00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի արցախյան «այրոցը». Թուրքիան Բաքվի համար հրթիռային second-hand է պատրաստում

© AP Photo / Presidential Press Service/Pool photo via APПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция
Президент Турции Реджеп Тайип Эрдоган во время встречи со сторонниками. Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն փաստը, որ դուրս է մնում արցախյան գործընթացից։ Այդ «այրոցը» հաղթահարելու փորձի մասին գրում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թուրքիայի հերթական քաղաքական հնարքները Հարավային Կովկասում

Հայտնի է դարձել, որ թուրքական Roketsan պաշտպանական ընկերությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Ադրբեջանի կառավարության հետ փոքր և միջին հեռահարության SOM-A թևավոր հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Մանրամասները (մատակարարման ծավալն ու գումարը) դեռ չեն նշվում։

Արցախյան հարթակում մինչև այժմ «օդ-օդ» հրթիռների անհրաժեշտություն չի եղել։ Ու դժվար էլ լինի։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Երևանը Բաքվից առաջ է ընկել «եվրավազքում», Էրդողանը կատաղել է

Այլ հարց է, եթե թուրքերը հրթիռների մեջ մի բան այնպես են փոխել, որ դրանք կարելի էլ երկրից էլ բաց թողնել։ Կամ էլ նույնիսկ, ինչու ոչ, օդից երկիր։ Չէ որ SOM-A հրթիռները հարվածում են մինչև 100-300 կիլոմետր։ Իսկական հեռավորություն է Արցախի համար։

Բայց սա էլ ամենակարևորը չէ։ Ակնհայտ է քաղաքական գործոնի առկայությունը։ Մի փոքր ուշադիր քննենք։

Թուրքիան համառորեն չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ թույլ չտվեցին խառնվել Արցախի հարցին և ուզում է ուղղել այդ անարդարությունը, անպայման որևէ կերպ մասնակցել բանակցությունների գործընթացին։

Բանակցային գործընթաց սողոսկելու հնարավորություն չունի (Ռուսաստանը վստահ «ոչ» է ասել), բայց ոչ ոք չի խանգարում, որ սադրի տարածաշրջանի իրավիճակը։

Ու այստեղ կպարզվի, որ թուրքերը սպիտակ ու փափուկ էին իրենց եղբայր ադրբեջանցիների համար, թեև բավարար ջանք չգործադրեցին նրանց համար քաղաքական ասպարեզում (ինչպես հիմա կարծում են Բաքվում)։

Ոչ ոք չի ասի, որ Անկարան առաջին հերթին լուծել է Սիրիայի հետ կապված իր խնդիրները ու Սոչիում բանակցությունների ժամանակ հենց նրանց համար է օգտագործել արցախյան խաղաքարտը։ Ու քչերը կնկատեն, որ Էրդողանը հիշում է Արցախի մասին այն ժամանակ, երբ վախենում է, որ Բաքուն նրան Մոսկվայի հետ կդավաճանի։

Илон Маск и Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
«Գերտերությունների» բարդույթները. Էրդողանի տիեզերական հավակնությունները հուզել են Կիևին ու Բաքվին

Իսկ հիմա, հասկանալով, որ Սիրիայի խաղում չի կարող խաղարկել արցախյան խաղաքարտը, Թուրքիան փորձում է մյուս կողմից մոտենալ։ Այստեղ տեղին է SOM-A հրթիռի մատակարարումը Ադրբեջանին։ Լարվածությունն ավելանում է, իսկ Թուրքիան ասես կապ չունի (կրտսեր եղբորն է օգնում, ոչ ավելին)։ Ու Բաքվի առաջ էլ կարող է արդարանալ, որ բանակցությունների հարցում չկարողացավ մեջքին կանգնել, փոխարենը օգնում է զենքով։

Այդ ամենին կարելի է ևս մեկ գործոն ավելացնել` կապված թուրքական արտադրության հրթիռների հետ։

Անկարան Բաքվի առաջ միավորներ է հավաքում

Երբ թուրքական բանակը զինվեց SOM-A հրթիռներով (դա տեղի ունեցավ 2012 թվականին), գովազդային տեսահոլովակներն ու գրքույկները, ինչպես և մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ զենքի հայտնվելուն պես տարածաշրջանում ուժերի բաշխումը կփոխվի։

Իրականում թուրքական Roketsan ընկերության արտադրության այդ հրթիռներն իսկապես ահարկու զենքեր են։ Բայց տարածաշրջանում առանց այդ էլ և՛ համաշխարհային արտադրողների սպառազինություն շատ կա, և՛ գերտերությունների շահեր։

Rocketsan-ը չէր կարող փոխել իրավիճակը, թեև այն ժամանակ գլուխ էր գովում, որ շուտով արտադրության կհանի նոր SOM B-ն, SOM Block-ը և այլ մոդիֆիկացիները։ Որ արդեն ոչ միայն օդային, այլ նաև երկրային ու ծովային կայանավորման հրթիռներ կլինեն։

Путин уронил стул, на котором сидел Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Զվարճալի միջադեպ. ինչպես Պուտինը գցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը

Ավելին` գովազդողները պնդում էին, որ նրանց «օդ-օդ» և «օդ-երկիր» հրթիռներով Նիդեռլանդները (սկզբի համար) որոշել են զինել իրենց F-35 կործանիչները։

Գովազդային արշավն այն ժամանակ այնքան էլ հաջող ընթացք չունեցավ. երբ մասնագիտացված պարբերականները սկսեցին հրապարակել հրթիռների բնութագրերը, մասնագետներին (այս անգամ արդեն սպառազինության) դրանք այդքան էլ չտպավորեցին։

160 կմ հեռահարություն, 230 մարտական քաշ։ Սրանով այսօր որևէ մեկին չես ոգևորի և չես զարմացնի։ Եթե համեմատենք Իսրայելի կամ Իրանի արտադրանքի հետ, ապա սա սովորական երկաթի կտոր է, որն ավելի հեշտ է նետել, քան թե գործարկել։

Ինչով ասես չէր սպառնում արտադրողը։ Խոստանում էր մինչև 2016 թվականը հրթիռների շառավիղն ավելացնել մինչև 2000 կիլոմետր ու մի բան էլ ավելի, հրթիռներին հարմարեցնել INS և GPS, բարոմետրիկ բարձրաչափով ռադար, տեղանքի ուսումնասիրություն կատարելու հնարավորություն։ Եվ մեկ է` գնորդները մեկ-երկուսից այն կողմ չանցան։

Հենց Թուրքիան էլ գնեց դրանք։ Եվ 2015 թվականի նոյեմբերին, կարծես, հենց այդպիսի հրթիռով էլ խոցվեց ռուսական Սու-24-ը, որը մարտական գործողություն էր իրականացնում Սիրիայում` Լաթաքիայի երկնքում։

Դե իսկ հիմա էլ, երբ Roketsan-ն խոստումը կարծես թե իրականացրեց ու անցավ նոր մոդելների, ապա հները կարելի է նաև խոցել, ընդ որում` քաղաքական օգուտ ստանալով։ Հենց նույն կրկնակի նշանակետով` ավելացնելով դիմակայության գծի լարվածությունը և միավորներ հավաքելով Բաքվի առաջ։

Լրահոս
0