00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հույժ գաղտնի. ինչպես է միջուկային ֆիզիկայի «կուլակը» բացահայտել Ռեյխի ծրագիրը

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցПоследствия взрыва на станции Арзамас
Последствия взрыва на станции Арзамас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրա մասին այսօր էլ քչերը գիտեն, իսկ այն ժամանակ նրան ընդհանրապես ոչ ոք չէր ճանաչում. այդ մարդու գյուտերը գրեթե բացարձակ գաղտնի էին: Առեղծվածային Սամվել Քոչարյանցի մասին պատմում է սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Երեք մեծանուն «Կ»-եր` Կելդիշը, Կուրչատովը և Կորոլյովը կանխորոշեցին խորհրդային պաշտպանական դոկտրինի զարգացման միջուկային ուղղվածությունը: Սակայն ևս մեկ «Ք» կար, Սամվել Գրիգորի Քոչարյանցը, առանց որի սեղմ ժամկետներում ԽՍՀՄ-ը հզոր միջուկային պետություն կարող էր և չդառնալ:

Ընտանիքի վեցերորդ երեխան` Սամվել Քոչարյանցը, ծնվել է 1909 թվականին Նոր Բայազետում (Կամո, ներկայիս` Գավառ), Սևանի մերձակայքում, այդ քաղաքում բնակություն էին հաստատել այդ նույն Բայազետից շատ փրկվածներ: Ընտանիքն աղքատ չէր, բայց և հարուստ էլ չէր, սակայն, երեխաների կրթությանը ծնողները լուրջ էին վերաբերում:

Макет Лунохода-2 - Sputnik Արմենիա
Մեծ հայի «մոլորակներով զբոսանքը» կամ ինչպես էր կատաղած Քեմուրջյանը լուսնագնացը լիցքավորում

Դպրոցն ավարտելուց հետո եղբայրներ Սամվելն ու Սոսը, որոշում են ընդունվել ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Որոշեցին և արեցին, սակայն ուսման մեկ ոչ լրիվ տարին մեծ անհաջողություններ բերեց: Այն ժամանակվա ընդուված սարսափելի կարգի համաձայն, իսկ դա 1930 թվականն էր, ինչ-որ մեկը հորինեց, որ եղբայրները «կուլակային» ծագում ունեն: Կոնկրետ ով էր, այդպես էլ կարծես չհաջողվեց պարզել, անիմաստ էր նույնիսկ: Արդյունքում եղբայրները, լրջորեն վախենալով հեղափոխական պատժից, մեկնեցին Մոսկվա՝ մտադիր լինելով շարունակել ուսումը: Սամվելը երեք տարի աշխատեց գործարանում, որը ոչ թե անուն, այլ համար ուներ` 24, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ գործարանի ապրանքները լայն գործածության չէին: Այդ տարիները դարձան, Սամվել Քոչարյանցի ապագա գաղտնի կյանքի սկիզբը:

Այնուհետև նա ուսում ստացավ Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում: Սամվելն այնպես էր սովորում, որ նրա «կուլակային ծագմանն» այլևս ոչ մեկ չէր հավատա: Ավարտեց ասպիրանտուրան, զուգահեռ դասավանդում էր տեսական էլեկտատեխնիկայի ամբիոնում, իսկ պատերազմի առաջին իսկ ամռանը պաշտպանեց թեկնածուական թեզը: Նա այդպես էլ կարող է մնար բուհի դասախոս, սակայն ճակատագիրն այլ կերպ որոշեց:

Հաղթական 1945 թվականը մեկնարկեց գաղտնի առաքելությամբ. Քոչարյանցին հատուկ առաջադրանքով Գերմանիա ուղարկեցին, որտեղ խորհրդային գիտնականների խումբը մանրակրկիտ ուսումնասիրում էր Ռեյխի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հասանելի փաստաթղթերը: Ու թեև գերմանական ռեակտորն արագ դուրս բերվեց ԱՄՆ, Քոչարյանցն ու նրա աշխատակիցները մի շարք մանրամասներ պարզեցին, որոնց էությանը ծանոթ էին միայն նեղ մասնագետները: Մասնավորապես, ԽՍՀՄ-ում հասկացան, թե ինչու գերմանացիներին չհաջողվեց ինքնապահպանվող միջուկային ռեակցիա ստեղծել, և ինչու պայթեց նրանց առաջին ռեակտորը:

Кадр из фильма Гайк Оганисян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հետախույզները Պենտագոնին փաստի առաջ կանգնեցրին, կամ Ստալինի և Ռուզվելտի փրկությունը

Այս և մյուս ուսումնասիրությունները խորհրդային միջուկային ներուժի ստեղծման համար մեծ քայլ դարձան, շատ ժամանակ խնայեցին, քանի որ օգնեցին խուսափել ուրիշների սխալները կրկնելուց: 1947 թվականին եկավ Քոչարյանցի «Х ժամը», այսուհետ նա ստիպված էր ապրել «բացարձակ գաղտնի» կյանքով: Ամեն ինչ նույնիսկ իր համար էր անսպասելի. զարմանալիորեն նա իմացավ, որ ներառվել է միջուկային ուսումնասիրություններով զբաղվող խմբում: Իհարկե, այդ նշանակումը մեծ վստահության հետևանք էր, ցուցակներն անձամբ Ստալինն էր հաստատում, և հրաժարվել այդ ուղղությունից նույնիսկ մտովի հնարավոր չէր:

Եվ ահա, խուլ անտառներում կորած, մինչ այդ անհայտ Սարով գյուղում ստեղծվում է Խորհրդային միության միջուկային կենտրոնը` КБ-11 օբյեկտը: Ֆանտաստիկ գաղտնիության շղարշով է պատվում միջուկային կենտրոնը, գյուղը վերանում է քարտեզներից, հանվում է հաշվառման բոլոր թղթերից: Փաստաթղթերում այդ վայրը տարբեր տարիներին տարբեր կերպ էին անվանում, մի ժամանակ գյուղը նույնիսկ «Կրեմլյով» է կոչվել: Արդյունքում այն դարձավ Արզամաս-16 անունը կրող փակ գիտական քաղաք: Այստեղ Սամվել Քոչարյանցն գրեթե կես դար անցկացրեց:

Маршал Иван Баграмян на XXVI съезде КПСС - Sputnik Արմենիա
Ինչպես Բաղրամյանը տապալեց Հիտլերի նախագիծը

Արզամաս-16-ում նա սկսեց աշխատել ավտոմատիկայի համակարգերի գիտակոնստրուկտորական հատվածի պետի պաշտոնում, արագ դարձավ 20 աշխատակից ունեցող բաժնի պետ: 1959 թվականին, արմատական վերակազմավորումից հետո, КБ-11-ը բաժանեցին երկու խոշոր կոնստրուկտորական բյուրոյի. КБ-1` միջուկային արկերի գլխավոր կոնստրուկտոր՝ Ե.Ա. Նեգինի ղեկավարությամբ և КБ-2-ի, որը գլխավորեց միջուկային զինամթերքի գլխավոր կոնստրուկտոր Ս.Գ. Քոչարյանցը: Սակայն դա տասնյակ տարիներ անց, իսկ այն ժամանակ` 1947-ին, Քոչարյանցն այնպես աշխատեց, որ արդեն երկու ոչ լիարժեք տարի հետո ստացավ իր առաջին Ստալինյան մրցանակն ու Լենինի շքանշանը:

Նրա աշխատանքի մանրամասների մասին գիտեն միայն ընտրյալները. հանրությանը հայտնի է միայն, որ Սամվել Քոչարյանցի անվան հետ է կապված Խորհրդային բանակի տարբեր զորատեսակների զենքի գրեթե բոլոր համալիրների համար միջուկային մարտական սարքավորման ստեղծումը, ըստ էության` իսկական միջուկային զենքի ստեղծումը: Քոչարյանցի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մարտական հերթապահության էին դրվել մի քանի սերունդների միջուկային զինատեսակներ, որոնք աստիճանաբար կատարելագործվում էին կրիչների, կառավարման համակարգերի զարգացմանը զուգընթաց, այդ թվում` հավանական հակառակորդի ՀՀՊ համակարգերի հաղթահարման և հրթիռամիջուկային հարձակումից սեփական տարածքի պաշտպանության նպատակով: Այսօր էլ Քոչարյանցի մշակած ՄԶՄ-ներով հանդերձված միջուկային զենքի համալիրներն Ռուսաստանի բանակի սպառազինության մաս են կազմում:

Քոչարյանցի պարգևների թվին կնախանձի ցանկացած գիտնական` Սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս, պարգևատրվել է Լենինի վեց և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով: Գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Քոչարյանցն արժանացել էր Ստալինյան երեք և Լենինյան մեկ մրցանակի, ինչպես նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի:

ХХ դարի ամենագաղտնի և խիստ պահպանվող գիտնականներից մեկը` Քոչարյանցը, միայն մեկ անգամ է հարցազրույց տվել՝ 1992 թվականին, մահից հաշված ամիսներ առաջ: Նրա անունը լսել ու գիտեին ֆիզիկոսները, կոնստրուկտորները և հրթիռաշինարարները, խորհրդային բարձրաստիճան ղեկավարներն ու ամերիկյան ԿՀՎ-ի աշխատակիցները, սակայն քչերը գիտեին, թե որտեղ է նա ապրում, որտեղ է լինում: Նրա անձնագրում նշված էր Մոսկվայի գրանցումը, սակայն հասցեն կեղծ էր. ոչ այդպիսի փողոց, ոչ էլ տուն Մոսկվայում երբևիցե չի եղել: Անձնագրում հատուկ նշում կար, որը պարտադրում էր ԽՍՀՄ-ում ոստիկանության ցանկացած բաժանմունքի աշխատակցի ամեն կերպ աջակցել փաստաթղթի տիրոջն և բարձր հարգանք դրսևորել նրա նկատմամբ:

Հայաստանում հաճախ լինելու հնարավորությունից զրկված Քոչարյանցը իր գրասենյակը զարդարել էր հայկական այբուբենի գունավոր պաստառով` այդ պաստառն ավելի նկատելի էր, քան գործող գլխավոր քարտուղարի պարտադիր պատկերը: Հուղարկավորեցին նրան նույն Արզամաս-16-ում, իսկ հարազատ Գավառում խորհրդային իշխանության վերջին՝ 1987 թվականին, երբ նա դեռ կենդանի էր, որպես սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս տեղադրեցին նրա կիսանդրին. այդպես էր ընդունված: Հավանաբար, այս մարդն արժանի է թաղվելու հայրենի հողում. կարելի է հոգալ և տեղափոխել նրա աճյունի գոնե ինչ-որ մասը:

Լրահոս
0