն կարևոր է հետևել, որ այն չօգտագործեն որպես սողանցք զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ պատճառով փոխնախարարը առաջարկեց դեռ օգտվել գործող օրենքից, սակայն նկատի ունենալ նոր օրինագծի մշակումը։

Զաքարյանին աջակցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Հարցը գումարի մեջ չէ, այլ բարոյական պարտքի և երկրի պաշտպանության սահմանադրական պահանջի»,– հայտարարեց նա։

«Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն ի պատասխան հետևանքներից պատճառներին անցավ։

«Եթե այլ միջոցների հետ մեկտեղ այդ 8 մլրդ–ով սկսել իսկապես պրոֆեսիոնալ բանակ կառուցել, արտագաղթի հարցը որոշակի չափով կլուծվի»,– հայտարարեց նա։

Սրան ի պատասխան մեկնաբանություններ չհնչեցին ոչ պաշտպանության փոխնախարարից, ոչ էլ մեծամասնության պատգամավորներից։

Լրահոս
0