00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Բաղրամյանը տապալեց Հիտլերի նախագիծը

© Sputnik / Владимир Первенцев / Անցնել մեդիապահոցМаршал Иван Баграмян на XXVI съезде КПСС
Маршал Иван Баграмян на XXVI съезде КПСС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը Հովհաննես Բաղրամյանի 120–ամյակի առթիվ հետաքրքիր դրվագներ է հիշում լեգենդար մարշալի մասին, որի կյանքը փրկել է ինքը` Գեորգի Ժուկովը։

Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը Չարդախլու գյուղի տված Խորհրդային Միության երկու մարշալներից ու յոթ հերոսներից մեկն է։ Բացի այդ` գյուղում տասնյակից ավելի գեներալ ու այդքան էլ բարձրաստիճան սպաներ են ծնվել։ Ապագա մարշալը լույս աշխարհ է եկել ուղիղ 120 տարի առաջ՝ 1897 թվականի նոյեմբերի 20–ին։

Маршалы Советского Союза Георгий  Жуков (справа) и Иван Баграмян (слева) - Sputnik Արմենիա
Բաղրամյանի դեմ սուտ մատնությունը , կամ ինչի համար պատասխան տվեց լեգենդար մարշալը

Այդ մարդու ճակատագիրն, իսկապես, յուրահատուկ էր, ու թեկուզ այդ ածականը ծեծված է թվում, բայց Բաղրամյանի ճակատագիրը բնութագրելու համար այլ բառ չի սազում։ Նրա կենսագրության պաշտոնական մասը բոլորին հայտնի է, իսկ մարտերի ու պարգևների մասին կարելի է ծայրահեղ դեպքում «Վիքիպեդիայում» կարդալ։

Իսկ ահա այն ամենի մասին, ինչ հաճախ չեն գրում (դա նրա կյանքի անբաժանելի մասն է), տարբեր վարկածներ գոյություն ունեն, որոնք հաճախ չեն համընկնում կարևոր մասերում։ Ամեն դեպքում` այդպիսի տեղեկությունն ուսումնասիրելու տեղ ունի, պետք է հիշել, որ այն ազատ է մեկնաբանվում։

Այսպես, Բաղրամյանին կարող էին սպանել 1917 թվականին, երբ նա` Առաջին հայկական հանրապետության պրապորշիկը, կռվում էր թուրքերի դեմ։ Հետո արդեն դաշնակցականներն էին ուզում նրա հետ հաշիվները փակել, երբ նա խորհրդային իշխանության կողմն անցավ։

«Բուրժուական» դաշնակցական բանակում ծառայությունն իրենն ասաց 1936 թվականին, երբ նա Կարմիր Բանակի գնդապետ էր. այդ տեղեկությունը որպես վարկաբեկող էին օգտագործում։ Անխուսափելի դատից նրան փրկեց Անաստաս Միկոյանը։

Սակայն մի տարի անց Բաղրամյանին գործից ազատեցին` նրա եղբորը ձերբակալել էր ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը։ Բաղրամյանը, որն իրեն, բացի  բանակից, այլ տեղ չէր պատկերացնում, ուղիղ իմաստով առանց գոյատևման միջոցի էր։ Նա երկար ժամանակ փորձում էր Վորոշիլովին հանդիպել։ Վերջապես, նա հասավ ուզածին ու նրան օգնեցին վերադառնալ զորքեր։

Маршал Баграмян и начальник ереванского метрополитена. 1980-е годы - Sputnik Արմենիա
Մի լուսանկարի պատմություն. Մարշալ Բաղրամյանը չգիտեր, որ մետրոյի կայարանը կոչվելու է իր անունով

Երբ սկսվեց Մեծ Հայրենականը, Բաղրամյանն արագ արձագանքման բաժնի պետ էր ու հարավ – արևմտյան ճակատի շտաբի պետի տեղակալ, իսկ 1942 թվականի գարնանը՝ արդեն շտաբի պետ։ Նա Խարկովի հարձակողական գործողության մշակողներից մեկն էր։ Այդ գործողությունն ավարտվեց խորհրդային զորքերի տապալիչ պարտությամբ, գերմանացիները ուղիղ ելք ստացան դեպի Կովկաս ու Ստալինգրադ։ Ստալինը, հավանաբար, ինչ–որ մեկի հուշմամբ, փորձում էր Բաղրամյանին պարտության գլխավոր մեղավոր ճանաչել։

Մարշալի թոռը` Իվան Բաղրամյանը, պատմում էր (իհարկե, պապի խոսքերից), որ Ստալինը մեղքը նրա վրա է գցել։  Հակառակ տարածված կարծիքի, Ստալինն այդպիսի հարցերը միայնակ չէր լուծում, առանց գլխավոր շտաբի, ու, որ կարող է ավելի զարմանալի թվալ` նա հաշվի էր առնում նրանց կարծիքը։

Այն ժամանակ եկան զորքերի հրամանատարությունից ու հայտնեցին Բաղրամյանին, որ նրան գնդակահարելու են, սակայն նրան փրկեց Ժուկովը, որը Բաղրամյանին հիանալի զինվորական էր համարում։ Այո-այո, Ստալինը հաշվի առավ նրա կարծիքը` տարօրինակ է։

Հետո Բաղրամյանն ապացուցեց, որ Ժուկովի կարծիքը լրիվ հիմնավորված է։ Արդեն պատերազմի վերջին, երբ Բաղրամյանը տասնյակ մարտերում էր հաղթել, նրա հրամանատարությամբ խորհրդային զորքերը երեք օրվա ընթացքում մտան Քյոնիգսբերգ, որը Հիտլերը անհասանելի ամրոց էր համարում։

Гагик Гиносян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գինոսյան. «Մեր հերոսը մարշալ Բաղրամյանն է, ադրբեջանցիներինը՝ թալանչի Նաբին»

Պատերազմից հետո էլ Բերիան չէր հանգստանում՝ մինչև 1952 թվականը հանգիստ չթողելով Բաղրամյանին։ Ակադեմիկոս Աբրամ Ալիխանյանը գրել է իր հիշողություններում. «1948 թվականի նոյեմբերին Հովհաննես Բաղրամյանի ամառանոց եկան Բերիայի մարդիկ։ Խուզարկությունը ոչ մի բան չտվեց։ Ռազմավարներ էին փնտրում։ Հիսուներկու թվականին Ստալինը որոշեց երեք հրամանատարների մարշալի կոչում տալ։ Նա արտասանեց Հովհաննես Բաղրամյանի, Իրաբ Պետրովի ու Անդրեյ Երեմենկոյի անունները։ Ստալինը բարձրացեց բաժակն ու զգուշացրեց, որ ժամանակից շուտ դրա մասին չխոսել։ Հետո բաժակը ձեռքին հյուրերի մեջ շրջեց։ «Ինձ մոտ արի. ընկեր Ալիխանյան, հիմա հայերն էլ մարշալ կունենան»։ Նա մի կում խմեց ու գնաց»։

Բերիան միանգամից խառնվեց իրար ու սկսեց մատնություններ գրել ԲԱղրամյանի վրա։ Բաղրամյանին նորից սկսեցին հարցաքննել։ Ստալինն, իհարկե, իմացավ դրա մասին ու հանեց Բաղրամյանի անունը մարշալի կոչում տալու մասին պատրաստի որոշումից։

Բայց մի քանի ամսից Ստալինը մահացավ, շուտով Բերիային էլ օգնեցին այլ աշխարհ գնալ։

1955 թվականին Հովհաննես Բաղրամյանին Խորհրդային Միության մարշալի կոչում տվեցին։ Արդեն այդ կոչմամբ նա բարդագույն ու ծանրագույն գործողություն իրականացրեց` Կարիբյան ճգնաժամի ժամանակ սպառազինության ու զինծառայողների Կուբա տեղափոխման հետ կապված։

Լրահոս
0