00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Խանփերյանցը Խուդյակով դարձավ, կամ հայ հանճարի հզոր վայրիվերումները

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցИстребитель "Як-3" в полете
Истребитель Як-3 в полете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցն ինչ-որ, հավանաբար լուրջ պատճառով, Սերգեյ Խուդյակով դարձավ և մարտերում հավերժացավ հենց այդ անունով: Սակայն միևնույն ժամանակ նա չէր թաքցնում իր հայ լինելը:

 1930-ականների սկզբին, Մոսկվայում սովորելու տարիներին, նա որոշեց վերջապես այցելել ծնողներին: Գրեթե տեղ էր հասել, շատ քիչ էր մնացել, երբ Եվլախի երկաթուղային կայարանում պատահաբար նա հայրենակիցներին հանդիպեց. նրանք իրար ընդհատելով սկսեցին պատմել, որ իր հորը կուլակաթափ են արել և անհայտ ուղղությամբ աքսորել: Ստացվում էր, որ նրան այնտեղ գնալ չէր կարելի:

Այստեղ նա հիշեց, որ Բաքվում նրանց հարուստ բարեկամներն են ապրում՝ Խանփերյանցները, որոնք իրեն ժամանակին չէին ընդունել: Այժմ նրանք նույնպես երևի անհայտ տեղերում են, սակայն բարեկամությունը կարող էր ջրի երես դուրս գալ: Այդպես էլ նա վերադարձավ Մոսկվա. սա փոքր հայրենիք այցելելու նրա առաջին ու վերջին փորձն էր:

Маршалы Советского Союза Георгий  Жуков (справа) и Иван Баграмян (слева) - Sputnik Արմենիա
Բաղրամյանի դեմ սուտ մատնությունը , կամ ինչի համար պատասխան տվեց լեգենդար մարշալը

1915 թվականի Բաքուն տարօրինակ անհանգիստ մի փեթակ էր. համայնք և կոտորած, միջազգային և միջկուսակցական հակամարտություններ` հաճախ զինված, Բրիտանիայի հերթական դավաճանություն, թուրքական բանակի զորքերի մոտեցում քաղաքին և այլն:

Ահա այսպիսի Բաքու էլ հենց ժամանեց արցախյան լեռներում ծվարած գյուղի զավակը՝ 13-ամյա Արմենակ Խանփերյանցը: Մեծ քաղաքում աշխատանք միշտ էլ կգտնվի, եթե աշխատելուց չես խուսափում. ձուկ մաքրել, երկաթգծում փականագործություն անել, հեռախոսավար լինել կամ էլ Մանթաշյանի մոտ նավթագործ-բանվոր աշխատել:

Արմենակը սկսեց ինքուրույն լեզուներ ուսումնասիրել և արդեն երկու տարի անց կարդում և համեմատաբար լավ խոսում էր գերմաներեն և անգլերեն:

Երեք տարվա ընթացքում մի քանի մասնագիտություններ փոխելով` 1918թ-ին Խանփերյանցը լքեց Բաքուն: Քաղաքացիական պատերազմը Եվրոպայի և Ասիայի տարածքում փոխեց ամեն ինչ, և մերձկասպյան նավթային մայրաքաղաքը չխուսափեց այդ ճակատագրից: Արմենակի հարազատները նրան այլևս չտեսան, նրանք համոզված էին որ տղան զոհվել է ինչ-որ տեղ: Նրան ակտիվորեն փնտրում էր մեծ եղբայրը` Արտաշեսը, սակայն որոնումները արդյունք չտվեցին մինչև Մեծ Հայրենական պատերազմը, իսկ 1941թ-ի վերջին Արտաշեսը անհետ կորավ:

Алексей Экимян - Sputnik Արմենիա
Անհամատեղելի համադրություն. Էքշնն ու քնարերգությունը` գեներալ Հեքիմյանի ճակատագրում

Ամենայն հավանականությամբ` հարազատներին չէր հաջողվում գտնել Արմենակին, քանի որ նա դարձել էր Սերգեյ Խուդյակով: Թե ինչու է նա փոխել իր անունը, հստակ ոչ ոք չգիտի, դրա համար հնարավոր մի քանի պատճառ կա:

Եվ այսպես` Արմենակ Խանփերյանցը դարձավ Սերգեյ Խուդյակով և բազմաթիվ մարտերում անմահացավ հենց այդ անունը: Անվանափոխության ամենահասարակ բացատրություններից մեկն այն է, որ Արմենակը ցանկացել է թաքցնել իր հայկական ծագումը` մտածելով, որ ռուսական անվամբ ավելի շատ բաների կարող է հասնել: Սակայն նրա հետ տարբեր տարիների ընթացքում շփում ունեցած հայերի բազմաթիվ վկայություններ կան, ըստ որոնց, նա ազատ խոսում էր հայերեն և չէր թաքցնում հարազատ լեզվի իմացությունը, այնպես որ դժվար թե վերը նշված ենթադրությունը իրականությանը մոտ լինի:

Գոյություն ունի ավելի ազնվական տարբերակ, ըստ որի Սերգեյ Խուդյակովը եղել է Արմենակ Խանփերյանցի զինակից ընկերը` հետախուզական հեծելազորի հրամատարը: Զբոսանավը, որով նրանք նավարկում էին խորտակվել է, Խուդյակովը, վիրավոր լինելով, փրկել է լողալ չիմացող Արմենակի կյանքը և զոհվել, իսկ փրկվածը վերցրել է ընկերոջ անունը: Սակայն նրա կեսնագիրներից ոչ մեկին չի հաջողվել գտնել այդպիսի Սերգեյ Խուդյակովի` ո՛չ ծառայողական ցուցակներում, ո՛չ ենթադրվող հայրենիքում` Սարատովի շրջանում, նման անունով մարդ չկա:

Последствия взрыва на станции Арзамас - Sputnik Արմենիա
Հույժ գաղտնի. ինչպես է միջուկային ֆիզիկայի «կուլակը» բացահայտել Ռեյխի ծրագիրը

Մյուս վարկածի համաձայն՝ Բաքվի համայնքի զորամասի պարտությունից հետո, Խանփերյանցը, ով ծառայում էր այդ զորամասում, մյուսների հետ միասին թուրքերի ձեռքն է ընկել: Վերջիններս բոլոր հայերին գնդակահարում էին հենց կառամատույցին, իսկ մյուսներին ձեռք չէին տալիս: Այդպես Արմենակը ցույց է տալիս ինչ-որ տեղ ձեռք բերած վարժարանի ուսանողական տոմսը` Ս.Ա. Խուդյակովի անունով: Նա կարողանում է խուսափել մահից, սակայն գերի է ընկնում: Նույն գիշեր ձերբակալվածների խումբը փախուստի է դիմում և Արմենակը հայտնվում է ազատության մեջ: Այս վարկածը կասկածի տեղիք է տալիս, քանի որ հայտնի է` Խանփերյանցը իր բոլոր փաստաթղթերում նշում էր իր իսկական ծննդյան վայրը՝ Արցախ: Ստացվում է, որ եթե այդ վարժարանի ուսանողական տոմսն իսկապես գոյություն է ունեցել, ապա դրա իսկական տիրոջ` Խուդյակովի և Խանփերյանցի ծննդյան թվերը պետք է համընկնեին, իսկ դա քիչ հավանական է:

Ասում էին նաև, որ Բաքվի կոմունայի ժամանակ հեռախոսավար աշխատելիս՝ Արմենակը նկատում է, որ ոմն Լավրենտի Բերիա մշտական կապի մեջ է բրիտանական հյուպատոս Մակդոնելլի հետ: Նրանց զրույցի թեմաները չափազանց կասկածելի էին: Հանկարծ Բաքվի թերթերից մեկում հայտնվում է մի լուսանկար, որտեղ հենց այդ Բերիան էր: Եվ Արմենակը թերթի լուսանկարը, հեռախոսային զրույցների վերաբերյալ իր բացատրական նամակի հետ միասին, փոխանցում է Չեկային և, վախենալով Բերիայի վրեժից, փոխում է անունը: Սակայն այս տարբերակը նույնպես չի հաստատվում պատմության կողմից:

Маршал Иван Баграмян на XXVI съезде КПСС - Sputnik Արմենիա
Ինչպես Բաղրամյանը տապալեց Հիտլերի նախագիծը

Նման թերթ չի գտնվել և, հավանաբար, այն գոյություն չի ունեցել: Բայց ամենակարևորն այն է, որ 19-ամյա Բերիան չէր կարող Խուդյակովին այնպես վախեցնել, որ վերջինս փոխեր անունը, քանի որ այդ ժամանակ Բերիան դեռ իրենից ոչինչ չէր ներկայացնում, և ոչ ոք չէր կարող կանխորոշել նրա գործունեության նման շրջադարձը: Այսպես թե այնպես` անվանափոխության իրական պատճառը գիտեր միայն Արմենակ Խանփերյանցը: Իսկ ինքն այդ մասին այդպես էլ ոչ ոքի ոչինչ չի պատմել:

Այն պահից, երբ Խանփերանց-Խուդյակովը Առաջին Հեծելազորի շարքերում պաշտպանում էր Ցարիցինը, նրա ռազմական կարիերան արդեն որոշված էր: Անցնելով դասակի հրամանատարությունից մինչև էսկադրիլիա՝ քաղաքացիական պատերազմի ավարտին նա արդեն Անդրկովկասի առաջնագծում էր և մնաց այնտեղ ընդհուպ մինչև Խորհրդային իշխանության հաստատումը:

Նրա առաջին ռազական կրթությունը Թիֆլիսում հեծելազորային կուրսերն էին: Որոշ ժամանակ նա ծառայել է զորագնդի դպրոցում, որպես ղեկավար, այնուհետև կազակների գնդի շտաբի ղեկավար Կամենց-Պոդոլսկում:

1930-ականների սկիզբին հեծելազորը հետզհետե անցյալ էր մղվում և նոր տեսակի զորքերում անհրաժեշտ էին հատուկ տեխնիկական մասնագետներ: Ձգտումներով լի Խանփերյանցը գերազանցությամբ ավարտեց Կարմիր բանակի Ն.Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի հրամանատարության ֆակուլտետը և, մայորի կոչում ստանալով, գործուղղվեց Բելառուսի ռազմական օկրուգ: Այստեղ երկու տարվա ընթացքում նա անցավ մեծ ճանապարհ` ավիացոն բրիգադայի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարից մինչև ռազմաօդային ուժերի շտաբի բաժնի ղեկավար և ռազմաօդային ուժերի լոգիստիկ կառավարման ղեկավար:

1941թ-ի հունիսին Խանփերյանցն արդեն գնդապետի կոչում ուներ և ողջ Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ղեկավարն էր: Սակայն հունիսի 22-ը նրա ճակատագրում ողբերգական օր դարձավ, Խանփերյանցը ողնաշարի տրավմայով պառկեց հիվանդանոցում:

Ի դեպ, բացառված չէ, որ հենց այդ իրավիճակը փրկեց նրան Գերագույն Հրամանատարի պատժից. այդ օրերին Ստալինը փնտրում էր ամռան գործողությունների տապալման մեղավորներին: Արևմտյան ճակատի գրեթե ողջ հրամանատարական կազմը, այդ թվում և գեներալ Պավլովը, ավանդական ճանապարհն անցան` «տրիբունալ-գնդակահարություն», բայց Խանփերյանցը նրա ձեռքի տակ չընկավ:

Իսկ Մոսկվայի համար մարտում, որի ժամանակ նա Արևմտյան ճակատի ռազմաօդային ուժերի հրամատարն էր, արժանացավ գեներալ-մայորի կոչման: 1942թ-ին, Խանփրյանցի առաջարկով, Գերագույն Հրամանատարության կազմը որոշում է կայացնում ճակատների կազմում օդային բանակ ստեղծելու մասին, ինչը մեծացնում է զորամասերի մոբիլացումը և դրանց լավագույնս օգտագործումը: Խանփերյանցը դառնում է ռազմաօդային շտաբի ղեկավար, այնուհետև արևմտյան ճակատի առաջին օդային բանակի հրամատարությունն իրականացնելու իրավունք է ստանում:

Толстый военный - Sputnik Արմենիա
Հայ զինվորականների «անվտանգության գոտին». ճարպոտներին բանակում տեղ չկա

Խանփերյանցը, չնայած իր կոչումներին, սիրում էր ինքը թռիչքներ կատարել: Պահանջվեց միայն չորս օր, որպեսզի յուրացնի ամերիկյան «Կինգ Կոբրա» կործանիչը` լենդ-լիզի դիրքավորմամբ: Սովորելուց հետո, նա հաճույքով սովորեցնում էր ուրիշներին:

1943թ-ին Կուրսկի մոտ Դնեպրի համար մղված դժվարին մարտերն ամենակարևորներից էին: Խանփերյանցը ղեկավարում է Վորոնեժի և Ստեպնոյի ճակատների գործողությունները: Այդ տարի Խանփերյանցի ընտանիքում դժբախտություն էր պատահել: Անհայտ պատճառներով Խանփերյանցը ռազմաճակատ է տանում իր 14-ամյա որդուն` Վիտյային, որը մահանում է Խարկովի շրջանում գերմանացիների ավիացիայի հարձակման ժամանակ: Հրամանատարը որդուն հողին է հանձնում Նովոդևիչիեում` Մոսկվայում:

Նույն տարվա փետրվարի 23-ին գեներալ-լեյտենան Խանփերյանցը որոշում է հարված հասցնել գերմանական գլխավոր խմբավորմանը, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Ռոբերտ ֆոն Գրեյմը: Դեպի աերոդրոմ տանող ուղու վրա ինքնաթիռների մուտքը պետք է փակեին մանյովրային ավիացիոն խմբերը, բայց այնպես ստացվեց, որ խորհրդային ավիացիայի հարվածային գործողությունները անմիջապես ռազմաճակատի տարածքում արժանացան գերմանական կործանիչների հակահարվածին: Օպերացիան տապալվեց: Ռազմաօդային շտաբի հանձնաժողովը հետաքննություն անցկացրեց առաջին օդային բանակի խոշոր անհաջողության վերաբերյալ, և ռազմաօդային Գերագույն Հրամանատարի կողմից հրաման արձակվեց օպերացիային մասնակցած զորամասերի և միավորումների հրամանատարներին պատժելու` ընդհուպ մինչև պաշտոնանկություն:

Զորավար Խանփերյանցը անմիջապես հեռագիր ուղարկեց գլխավոր Հրամանատարին` «Ամեն ինչում ես եմ մեղավոր` ֆոն Գրեյմը շփոթության մեջ գցեց ինձ: Խնդրում եմ հանել բոլոր պատժամիջոցները հրամանատարների վրայից»: Այդպես էլ արվեց` պատժամիջոցները հանվեցին: Կարիք կա՞ ասելու, որ այդ ժամանակներում նման քայլն անսահման խիզախ և գրեթե խելահեղ էր:

Խորհրդային հանձնաժողովի ժամանումը Թեհրանի կոնֆերանսին կազմակերպել և վարել էր Խանփերանցը, իսկ 1944թ-ին նա դառնում է ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավարտին հասցնում Դնեպրի համար մարտերը և հրաշալի ղեկավարում է Յասկո-Կիշիննովյան օպերացիաները, ինչի արդյունքում դառնում է ավիացիայի մարշալ:

1945թ-ին Խանփերյանցը մասնակցում է Յալտայի կոնֆերանսին` Ստալինը նրան իր հետ է տանում որպես խորհրդական` ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար:

 

Լրահոս
0