00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ լուսանկարիչների գերդաստանը, կամ ինչու հայերը փախան Եթովպիայից

© Sputnik / Виталий Арутюнов / Անցնել մեդիապահոցМирус Ифтер
Мирус Ифтер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթովպիայի հայկական համայնքի պատմությունն ուսումնասիրելը հետաքրքիր զբաղմունք է։ Հայկական փոքրաթիվ համայնքն այս հնագույն երկում անփոփոխ կայուն տեղ է զբաղեցրել պետական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, ռազմական, քաղաքացիական:

Կրոնական ու մշակութային մոտիկությունը, անկասկած, հեշտացրել է հայերի ադապտացման հարցը, նրանք դարձել են նախարարներ, հրամանատարեր, վաճառականներ կամ եթովպիական կայսրերի՝ նեգուսների պալատական լուսանկարիչներ։

Ларри Гагосян - Sputnik Արմենիա
Արվեստի մաֆիայի հայ կնքահայրը, կամ ինչպես է Գագոսյանը միլիոններ վաստակել

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ պատմում է հայկական զորավարի՝ նահապետ Զարմայրի մասին, որ ղեկավարել է եթովպական զորքը Տրոյայի պատերազմի ժամանակ: Ըստ պատմիչի՝ նահապետը մարտի դաշտում ընկել է հենց Աքիլլեսի ձեռքով, ինչը բնական է, զորավարը չէր կարող սպանվել հասարակ զինվորի ձեռքով:Հայերի ու եթովպացիների միջև ավելի սերտ կապեր են գրանցվել շատ ավելի ուշ: Հավանաբար, խորհրդանշական սկզբնակետը կարելի է համարել XIV դարում եթովպացի միապետ Եվոստաթևոսի այցը Հայկական Կիլիկիա: Վերջինը պարբերաբար հանդիպել է Ալեքսանդրիայում հայոց պատրիարքի հետ, ի վերջո նա բնակություն է հաստատել Հայաստանում և ապրել այստեղ միջև կյանքի վերջ:

Երկու երկրի եկեղեցական կյանքը ևս միահյուսված է եղել: Երկուսն էլ թշնամական մտական թիրախում էին, և երկուսն էլ ընդհանուր թշնամի ունեին` օսմանները։ Այս պայմաններում քրիստոնեական երկու եկեղեցիները, որոնք ունեին նույն ճակատագիրը, չէին դադարում օգնել իրար: Եթովպական եկեղեցին մինչև այսօր էլ տարվա մեջ երեք անգամ նշում է սուրբ Գևորգի օրը, տարին մեկական անգամ` Գայանե և Հռիփսիմե կույսերի օրը:

Եթովպիան աֆրիկյան միակ պետությունն է, որը երբեք որևէ մեկի գաղութը չի եղել։ Իմիջիայլոց 1935 թվականին Իտալիան ներխուժել էր Եթովպիա, և ենթադրվում էր, որ իտալացիներին լուրջ հակազդեցություն ցույց չի տրվի: Բայց Օգդեն քաղաքի մոտ Մուսոլինիի զինվորներին սուր դիմակայություն ցույց տրվեց, նրանց հետ մղեց 800 հագուց բաղկացած հայկական զորամիավորումը, որ ղեկավարում էր բրիտանական արքայական զորքի լեյտենանտի կոչում ունեցող Բաբկեն Սեֆերյանը։ Հենց այդ զորամիավորումը, որ բաղկացած էր բացառապես հայերից, որոշ ժամանակ իտալացիներին զսպեց Օգդեն քաղաքի մոտ։

Болонский университет - Sputnik Արմենիա
Ջակոմո Չամիչիանի՝ Նոբելյան մրցանակ ստանալու ինը հնարավորությունը

Ժամանակ առ ժամանակ Եթովպիայի հայ համայնքի բնակչությունը 2 հազարի էր հասնում, այսօր, սակայն, Ադիս Աբեբայում դժվար թե 100 հայ լինի: Բայց զարմանալին այն է, որ այս սակավաթիվ համայնքի մասին կարելի է մի քանի հաստափոր գիրք գրել:

Հայերը կարողացել են ինքնադրսևորվել նաև մշակույթի ոլորտում։ Առևտրական Գրեգոր Պողոսյանի թոռը` տակավին երիտասարդ Ալեքսանդր Պողոսյանը, Աֆրիկայի ամենաճանաչված նկարիչն է եղել։ Նրա գործերը ձեռք բերելու համար հերթ էին կանգնում ամերիկյան և եվրոպական ժամանակակից արվեստի թանգարանները:

Անգամ կայսրի պալատական լուսանկարիչները հայեր են եղել: Հակոբ Զանազանյանը Հայլե Սելասսիե I-ի անձնական լուսանկարիչն է եղել մինչև 1974 թվականին միապետության անկումը:

Հեղափոխությունը փոխեց կյանքի բնական հունն, ու հայերը ցրվեցին Եթովպիայում` ով ուր պատահի։ Զանազանյանները Ավստրալիա տեղափոխվեցին և Հակոբի որդին՝ Երվանդը, ժառանգելով հոր գործը, հարսանիքների ամենաթանկ վարձատրվող լուսանկարիչը դարձավ աշխարհում: Նրան մինչև օրս էլ այդ ոլորտի բացարձակ հեղինակություն են համարում:

Այն պահից, երբ Եթովպիայում լուսանկարչական ապարատ հայտնվեց, կայսրերի պալատական նկարիչները Բոյաջյաններն էին՝ Պետրոսը, Հայկազն ու Թոնին։ Սակայն այս լուսանկարչական տոհմի պատմությունն առանձին թեմա է։

Պետրոս Բոյաջյանը լուսանկարիչ էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդը 1905 թվականին նրան առաջարկում է իրեն ուղեկցել Եթովպիա` պաշտոնական ճանապարհորդության: Այստեղ Եթովպիայի Մենելիկ կայսրը գնահատելով լուսանկարչի աշխատանքը` հրավիրում է նրան ապրելու իր երկրում: Պետրոսը համաձայնվում է,տեղափոխվում Եթովպիա և դառնում արքունիքի պալատական նկարիչը։

Истребитель Як-3 в полете - Sputnik Արմենիա
Ինչու Խանփերյանցը Խուդյակով դարձավ, կամ հայ հանճարի հզոր վայրիվերումները

Նեգուսի անձնական լուսանկարչի տարբերանշանը Սողոմոնի կնիքն էր՝ բոլորին հայտնի Դավթի աստղը։ Հրեականության հետ ոչ մի կապ չուներ, նեգուսները Սողոմոն արքային իրենց նախահայրն էին համարում։ Թագավորական ծնողների որդու անունը Մենելիկ էր, ահա ինչու այդ կայսրը դարձավ Մենելիկ Երկրորդը։

Պետրոսը, պալատական լուսանկարչի իր անմիջական պարտականություններից բացի, Ադիս Աբեբայում նաև լուսանկարչատուն բացեց, որտեղ մեծ հերթեր էին գոյանում, քանի որ երկրի համար դա նոր ու տարօրինակ բան էր, տաղանդավոր վարպետի կատարմամբ մի հրաշք։ Բացի այդ, Պետրոսը կայսրի դիմանկարներն էր վաճառում, իսկ դիմանկար ունենալը հեղինակության հարց էր, քանի որ դրանք բավական թանկ էին։

1913 թվականին Մենելիկ II-ը հեռացավ կյանքից, ու կայսր հայտարարվեց նրա թոռ Լիջ Իյասուն։ Պետրոսը շարունակում էր արքունիքում մնալ ու եկամտաբեր գործով զբաղվել։ Բայց նեգուսը հանկարծ իսլամ ընդունեց ու իրեն հայտարարեց Մուհամմեդի ուղիղ հետնորդը, իսկ Եթովպիան՝ Օսմանյան կայսրության մի մասը։ Պե՞տք է արդյոք նշել, որ հին քրիստոնեական երկրում այդպիսի կայսրին արագ գահընկեց արեցին, իսկ դրանից տուժեց նաև Բոյաջյանը, որին զրկեցին պալատականի կոչման հետ կապված բոլոր արտոնություններից։

Լուսանկարչատունը մնաց նրան, միայն թե հիմա, երբ նա սովորական լուսանկարիչ էր դարձել, մարդիկ այլևս չէին վախենում նրանից ու պարտքերը չէին տալիս։ Հաճախորդները պակասում էին, ու գործը հասավ սնանկացման։

Հայլե Սելասսիեն զբաղեցրեց գահը, ինչպես պարզվեց, նա վերջին նեգուսն էր։ Պետրոսի որդուն՝ Հայկազին, հոր տեղն առաջարկեցին ու վերադարձրին բոլոր արտոնությունները՝ բացի հարկերից ազատվելուց։ Բոյաջյանների հիմնարկությունը սկսեց աստիճանաբար ծաղկել։

Последствия взрыва на станции Арзамас - Sputnik Արմենիա
Հույժ գաղտնի. ինչպես է միջուկային ֆիզիկայի «կուլակը» բացահայտել Ռեյխի ծրագիրը

Սակայն դրան տարբեր իրադարձություններ հաջորդեցին, մասնավորապես, կարճատև իտալական օկուպացիան։ Միապետը ժամանակավորապես լքեց երկիրը, իսկ Հայկազը զբաղվեց բիզնեսով` կինոթատրոն բացեց, վարորդական իրավունքների ու անձի հաստատման փաստաթղթերի համար լուսանկարներ էր անում։ Մի խոսքով, գոյատևում էր։

Անգլիացիները քշեցին իտալացիներին, Սելասսիեն վերադարձավ, իսկ Հայկազին անձնական լուսանկարչի պաշտոնին փոխարինեց Թոնին։ Երկրում քաղաքական փոփոխություններ եղան, 1951-ին վերացավ ստրկատիրությունը։ Իսկ Թոնին, գլխի ընկնելով, որ երկրում տարածում կստանա սիրողական լուսանկարչությունը, սկսեց համաշխարհային ընկերությունների տեխնիկան ու նյութերը ներկրել Եթովպիա։

1974 թվականի հեղափոխությունը տապալեց միապետական կարգը։ Երկիրը սկսեց աղքատանալ, բայց Թոնին մնաց, թեև բավականին հարուստ ընտանիքից վերցրել էին գրեթե ամեն ինչ, բացի առանձնատնից ու մեկ տնից։ Եթովպիան աղքատանում էր, իսկ լուսանկարչությամբ ոչ ոք չէր հետաքրքրվում։ Թոնին մահացավ 1987 թվականին, մահից առաջ կառավարությունն առգրավեց մնացած ունեցվածքը, այդ թվում՝ Բոյաջյանների լուսանկարների արխիվը․ արժե՞ արդյոք ասել՝ ինչքան անգին գանձի մասին է խոսքը։

Թե ինչ եղավ այդ գանձի հետ, հայտնի է միայն Եթովպիայի իշխանություններին, սակայն նրանք այդ մասին տեղեկություն չեն տալիս։ Բանն այն է, ու ռեժիմը բավականին փակ է, թեև բարդ չէ այդ երկիր գնալ ու տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ էլ չկան, ի տարբերություն Եթովպիայից առանձնացած Էրիթրեայի։ Հույս կա, որ այդ արխիվը չի անհետացել ու ժամանակի ընթացքում մի օր ի հայտ կգա։

Լրահոս
0