00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջակոմո Չամիչիանի՝ Նոբելյան մրցանակ ստանալու ինը հնարավորությունը

© wikipediaБолонский университет
Болонский университет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջակոմո Չամիչիանն ինն անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց ոչ մի անգամ չի ստացել այն։ Սակայն Բոլոնյայի քիմիական ինստիտուտի առաջ տեղադրված է գիտնականի հուշարձանը։

Հարուստ պատմություն ունի Ադրիատիկի ափին գտնվող Տրիեստ քաղաքը: Ժամանակին այն ազատ, ինքնիշխան քաղաք էր, այժմ էլ՝ իտալական է: Երբ 1857 թ. ամառվա վերջին ծնվեց Ջակոմո (Հակոբ) Լուիջի Չամիչիանը, Տրիեստը գտնվում էր Ավստրո-Հունգարական կայսրության կազմում, բայց Իտալիայի հետ բավական ամուր հարաբերություններ ուներ, հատկապես` առևտրային ու գիտական ոլորտներում:

Ара Гюлер - Sputnik Արմենիա
Գյուլերի հայկական աչքը. Ստամբուլն` առանց սուլթանական շքեղության

Հաջողակ առևտրականների մի քանի սերունդ տված Չամիչիանների ընտանիքը քաղաքում բավական հայտնի էր:  Ծնողները սակայն, չէին ձգտում արյան գնով երեխաներին կապել առևտրական արվեստի գաղտնիքներին ու նրանից բխող հաշվապահությանը, ինչպես որ ընդունված էր արդեն կայացած առևտրականների մոտ: Բոլորովին, նրանք երեխաներին առաջին հերթին ուզում էին լավ կրթություն տալ, և բարեբախտաբար, ընտանիքը համապատասխան միջոցներ ուներ ու նման սուրբ գործի համար ոչինչ չէր խնայի:

Ահա և ստացվեց այնպես, որ Ջակոմո-Հակոբը, բավական լավ գնահատականներով ավարտելով ուսումն այսօրվա բառապաշարով ասած՝ միջնակարգ ուսումնական հաստատությունում, 17 տարեկան հասակում որոշեց ու մեկնեց մայրաքաղաք Վիեննա: Այստեղ նրան սպասում էր մայրաքաղաքի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Ավստրո-Հունգարիայի գլխավոր համալսարանը: Հենց այստեղ էլ վունդերքինդը ամբողջապես փթթեց:

Վիեննայի համալսարանում, այն ժամանակվա հայտնի քիմիկների՝ Հուգո Վայդելայի և Բարտայի ամբիոնում նա տարվեց նույնիսկ այժմ անտեղյակների համար արտասովոր անուն կրող մի արդյունաբերությամբ՝ արտանետումների սպեկտրոսկոպիայով: Ու ահա այդ ընթացքում երրորդ կուրսի ուսանող Հակոբին հրավիրում են ֆոտոքիմիայի տեսական դասախոսություններ կարդալու և ոչ թե ուսանողների, այլ պրոֆեսորա-դասախոսական կազմի համար:

© wikipediaՋակոմո (Հակոբ) Լուիջի Չամիչիան
Джакомо Чамичиан - Sputnik Արմենիա
Ջակոմո (Հակոբ) Լուիջի Չամիչիան

Հենց այդ ժամանակ՝ 1877 թ.–ին, Չամիչիանը Վիեննայի համալսարանի գիտական խորհրդին ներկայացրեց իր դոկտորական դիսերտացիան, որի վրա տարված աշխատանքը նա այդպես էլ չհրապարակեց, իսկ աշխատանքի նյութերն ամբողջությամբ վերցված էին նրա սեփական հետազոտություններից: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքն արժանացավ երկու հայտնի մասնագետների՝ Բարտայի ու Վայդելյայի դրական արձագանքներին, ապա նաև Ընդհանուր օրգանական քիմիայի ողջ ամբիոնի կողմից պաշտպանության դրվելու առաջարկին, նրան մերժեցին պաշտպանելու իր դիսերտացիան՝ երիտասարդ տարիքի պատճառով (այդ պահին 20-ամյա Չամիչիանը նույնիսկ համալսարանական դիպլոմ չուներ):

Ученые А. И. Алиханян и Г. Т. Сиборг - Sputnik Արմենիա
Միջուկային ֆիզիկայի հայ հայրը, կամ ինչպես Ալիխանյանը «կանխագուշակեց» կոլայդերը

Սակայն, ինչպես հետագայում խոստովանեցին այդ պատմության մեջ մասնակցություն ունեցած մի քանի գիտական այրեր, պրոֆեսորներին  շփոթության մեջ էր գցել ոչ միայն երիտասարդի տարիքը, այլ նրանցից շատերը ուսանողի կատարած աշխատանքից քիչ բան էին հասկացել: Թեզի իրական արժեքը գիտական աշխարհի ներկայացուցիչներին հասկանալի եղավ միայն տասնամյակներ անց: Սակայն Չամիչիանն, ահա, վիրավորվեց, թողեց Վիեննան ու հեռացավ  Գերմանիա:

Գերմանիայում  Ջակոմո Չամիչիանը հիմնավորվեց Գիսենի համալսարանում ու երկու տարի անց գիտական աստիճանի կոչում ստացավ, չնայած, որ նրանից պահանջել էին կրկնակի հետազոտություն իրականացնել համալսարանական լաբորատորիայում: Հակոբն այն հաջողությամբ իրականացրեց ու համալրեց 19-րդ դարավերջի հայտնի գերմանացի քիմիկների շարքերը:

1901 թ. հունիսին Չամիչիանը դառնում է Գլազգոյի համալսարանի իրավունքի պատվավոր դոկտոր: Պարզվեց՝ իրավագիտությունը այս անձի բազմակողմանի տաղանդի եզերքներից մեկն էր, և ահա մի շարք գերմանացի փաստաբաններ իրենց վրա են ուզում վերցնել նրա իրավական պաշտպանության հմտություններն ուսանելու ու նրա կարիերային հետևելու գործը, բայց Չամիչիանը որոշում է կուլ չգնալ. Այնուամենայնիվ, քիմիան ու ֆիզիկան նրա համար առավել հասկանալի էին ու, թերևս, ավելի հարազատ:

Джеймс Багян - Sputnik Արմենիա
Այդ եռանդուն հայը, կամ ինչպես Բաղյանը բացահայտեց տիեզերքը

1912 թ. կիրառական քիմիայի միջազգային 8-րդ կոնգրեսի ժամանակ նա հանրությանը ներկայացրեց չափազանց հետաքրքիր մի փաստաթուղթ:  Դրանում նկարագրվում էր էներգետիկայի ապագան, որը նա տեսնում էր արևային էներգիայի հետ միաժամանակյա օգտագործմամբ. «Չորացած տարածքների վրա կհայտնվեն արդյունաբերական գաղութներ՝ առանց ծուխ արձակող խողովակների. ապակե խողովակների «անտառները» կտարածվեն հարթություններում, իսկ ապակե շինություններ կլինեն ամենուր, դրանց ներսում տեղի կունենան ֆոտոքիմիական ռեակցիներ, որոնք մինչև այժմ համարվել են բուսականության անիմանալի գաղտնիքը, սակայն այդ ամենը հիմնվելու է մարդկային քաղաքակրթության վրա, որը իմանալու է, թե ինչպես կարելի է ավելի առատ բերք ստանալ … Եվ եթե ոչ հեռավոր ապագայում ածխի բոլոր պաշարներն էլ սպառվեն, միևնույն է, քաղաքակրթությունը չի ոչնչանա, այն կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ կփայլի արևը»: Ահա և էկոլոգիապես մաքուր էներգետիկայի լուսաբացը, այս մարդը փաստացի ստեղծել ու կյանքի է կոչել արևային առաջին վահանակը:

1910 թ. Չամիչիանը մուտք գործեց իտալական պառլամենտ, որտեղ զբաղվում էր Իտալիայի ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների ղեկավարությամբ: Իր ամբողջ կյանքի ընթացքում Չամիչիանը արտոնագրել է ավելի քան 40 հայտնագործություն, նա նաև 400-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է: Իտալական «Scientia» ամսագիրն այդ ժամանակ նրան անվանեց իտալական պառլամենտի գիտական այր: Բայց անկանխատեսելի ճակատագիրը, կարծես, ծաղրում էր նրան. այլապես ինչպե՞ս  կարելի է 9 անգամ առաջադրվել Նոբելյան մրցանակի ու այդպես էլ այն չստանալ:

Հակոբ Չամիչիանը մի շարք արտոնությունների է արժանացել. նա Իտալիայի քիմիական հասարակության ղեկավարն էր, հանդիսանում էր Իտալիայի ազգային ակադեմիայի, Ջենովայի, Պադուայի և Հռոմի թագավորական ակադեմիայի, Բրիտանական արքայական հասարակության, Ֆրանսիական ու Պետերբուրգյան գիտական ակադեմիաների անդամ:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռազմատենչ թեմատիկան չշրջանցեց նաև գիտնականին. այդ տարիներին Ջակոմո Չամիչիանը զբաղվում էր քիմիական զենքի հետազոտությամբ ու մշակում էր դրանից պաշտպանվելու միջոցները: Թունավոր գազերի հետ անմիջական շփման արդյունքում նա ուժգին թունավորում ստացավ, երկար ժամանակ հիվանդացավ ու բուժվեց, սակայն մինչև կյանքի վերջ այդպես էլ վերջնականապես չապաքինվեց:

Ջակոմո Լուիջի Չամիչիանը հրաժեշտ տվեց կյանքին 1922 թ.–ին Բոլոնյայում: Քաղաքի քիմիական ինստիտուտը կրում է նրա անունը, իսկ հաստատության առաջ տեղադրված է գիտնականի հուշարձանը:

Լրահոս
0