00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան արցախյան «զբոսաշրջիկների» դեմ․ Բաքվում կկայանա՞ արդյոք ցուցադրական գանահարում

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցГород Баку
Город Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան, վերջապես, արձագանքել է ադրբեջանական ծանուցումներին` իր չորս քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասին, որոնք համարձակվել էին այցելել Արցախ։ Դատելով թուրքական կողմի անշտապությունից՝ նա դա այդքան էլ հաճույքով չի անում։

Հիշեցնեմ, որ այս տարվա սեպտեմբերի 22-ին Թուրքիայի ձախերի և Կանաչների կուսակցության հիմնադիր-անդամ Ուֆուկ Ուրասը, «Անկարայի մտքի պլատֆորմ» հասարակական կազմակերպության ղեկավար Սայիդ Չեթինօղլուն, լրագրողներ Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթիրչօղլուն այցելել են Արցախ։ Նշվել է, որ նրանց ուղևորությունը կազմակերպվել է ժողովուրդների միջև փոխըմբռնման ուղիներ որոնելու և ճանաչողական նպատակներով։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Արցախ այցելելու համար Թուրքիան դատում է իր քաղաքացիներին

Պաշտոնական Բաքուն, իհարկե, չէր կարող հանդուրժել նման հարվածը`դանակով մեջքին` երկու ճանաչված պետություններից մեկի և մի չճանաչված պետության հպատակներից և պահանջել է ձերբակալել նրանց, արտահանձնել Ադրբեջանին՝ մեղավորների առաջ ցուցամատը ցուցադրաբար թափահարելու համար։ Մի խոսքով՝ հերթական ներկայացումը։

Ընդ որում, կրկեսը սկսվել է դեռ սեպտեմբերի վերջին ադրբեջանական գլխավոր դատախազության ուղերձով։ Զվարճալի է այն պնդումը, որ վիրոհիշյալ մարդիկ Արցախ են այցելել՝ «նախօրոք դավադրության մեջ մտնելով Հայաստանի Հանրապետությունում որոշակի անձանց հետ»։ Բոլորովին անհասկանալի է, թե ինչու էր պետք դավադրության մեջ մտնել ինչ-որ մեկի հետ, որպեսզի Հայաստանից հասնեն Արցախ (Ադրբեջանից անհնար է դա անել)։ Գլխավորը, ո՞ւմ  հետ են մտնել դավադրության մեջ։ Տաքսիստների՞, միջազգային ավտոբուսի վարորդի՞, իրենք իրենց հե՞տ, եթե սեփական ավտոմեքենայով են, թե «նենգ դաշնակների՞»։

Աստված նրանց հետ։ Թուրքական իշխանությունները չէին շտապում հանգստացնել գերգգրգռված եղբայրական գլխավոր դատախազությանը, նույնիսկ Ադրբեջանի ոմն «Ռազմավարական  ժամանակակից հետազոտությունների կենտրոնի» նախագահ Սեյմուր Սուլեյմանովը գրավոր մտահոգություն է հայտնել թուրքական Aydınlık թերթում։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանի արցախյան «այրոցը». Թուրքիան Բաքվի համար հրթիռային second-hand է պատրաստում

«Ադրբեջանի այսօրվա օրակարգում այն հարցն է, թե ինչու Թուրքիան, որին մենք եղբայր ենք համարում, մինչև հիմա չի արտահանձնել իր չորս քաղաքացիներին։ Ադրբեջանը վիրավորված է սրանից», — Սուլեյմանովի նամակը թերթ էր եկել դեռ նոյեմբերի սկզբին։ Գործը ինչին է հասել․․․

Այսօր արդեն դեկտեմբեր ամիսն է, իսկ եղբայրական թուրքական կողմը միայն հարկ է համարել արձագանքել։ Ճիշտ է, որպեսզի  մյուս եղբայրը չնեղանա։ Արձագանքել է արտգործնախարար Չավուշօղլուն, որն այցով գտնվում էր Ադրբեջանում։ Եթե այդ այցը չլիներ, գուցե, այդպես էլ արձագանք էլ չլիներ։

Չավուշօղլուն, ամենայն հավանականությամբ, այդքան էլ տեղյակ չէր այս ամենից, քանի որ զվարճալի բացթողում է արել։ «Հենց Ադրբեջանում քրեական գործ հարուցվեց, Թուրքիայում էլ նույնանման որոշում ընդունվեց։ Այդ մարդիկ արդեն ցուցմունքներ են տվել դատական ատյաններում», — ասել է նա։ Միաժամանակ չի անդրադարձել մանրամասներին։

Ինչպե՞ս թե «հենց»։ Արդեն երկու ամիս է անել, թե այդ ժամկետը նորմալ է համարվում արևելյան անշտապողականության համար։ Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչն է մինչև հոգու խորքը խոցել ժամանակակից մարտավարական հետազոտող Սուլեյմանովին։ Թող իրենք լուծեն իրենց հարցերը։

Իսկ Թուրքիան առայժմ միայն հետաքննություն է սկսել։ Հաղորդվում է, որ սեպտեմբերին նենգորեն Արցախ այցելած չորս հոգին ինչ-որ ցուցմունքներ են տվել, խափանման միջոցի մասին տեղեկություններ չկան։ Անկեղծ ասած՝ չեմ ուզում կանխատեսել, թե կարտահանձնի արդյո՞ք Թուրքիա իր չորս քաղաքացիներին իր «երկրորդ» երկիր։ Ամեն դեպքում դա կարող է Թուրքիայի հեղինակության դեմ լինել, թեև Էրդողանի օրոք նման մանրուքների վրա արդեն ուշադրություն չեն դարձնում։

Այնպես որ, հնարավոր է, որ Բաքվում կայանա ցուցադրական գանահարում։ Իհարկե, կայուն երաշխիքների դեպքում, որ չորս քաղաքացիների գլխից մազ անգամ չի ընկնի, ամեն ինչ ըստ սցենարի` ներողություն կխնդրեն, մեծահոգաբար կներվեն և տուն կվերադառնան։ Երևում է` Էրդողանը նրանց հետ հաշիվներ չունի, այլապես անմիջապես հաշվեհարդար կտեսներ այդ արարքից հետո, ինչպես բազմաթիվ այլ մարդկանց հետ։ Հաստատ ծուլորեն չէին հորանջի  ավելի քան երկու ամիս, որպեսզի հիշեն ադրբեջանական գլխավոր դատախազության ուղերձի մասին, որն արդեն սկսել է անհանգիստ շարժումներ անել։

Լրահոս
0