00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհամատեղելի համադրություն. Էքշնն ու քնարերգությունը` գեներալ Հեքիմյանի ճակատագրում

© parashutov.livejournalАлексей Экимян
Алексей Экимян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պետք չէ տխրել, ողջ կյանքն առջևում է...» – խորհրդային շրջանի այս երգը «Самоцветы» («Սամացվետի») խմբի կատարմամբ հայտնի է շատերին։ Սակայն քչերը գիտեն, որ այդ ուրախ, բարի ու դրական երգի հեղինակը ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանն է։ Այսօր նա կդառնար 90 տարեկան։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Եթե Հոլիվուդում որոշեին Ալեքսեյ Հեքիմյանի զարմանալի ճակատագրի մասին ֆիլմ նկարահանել, այն կստացվեր երկու անհամատեղելի ժանրերում` մարտաֆիլմ և դրամա։

Ավելին` դիտելով ֆիլմ մի մարդու մասին, որի կյանքում տեղ են գտել խուզարկուի գայթակղիչ գործունեությունն ու երգահանի երաժշտա-դրամատիկականը, կմտածեինք` այդպիսի բան միայն ֆիլմերում է հնարավոր, և որ տվյալ հերոսը միայն սցենարիստի և ռեժիսորի երևակայության արդյունքն է։

Բայց հենց այսպես է իր կյանքն ապրել ոստիկանության գեներալ-մայոր, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, խորհրդային երգահան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանը` ցերեկը նա մարդասպանների ու մոլագարների էր բռնում, բացահայտում էր ծանր հանցագործություններ, իսկ գիշերը հրաշալի երաժշտություն ու բանաստեղծություններ էր գրում։

© Алексей Жигайлов/фото из семейного архиваԱլեքսեյ Հեքիմյան
Алексей Экимян - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Հեքիմյան

Իր կարճ կյանքի ընթացքում Ալեքսեյ Հեքիմյանը ստեղծել է ավելի քան 250 երգ` հայերենով, ռուսերենով և նույնիսկ ուկրաիներենով։ Բայց հենց հայկական արվեստում լայնորեն բացահայտվեց երգահանի յուրօրինակ երաժշտական տաղանդը։

«Ինչի մասին էլ չլինեն երգերս` հերոսական Կերչի մասին, թե կանաչ Տամբովի, ղարաբաղյան եղնիկի, թե Ռուսաստանի կեչիների, մեծ սիրո, թե անկեղծ ընկերության` ես երգում եմ իմ հայրենիքի մասին», — մի անգամ ասել է երգահանը։

Ինչպես էր գեներալ Հեքիմյանը «չարաշահում» ծառայողական դիրքը

60-ականների վերջերին Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ ստեղծված երգերը լսում էր ողջ ԽՍՀՄ-ը, իսկ 1973 թվականին նրան պաշտոնապես ընդունեցին Երգահանների միություն։ Ոչ մի «Песня года» տարվա երգի մրցույթ չէր անցում առանց նրա ստեղծագործությունների, այդպես խորհրդային վերնախավը, վերջնականապես, ընդունեց երգահան Հեքիմյանին։

Սակայն միշտ չէր այդպես… Իր ստեղծագործական ուղին գեներալ-մայորը դժվարությամբ էր հարթում։ Կոմպոզիտորների միությունը ոչ մի կերպ չէր ցանկանում ի դեմս ոստիկանի կոմպոզիտոր և երգահան տեսնել, առավել ևս որ նա նույնիսկ միջնակարգ երաժշտական կրթություն չուներ։ (Բազմաթիվ երգերի հեղինակ լինելով` Հեքիմյանը գիշերը, ծառայությունից հետո, երաժշտության դասերի էր հաճախում Օսկար Ֆելցմանի մոտ)։

Իրավիճակը լուրջ փոխվեց, երբ նրա երկու երգ, այդ թվում նաև «Պատահականությունը», իր նոր ալբոմի համար ընտրեց հանրահայտ երգչուհի Աննա Գերմանը։ Կոմպոզիտորը հասկացավ, որ իր ստեղծագործությունները ոչ թե անձամբ պետք է ներկայացնի, այլ հայտնի կատարողների միջոցով։ Այդ ժամանակ էլ որոշեց օգտագործել ծանոթությունները։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Վախթանգ Կիկաբիձեն պատմում է, որ մի օր նրան զանգահարեցին Վրաստանի ՆԳՆ-ից և ասացին, որ նա պետք է ձայնագրի իրենց գործընկերոջ ձայնապնակը։ Այն ժամանակ արդեն հայտնի երգիչը վրդովված մերժեց զանգահարողներին, սակայն հեռախոսի մյուս ծայրին համառ մարդիկ էին։ Արդյունքում, Կիկաբիձեին քարշ տվեցին ստուդիա։ Այնտեղ նա մի շիշ կոնյակ խմեց և միանգամից 16 երգ ձայնագրեց։ Վախթանգը շտապում էր հեռանալ այդտեղից, նույնիսկ չկասկածելով, որ հայկական արտաքին ունեցող Մոսկվայի գեներալի երգերը շուտով կդառնան նրա երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունները։

Մի քանի տարի անց արդեն մտերիմ ընկերներ Վախթանգն ու Ալեքսեյը ձայնագրում են «Ցանկություն» ձայնասկավառակը, որը, Կիկաբիձեի խոսքով, «աննորմալ հանրահայտ» դարձավ։ «Ամեն երգ մյուսից լավն էր», — հիշում էր Վրաստանի վաստակավոր արտիստը։

Գրեթե նմանատիպ պատմություն է տեղի ունեցել Իոսիֆ Կոբզոնի հետ, որը նույնպես հետագայում դարձավ Հեքիմյանի լավագույն ընկերը։

«Նրան սիրահարվում էին բոլորը։ Նախ, որովհետև նա գեղեցիկ մարդ էր։ Երկրորդը, որովհետև, նա դիմացինի հոգին չէր փորփրում, բայց հավերժ հոգուդ մեջ էր», — հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Կոբզոնը։

Նանի Բրեգվաձեին նույնպես համոզում էին, որ ձայնագրի «Ձյուն է գալիս» երգը, սակայն այժմ նրա ոչ մի համերգ առանց այդ երգի չի անցնում։ «Ձյուն է գալիս» երգը երգչուհու այցեքարտը դարձավ։

«Ես այն երգում եմ արդեն 35 տարի, նույնիսկ անհարմար է, սակայն հանդիսատեսն ամեն անգամ պահանջում է։ Կան երգեր, որոնք արդեն հոգնեցրել են, սակայն դրանք պետք է երգել, քանի որ հանդիսատեսը սիրում է։ Ինչ վերաբերում է «Ձյուն է գալիս» երգին, նման բան չկա։ Հենց սկսում եմ կատարել այն, ամեն ինչ այնպես է, կարծես առաջին անգամ եմ երգում», — մի անգամ ասեց Բրեգվաձեն։

Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում

1954 թվականին Ալեքսեյ Հեքիմյանը միակն էր Հայաստանից, ով կարողացավ հաղթահարել ԽՍՀՄ ՆԳՆ Բարձագույն դպրոցի մրցույթը։ Ավարտելով այն` ավագ լեյտենանտն անձամբ խնդրեց, որ իրեն ուղարկեն մոսկովյան շրջանի ամենաբարձիթողի վիճակում գտնվող ոստիկանության բաժանմունքը։

© parashutov.livejournalԱլեքսեյ Հեքիմյան
Алексей Экимян - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Հեքիմյան

Ոչ միայն տաղանդավոր խուզարկու, այլև լավ կազմակերպիչ լինելով` Ալեքսեյին հաջողվեց այնպես անել, որ նրա անձնակազմը դառնա լավագույնը մոսկովյան շրջանում։ Եվ շուտով օպերատիվ ծառայության աշխատակիցներն իրենց ղեկավարի` Հեքիմյանի հետ հայտնվեցին թերթերի առաջին էջերում։ Հանցագործությունների բացահայտումը բաժնում հասել էր հարյուրտոկոսանոց շեմին։ Զարմանալի չէ, որ վեց տարի անց փոխգնդապետ Հեքիմյանը զբաղեցնում էր ողջ մոսկովյան շրջանի քրեական հետախուզության բաժնի ղեկավարի պաշտոնը։

1968 թվականի աշնանը Մոսկովյան շրջանի տարածքում ոչ մի չբացահայտված սպանություն չկար։ Մերձմոսկովյան քրեական հետախուզության պետի, գնդապետ Հեքիմյանի վաստակն այդ գործում անգնահատելի էր։

43 տարեկանում նա վաղաժամ ստանում է գեներալ-մայորի կոչում` միևնույն ժամանակ դառնալով ԽՍՀՄ ոստիկանության ամենաերիտասարդ գեներալը։

Նշենք, որ այդքան արագ ՆԳՆ ծառայողական աստիճանով միայն մի մարդ էր բարձրացել` Յուրի Չուրբանովը, որը Բրեժնևի փեսան էր։ Իսկ Ալեքսեյն ամբողջ կյանքում միայն իր ուժերի վրա էր հույսը դնում։ Նա այն մարդկանցից չէր, ովքեր տաքուկ և հարմարավետ գրասենյակում զեկույցներ են ընդունում, երբեմն, հանցագործին որոնելիս, նա ստիպված էր լինում ձյան մեջ քնել ։

Սակայն հարկ է նշել, որ նա վայելում էր ԽՍՀՄ ՆԳՆ նախարար Նիկոլայ Շելոկովի հատուկ վերաբերմունքը։ Բանն այն էր, որ 1969 թվականին խորհրդային ոստիկանության օրվան նվիրված համերգի ժամանակ, Շելկովը զարմանալիորեն հայտնաբերում է, որ նրան դուր եկած «Պահպանեք ընկերներին» երգի կոմպոզիտորն ու Մոսկովյան շրջանի ՆԳՎ պետի տեղակալը նույն մարդն են։

Մարդ, որը «գեղեցկացնում էր կյանքը»

«Նա կարողանում էր կյանքը գեղեցիկ և երջանիկ դարձնել»` սրանք կոմպոզիտորի կնոջ` Վալենտինա Հեքիմյանի խոսքերն են։

Իր առաջին ստեղծագործությունը` «Փառատոնային վալսը», Ալեքսեյը ստեղծեց Երիտասարդության և ուսանողների համաշխարհային առաջին փառատոնի համար։ Հետաքրքիր է, որ մրցույթի ժյուրիի նախագահ Վանո Մուրադելին, առաջին մրցանակը հանձնելով նրան, ասաց. «Համոզված չեմ, երիտասարդ, որ դուք գեներալ կդառնաք, սակայն այն, որ դուք կոմպոզիտորի ունակություններ և հակում ունեք` ակնհայտ է»։

Հեքիմյանի երկու որդիներն էլ գնացին հոր հետքերով` Միխայիլը դարձավ կոմպոզիտոր, իսկ Ռաֆայել` դարձավ օրգանի աշխատող, այժմ նա ոստիկանության գնդապետ է։

Նյութի պատրաստման ժամանակ խմբագրություն զանգահարեց Հեքիմյանի որդիներից մեկը` Միխայիլը։ Մոտ ժամանակներս կներկայացնենք հարցազրույց նաև նրա հետ։

Русская версия

Լրահոս
0